Հեղինակ՝ Սոնա Յարութիւնեան

28 Յունուար, 2021 | www.1in.am

«Առաջին լրատուական»-ի զրուցակիցն է «Վեդի Ալկո» ընկերութեան սեփականատէր, գործարար Մանվել Ղազարեանը:

– Պարոն Ղազարեան, ընդդիմադիր որոշ ուժեր Վազգէն Մանուկեանի ղեկավարմամբ նախօրէին Արարատի մարզում էին: Վազգէն Մանուկեանը մի շարք ուշագրաւ, սկանդալային յայտարարութիւններ է արել այդ հանդիպման ժամանակ: Ինչպէ՞ս էք գնահատում նրա այդ գործելակերպը, մարդկանց հետ այդ ոճով խօսելը:


– Վազգէն Մանուկեանը յատուկ է հենց Արարատի մարզում խօսել շէնքեր գրաւելու, ապստամբութեան մասին: Այդպիսով նա ապացուցում է, որ ինքը իր էութեամբ է այդպիսին եւ իր էութեամբ Հոկտեմբերի 27-ի ամենամեծ մեղսակիցներից մէկն է: Նա այսօր պէտք է բանտախուցը կիսէր Նայիրի Յունանեանի ու նրա եղբօր հետ, ոչ թէ 20 տարի շարունակ ազատ ապրէր մեր երկրում, տարբեր պաշտօններ զբաղեցնէր, աշխատավարձ ստանար: Իմ կարծիքով՝ ժամանակի իշխանութիւնները հենց այսօրուայ նպատակով էլ նրան պահել էին: Պահել էին, որ ինչ-որ պահի օգտագործէին, եւ այսօր հանել ու օգտագործում են:

– Նկատի ունէք Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին:

– Ես չեմ ուզում անուններ տալ, բայց օրուայ իշխանութիւնները նրան վստահաբար պէտք է ուղարկէին Նայիրի Յունանեանի հետ բանտախուցը կիսելու, բայց պահեցին, Հանրային խորհրդի նախագահի պաշտօն տուեցին, որ հիմա քաղաքական աղբ տարածի: Սակայն իմ համոզմամբ՝ ինքն աւարտուած, վերջացած քաղաքական գործիչ է: Նա վերջին իր ոչ ադեկվատ ելոյթներով է ցոյց տալիս, որ աւարտուած է ու քաղաքական քարտէզի վրայ տեղ զբաղեցնել չի կարող: Ես շատ զարմանում եմ, որ կուսակցութիւններ կան, որ նրա հետ շրջում են մարզից մարզ և փորձում են որոշակի դերակատարութիւն ստանձնել Վազգէն Մանուկեանին վարչապետ դարձնելու հարցում: Բայց դեռևս 90 թուականին, երբ նրան ընձեռուեց այդ հնարավորութիւնը, նա մեծամտօրէն հրաժարական տուեց՝ կարծելով, թէ երկիրն առանց իրեն չի կարող: Բայց երբ տեսաւ, որ լաւ էլ առանց իրեն ստացւում է, նա դրանից յետոյ անընդհատ կարծես վրէժ է լուծում մեր երկրից՝ ապացուցելով, որ ինքը հայկական տապան ասուածից վաղուց թռել է: Նա հոգեվարքի մէջ գտնուող մարդու տպաւորութիւն է թողնում ամեն օր: Մենք կարող էինք առհասարակ արգելել նրա մուտքը Արարատի մարզ, բայց մեծահոգաբար թոյլ տուեցինք, որ գայ: Եկաւ ու շատ լկտի պահեց իրեն՝ եւս մէկ անգամ մեզ ասելով, որ նա Վազգէն Սարգսեանին սպանողներից մէկն է: Իր այդ կեցուածքը մեզ համար շատ վիրաւորական է:

– Դուք հիմա ռեալ վտանգներ տեսնո՞ւմ էք Վազգէն Մանուկեանի յայտարարութիւնների մէջ, երբ նա ասում է, որ կը դիմեն ապստամբութեան եւ այլն: Շատերն ասում են, որ նոր Հոկտեմբերի 27-ը լրիւ իրատեսական է:

– Այդ անձը ժամանակին համագործակցել է Նայիրի Յունանեանի ու նրա խմբի հետ: Այդ կարգի մարդուց ամեն ինչ կարելի է սպասել: Ես զարմանում եմ, մեր իրաւապահները ինչպէս են թոյլ տալիս, որ նման կարգի յայտարարութիւններ անող անձն ազատ շրջի երկրում, տարբեր մարզերում ու շարունակի նման յայտարարութիւններ անել ու ապականել երկիրը: Բացի ապստամբութիւնից, նա յայտարարում է, որ գեներալներին կոչ է արել վերցնել իշխանութիւնը: Նա պէտք է կոչ անէր գեներալներին՝ ամեն մէկը իր տեղում ամուր բերդ սարքէին ու մեր տարածքները պաշտպանէին՝ օրինակ ծառայելով զինւորներին: Բայց չէ, նա կոչ է արել իշխանութիւնը վերցնել:


– Նման յայտարարութիւնը ապացուցո՞ւմ է, որ իրենք պատերազմից առաջ են ունեցել ոչ սահմանադրական ճանապարհով իշխանութիւնը զաւթելու ձգտումներ:

– Նա 91 թուականից յետոյ, երբ հրաժարական տւեց, անընդհատ այդ երազների մէջ է ապրում և իրեն նորից տեսնում է երկրի ղեկավարի պաշտօնում: Նա բազմիցս է ապացուցել, որ ամեն ինչի պատրաստ է, միայն թէ հասնի իր նպատակին: Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կþարհամարհի այդ քաղաքական խեղկատակին, ու ոչ մի արժեքաւոր ընդդիմադիր ուժ չի ձևաւոր-ւի նրա շուրջը:

– Այսինքն՝ Դուք կարծում էք, որ «16+» ֆորմատը քաղաքական ապագայ ունենալ չի՞ կարող, եթէ այն ղեկավարում է Վազգէն Մանուկեանը:

– «16+» կոչուածն իրեն ամեն օր արժեզրկում ու ոչնչացնում է Վազգէն Մանուկեանի շուրջը գտնուելով:

– Դէ արդեն նկատելի է, որ այդ միաւորումը կարող է փլուզուել. մէկ-երկու քաղաքական ուժ արդեն հեռացել են այդ ֆորմատից:

– Նրան՝ որպէս հոգե-վարքի մէջ գտնուող անտանելի գործչի, ընդհան-րապէս պէտք է արհամարհել, որպէսզի նա իր քաղաքական վախճանը ունենայ: Նա վերածուել է քաղաքական ճիվաղի և որևէ անելիք չունի քաղաքական դաշտում:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *