Թալիշների, Արցախցիների և Նախիջևանցիների քաղաքական հակասութիւնները
29 դեկտ. 2020, Azariha.com
Վերջին պատերազմի արդիւնքը ապացոյց է, թէ մենք որքան անտարբեր և անփոյթ ենք եղել, թշնամի մեր հարևանների նկատմամբ ։ Դասեր չքաղեցինք 2016-ի և Տաուշեան յարձակումներից, չմբռնեցինք թէ, նրանք մեր զինտեխնիկան և պատրաստակամութիւններն են ստուգում։ Գլխի չնկանք թէ, 13,000 թուրք- զինուժը, զօրավարժութիւններից յետոյ ինչու՞մնաց Ադրբէջանում, չհամեմատեցինք Ադրբէջանի ծախսած գումարն, և պատրաստուելը մերինի հետ, դեռ չենք խոսում Իրանի և Վրաստանի դիրքորոշման մասին և ընհանրապէս քրիստոնեայ, հումանիստ և շահամոլ Եւրոպայի մասին։
Մենք թարգմանեցինք (որոշ կրճատումներով) թալիշների (TGHC)-ի հաղորդագրութիւնը, որպէսզի հետաքրքրւողները տեղեակ լինեն Ադրբէջանում ապրող ազգութիւնների, նրանց քաղաքական իրավիճակի և ազգային ինքնութիւնը պահելու տարած աշխատանքների մասին։
Մենք կարծում ենք կարևոր է ուշադրութեան արժանացնել նաև մեր հարևանութեամբ ապրող ազգութիւններին, ինչպիսիք են՛թալիշները, լեզգիները և քրդերը։ Բոլորիս պարզ է վերջինի դերը հայոց ցեղասպանութեան պարագայում։
Այն ժամանակ միջնորդներ կային, հայկական կողմից (Կարօ Սասունի, Ռուբէն Տէր Մինասեան և այլք), որոնք փորձում էին հասկացնել քրդերին՛ «մեզանից յետոյ հերթը ձերն է», որը և իրականութիւն է այսօր։
Թալիշների մասնակցութիւնը 44-օրեայ պատերազմին (որոշ պարագաներում ոչ կամաւոր), որոշ առումով յիշեցնում է քրդերի դերակատարութիւնը ցեղասպանութեան օրօք։
Մեր ժամանակներում ԶԼՄ-ները աւելի հասանելի են հասարակութեանը, արժէ դիմել և կապեր հաստատել այդ և նման ազգութիւնների ԶԼՄ-ների հետ։
Հաղորդագրութիւնից յստակ երևում է Արցախեան շարժման, քաղաքական ստատուսի և այլ ազդեցութիւնները թալիշների քաղաքական օրակարգում։ Փանթուրքիզմը ինչպէս միշտ, չարաշահել է այստեղ նաև իսլամը, որի մասին խօսւում է հաղորդագրութեան մէջ։
Ուժեղ և անվտանգ պետութեան կառուցելու համար անհրաժեշտ են նաև ստոյգ տւեալներ, հարևան պետութիւնների և նրանցում ապրող ազգութիւնների մասին, յատկապէս երբ այդ ազգութիւնները քաղաքական ճնշման տակ են գտնւում և
չարաշահւում են ինչպիսին է թալիշների պարագան, Արցախեան վերջին պատերազմում։
Տարակուսանքի առիթ է տալիս, ԻԻՀ դիրքորոշումը թալիշների նկատմամբ, երբ Ադրբէջանը հովանաւորում է 20-25 միլլիոնանոց ԻԻՀ Ատրպատական նահանգի թրքախօս ազերիներին, ԻԻՀ-ը բնաւ չի սատարում Ադրբէջանի իրանացեղ թալիշներին և թաթերին։
Յունուար 2021, Բեռլին, Ժ. Քոչարեան
«Թոլիշ Մեդիայի» տեղեկութեան համաձայն, TGHC-ի հաղորդագրութեամբ հաստատել է, որ 44-օրեայ պատերազմը պատճառել է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւն։ Սակայն հակառակ որոշ պաշտօնական յայտարարութիւնների Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտութիւնը լրիւ չի լուծուել, այսուամենայնիւ ունեցել է դրական կողմ, որով ԼՂ-ի իսլամ բնակչութիւնը , հնարաւորութիւն է ստացել վերանորոգումներից յետոյ վերադառնալ իր հայրենի տարածքները։ THGC-ն յաւելել է, որ ի հարկէ մենք յոյսով ենք, տեղահանուածները, որոնք Ադրբէջանի (Ադ) տարբեր քաղաքներում և գիւղերում ցրուած են կվերադառնան իրենց տները։ Բաքուի, Սումգայիթի և միւս տեղաբնիկներն էլ են ցանկանում նոյնը։ Ամենաշատը այդ ցանկանում են թալիշները, քանի որ նրանց խտութիւնը թալիշաբնակ տարածքներում շատ բարձր է, յաւելենք, որ, փորձ կայ, որպէսզի թալիշեան տարածքների ժողովուրդագրական կազմը փոփոխութեան ենթարկել, յատկապէս որ, թալիշեան տարածքների պաշտօնեաները, ոչ թէ տեղացիներ են, այլ այս տեղահանուածները (ադրբէջանցիներ Ժ.Ք.)։
Հետաքրքիր է իմանալ թէ, յատուկ բանակի ծառայութիւններում և Ադ-ի բանակում, բազում թալիշներ են մասնակից եղել ազատագրելու տեղահանուածների տարածքները։ Թալիշները ունեցել են ադրբէջանցիներից էլ աւելի ինքնազոհողութիւն, բռնագրաւեալ հողերի վերադարձի նկատմամաբ։
Նախիջևանցիները երկրում զբաղեցրել են կարևոր պաշտօններ և հիմա էլ հաւակնում են, թէ եկանք ու մարտնչեցինք։ Իբր թէ, եթէ չլինէին նախիջևանցիները, յաղթանակ էլ չէր լինի, և դեռ այս մասին գրում են նաև յօդուածներ, բայց եթէ մի թալիշցի բերանը բանայ, կասեն «հեռու մնա անջատողականութիւնից, բոլորը պիտի պայքարեն հայրենիքի համար»։
Ադրբէջանում յատուկ տեղ ու դեր են վերապահել նախիջևանի ինքնավար հանրապետութեանը, ինքնավար է, սակայն նրան չեն կոչում անջատողական, երբ նրանք բարձրաձայն յայտարարում էին թէ, եթէ ռուսական ուժերը մտնեն Ղարաբաղ, մենք յայտարարելու ենք մեզ անջատ Ադրբէջանի Հանրապետութիւնից։
Իրականութեան մէջ Նախիջևանը վաղուց արդէն թրքական հսկողութեան տակ է գտնւում, միայն թէ ծախսերը հոգում է Բաքուն։
Նախիջևանի իշխող դասը, ամէն տարի հորինում է մի քանի գեներալներ, նրանք զբաղեցրել են ամենակարևոր պաշտօնները։ Մինչև այսօր չկայ որևէ տւեալ Նախիջևանի զոհուածների մասին և անկարելի է, թէ թալիշ-մողանցիներից բարձր լինի, սակայն երբ պաշտօնների հարց է լինում, տեսնում ենք մի քանի նախիջևանցի նախարարներ, բայց ոչ մի թալիշցի նախարար, ոչ միայն համեմատելով նախիջևանցիների հետ , ընդհանրապէս թալիշցի նախարար գոյութիւն չունի։ Թալիշցիները այնտեղ են, որտեղ կայ պատերազմ և մահ։ Թալիշցիները իրենց տարածքում էլ պաշտօն չեն զբաղեցնում։
Այս թայֆան (դասը) անցեալում, որպէսզի իշխանութեան հասնեն, անձամբ են հողերը հայերին յանձնել և հիմա էլ բաքուեցիների, շեմախցիների,գանձակեցիների,, լեզգիների, թաթերի, աւարների, սախուրների, քրդերի և բոլոր ադրբէջանցիների արեան գնով յետ վերցրած հողերում, համաձայնեցին ռուսական բանակի տեղակայմանը, Հայաստանի բանակի փոխարէն։ Հայաստանի և Ադրբէջանի ժողովուրդները բնաւ էլ գոհ չեն Ռուսաստանի միջամտութեամբ եռակողմ համաձայնագրին։Կարելի է ասել թէ, 3,000 ք/կ լեռնայն Ղարաբաղի տարածքից անցաւ Ռուսաստանի հսկողութեան ներքոյ, և Ղարաբաղի ապագան մտաւ հարցականի տակ։ Որոշ անձեր սպասում էին ռուսների մուտքը Լ.Ղարաբաղ, սակայն շատերի համար անդուր էր և անցանկալի։ Քանի որ, Լ.Ղարաբաղը , հայերից լրիւ մաքրումը անկարելի դարձաւ, թէպէտև այդ ցանկութիւնը դէմ է միջազգային օրէնքներին, սակայն ժողովրդի մեծամասնութիւնը ցանկութիւն ունէր Արցախը ենթարկուի էթնիկ մաքրագործման։ Նրանք 1994-ից ի վեր սպասում էին վրիժախնդրութեան։
Այս երկար տարիներին, հայերը յաղթանակի շնորհիւ իրենց պահում էին գոռոզ և արհամարհում էին ադրբէջանցիներին, ազգը այս ցաւով էր ապրում, և յառաջացել էր ազգային նուաստացուցիչ հոգեբանութիւն, և այս պատճառով բոլորի մտքերում արմատաւորւել էր «Ղարաբաղը պիտի հայերից մաքրուի»։
Ի հարկէ Ալիևը գիտէր, որ ռուսական զօրքը մտնելու է Ղարաբաղ։Արևմուտքին և Թուրքիային յարող ընդդիմախօսները Ալիևի այս քայլը խիստ դատապարտեցին և համարեցին դաւաճանութիւն։
Ընդդիմախօսները կարծում էին, թէ, միայն թրքական զինուած ուժերը կարող են մուտք գործել Ադրբէջան։ Ամենուր ծածանուող թրքական դրօշները այդ էին վկայում։ Թրքական դրօշներ յայտնուեցին Լենքորանում, մինչև անգամ բնակարաններում, և հարց էր առաջանում, Ե՞րբ է Ադրբէջանը դառնալու Թուրքիայի մաս։ Այս երկիրը անկախ չէ։ Թուրքիայի բանակի ուսուցումը Ադրբէջանի բանակին, մատնանշում էր, թէ թրքական բանակը պաշտօնապէս մնալու է Ադրբէջանում և պետութեան կողմից կազմակերպուած համակամական ցոյցերը թրքական դեսպանութեան առջև, այդ նպատակին էր ծառայում։
Ի հարկէ ռուսական զինուժը կարող էր Հայաստանի պարտութիւնից առաջ մտնել Լեռնայն Ղարաբաղ և այդ պարագայում Լ.Ղ.-ն ամբողջապէս մնալու էր հայերի ձեռքը, սակայն վարչապետ Փաշինեանը պատերազմի սկզբնական օրերին չվերցրեց պատասխանատւութիւնը իր վրայ և Փութինի առաջարկը չնդունեց, որի արդիւնքում Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնեց մեծ պարտութեան առջև։
Ներկայիս վերականգնւում է Լ.Ղ-ի տարբեր շրջաններ, որոնք գտնւում են ռուսական զինուած ուժերի վերահսկողութեան տակ, սակայն հիմնական խնդիրը Լ.Ղ-ի հայերի քաղաքական իրավիճակն է։ Ադրբէջանի ժողովրդի մեծամասնութեան կողմից, անընդունելի է ինքնավարութեան շնորհումը Ղարաբաղի հայերին։ Ալիևը սկզբում յայտարարեց՛ ոչ մի ինքնավարութիւն, սակայն յետոյ ուղղեց իր խօսքը» իմ պաշտօնավարութեան օրօք, Արցախահայերը չեն ստանալու, որևէ իրաւական ստատուս«։ Ադրբէջանի մտաւոր դասի մեծ մասը, մտածում է, թէ հայերը ունեցել են ինքնավարութիւն, կարելի չէ նրանց զրկել իրաւական ստատուսից, յատկապես, որ ռուս պաշտօնեաները մատնանշել են, թէ կարելի է այդ մասին խօսել։ Մենք թալիշներս, «Ալի-մարգարէի սիրահարներն ենք», և մասնակցել ենք պատէրազմին։ Սա վկայում է, որ կրօնական և ազգային քարոզչութիւնն ունեցել է իր ազդեցութիւնը։ Մենք ունեցել ենք բազմաթիւ նահատակներ, մենք պիտի պահանջենք մեր ազգային, մշակոյթային և սոցիալական իրաւունքները։
Այս պատերազմը ապացուցեց, որ հակառակ մանկապարտէզից մինչև համալսարան փան-թրքական քարոզչութեանը ներառեալ, հեռուստացոյց, ռադիո և այլն, թալիշները պահեցին իրենց ազգային ինքնութիւնը։
Իշխանութեան և փան-թրքական գաղափարախօսութեան մեծ ցաւը հայերի, լեզգիների, սախուրների և թաթերի հարցը չէ, այլ թալիշների, որոնք առնուազն մէկ և կէս միլլոն են, երկրորդ մեծ ազգն են Ադրբէջանում, որի քանակը աշխարհում հասնում է չորս միլլիոնի։ Այսուամենայնիւ թալիշների ազգային շարժումը չպիտի կախուած լինի հայերի իրաւական ստատուսից ։ Այդ Աստուածային պարգև է , կապուած թալիշների պետական-իշխանութեան հետ, միջազգային իրաւունք է , մինչև անգամ երաշխաւորուած Ադրբէջանի Հանրապետութեան սահմանադրութեամբ։
Եթէ Իշխանութիւնը պաշտպանում է Մոլդաւիայում Գագաուզների ինքնավարութիւնը , ուրեմն մեր ինքնավարութիւնն էլ պիտի պաշտպանի, քանի որ մեր քանակը տաս անգամ գերազանցում է Գագուզներին, սակայն փան-թրքական իշխանութիւնը իրագործում է խտրականութիւն։
Պատերազմի օրերին, հոկտ. 17-ին, տեղի ունեցաւ Մոսկւայում թալիշների ազգային դաշնային-մշակոյթային ինքնավարութեան համահաւաքը։ Այսպիսի կազմակերպութեան ձևաւորումը ապացոյց է թալիշների ազգային շարժման պայքարի նորագոյն հանգրուանի, և Ռուսաստանը ճանաչում է թալիշներին որպէս ուրոյն ազգ, և TGHC-ն որպէս միակ օրինաւոր կազմակերպութիւն, որը արտայայտում է թալիշների պահանջները Ռուսաստանում։