Փետրվարի 1-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախա-րարությունը հայտարարել է, որ Թուրքիայի Կարս քաղաքում իրա-կանացվել են ոչ մարտական ականանետային կրակոցներ՝ «Ձմեռ -2021» թուրք-ադրբեջանական միացյալ գումարտակի զորավարժությունների շրջանակներում. հայտնում է Haber7-ը:
Թուրք-ադրբեջանական միացյալ գումարտակի “Ձմեռ-2021” զորավար-ժությունների նախապատրաստական աշխատանքները անցկացվում են 2021 թվականի փետրվարի 1-ից 12-ը Կարսում: Թուրքական ականանետները արդեն ականանետային կրակոցներ են արձակել օդ. զորավարժությունների շրջանից ոչ մարտական ականներով կրակել են Հայաստանի սահմանի ուղղությամբ:
ՀՀ պետական սահմանին մոտ իրականացվող զորավարժություններում թուրք–ադրբեջանական անձնակազմը հրետանային սարքերի փողերն ուղղում է հայկական սահմանի ուղղությամբ (նկարներում դիտավորյալ երևում է Արարատ լեռը՝ հետևում Հայաստանը), ինչը մատնանշում է զորավարժությունների բուն նպատակը։
Հիշեցնենք, որ 2020-ի օգոստոսին արդեն անցկացվել էին թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ թռիչքամարտավարական և ցամաքային վարժանքներ: Դրանցում ներգրավված էին երկու պետությունների ցամաքային և օդային ուժերը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *