MediaRoom.am
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի դատախազությունից տեղեկություն է փոխանցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, այն մասին, որ իրենց է դիմել Անդրանիկ Ստեփանյանը և հայտնել, որ դեռևս 2008 և 2009 թվականներին իրենց ընկերությունը անօրինական կապալի պայմանագիր է կնքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա.Ստեփանյանը հայտնել է նաև, որ պայմանագիրը կնքվել է Հայորդաց Տան վերանորոգման և Սևանի թերակղզու վանական համալիրի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար։ Դիմումատուն հայտնել է նաև, որ առ այսօր, անձամբ Նորին Սուրբ Օծություն Տ.Տ. Գարեգին Բ-ի անօրինական գործողությունների արդյունքում, իր ՍՊԸ-ին չի վճարվել պայմանագրով և աշխատանքների կատարման վերջնահաշվարկներով հաստատված խոշոր չափի գումար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա.Ստեփանյանի ՍՊԸ-ն «Սասունասար»-ն է, իսկ գումարի չափն էլ, ըստ նրա ներկայացրածի, կազմում է շուրջ 70 մլն դրամ։