«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը (Ֆրանսիա, Փարիզ):
– Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահներ Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղեկացրել են Ելիսեյան պալատից, Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական լուծման համար միջազգային համագործակցության կարևորության մասին: Ելիսեյան պալատում նշել են, որ Մակրոնը հայտարարել է, թե անհրաժեշտ է ուշադրություն հատկացնել տարածաշրջանում մարդասիրական իրավիճակի վրա: Նա նաև նշել է, որ պետք է սկսել Լեռնային Ղարաբաղում «քաղաքական լուծման» քննարկումը: Ի՞նչ է ենթադրում Մակրոնի այս շեշտադրումը եռակողմ հանդիպումից առաջ։
– Ինչպես արդեն ասել եմ, նոյեմբերի 9-ի համաձայնագրով նվաստացավ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները՝ նույնպես, քանի որ Ռուսաստանը չկարո-ղացավ հարգել Մինսկի խումբը՝ կնքելով զինադադարի պայմանագիր այս շփման խմբի մյուս համանախագահների թիկունքում, որպես միակը, որն իրավասու է լուծելու ղարաբաղյան խնդիրը: Ավելին, Մինսկի խումբը ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական լուծման կողմնակից է, որը ես ևս պնդում եմ։
– Ձեր կարծիքով՝ կա՞ դեռ Մինսկի խմբի ֆորմատի վերականգնման հնարավորություն Արցախի կարգավիճակի հստակեցման համար, թե՞ այլևս այս հարցը Մոսկվայի գերիշխանության տիրույթում է:
– Ամեն ինչ կախված է Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների կամքից: Փարիզն ու Վաշինգտոնը վերջապես կկատարե՞ն իրենց պատասխանատվությունը հայերի հանդեպ, թե՞ կփախչեն: Արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը թույլ կտա՞ն, որ իրենց նվաստացնի Ռուսաստանը, որը գերադասում է համաձայնագիր ստորագրել Թուրքիայի ճնշման տակ:
– Ակնհայտ է, որ Ֆրանսիային չի բավարարում նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ ԱՄՆ նոր վար-չակազմի հաստատումից հետո մենք կտեսնե՞նք ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի մեկտեղված ջանքերը ղարաբաղյան ուղղությամբ։
– Մի քանի օրից Բայդենի վարչակազմը կգործի իր տեղում: Մենք կտեսնենք, թե որոնք կլինեն պետ-քարտուղարի առաջին քայլերը Ղարաբաղի ուղղությամբ: Պատճառն այն է, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կասկածանքով են վերաբերվում Բայդենին, որ երեք երկրները ձգտում են Հայաստանին ներքաշել պայ-մանագրով կնքված գործընթացի մեջ, որից խուսափել հնարավոր չի լինի: Այդ պատճառով Հայաստանն այսօր չպետք է որևէ բան ստորագրի Մոսկվայում: Բայց արդյոք Հայաստանի վարչապետը միջոցներ ունի՞:
