ԳՐԵՑ՝ Հարություն Մկրտչյան
Պարտքս եմ համարում լուսավորել իմ ժողովրդին, թեկուզ եթե ամեն օր դրա կարիքը լինի։
Հանրության շրջանում սխալ քարոզչություն է գնում,շատ վտանգավոր քարոզչություն։
Վաղը,որ էս քարոզչական ալիքի տակ հայտնված հայ հանրությունը գնա ու ընտրաթերթիկում «պտիչկա» դնի կամ ավելի վատ,ըստ հին ավանույթի,վերցնի առաջարկած 5000-10000 դրամը ու հետն էլ «պտիչկա» դնի,ու էս ուժերը լցվեն խորհրդարան ու լծակներ ստանձնեն,ինչ եք անելու այդ ժամանակ։
Նորից ընտրություն եք պահանջելուտարվա մեջ 3-4 անգամ։ Մի ապակողմնորոշեք հանրությանը,թե բա մյուսները Արցախը «ատամներով» պահում էին,սա եկավ հանձնեց,սա եկավ այսքան զոհեր տվեցինք,սա ճանապարհ տվեց թուրքին Հայաստանով,սա բոլորից ամենավատն էր եւ այլն։ Հարգելիներս, ՀՀ ոչ մի ղեկավար Արցախը ատամներով չի պահել։ Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ է ասել,որ 7 շրջանը պիտի հանձնվի ու կրկին երաշխիքների չի հասել ստատուսի հարցում։ Քոչարյան Ռոբերտը միշտ է քննարկել 7 շրջանը հանձնելու տարբերակը, եւ առաջ բերել Մեղրիով Ադրբեջանին միջանցք տալու շենշող գաղափարը,որը հետագայում Լավրովյան պլանի մեջ մտավ ու դրվեց Փաշինյան Նիկոլի առաջ։ Սերժ Սարգսյանը ստորագրել է փաստաթղթերի տակ,որոնք ենթադրում են 7 շրջանի վերադարձ Ադրբեջանին,ու բոլոր այս դեպքերում ստատուսի հարցը մնացել է անորոշ։ Պատերազմում տված զոհերի մասով պակաս մեղավոր է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը առաջարկում էր խաղաղության գնալ ու հանձնել տարածքները փուլային տարբերակով,ու որը 1998-ի փետրվարի 3-ից չի ղեկավարել Հայաստանը։ Իր օրոք կատարված «խառը» բաների մասին հիմա անդրադառնալ չեմ ուզում։ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը մեղավոր են զոհերի համար ճիշտ այնքան,որքան մեղավոր է Փաշինյան Նիկոլը,որովհետեւ իրենք թալանել էին հայոց բանակը ու որ պահին էլ որ պատերազմը սկսվեր
նույն պատկերն էր լինելու։
Փաշինյան Նիկոլի ուսերին մնաց Հադրութի ու Շուշիի օկուպացիան։ Մնացած սխալները շատ են քննարկվել,նորից անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։
Ուղղակի երբ աշխարհի առաջ ու միջազգային կառույցների միջնորդությամբ պետության ղեկավարները ստորագրում են, որ «շրջանները հանձնելու ենք», ,բայց ուզում են թշնամի երկրին «քցած լինեն», իրականում «քցում են» սեփական ժողովրդին։
Ու որովհետեւ սեփական ժողովրդի հետ անկեղծ են լինում,
Ու որովհետեւ սեփական սահմաններըհետն էլ վիճարկելի սահմաններ պահող զինվորին ու բանակը չեն թալանում
հզորացնում են…
Ու որովհետեւ տասնամյակների վաղեմության ու հսկայական մաշտաբի ազգային պրոբլեմը չի կարելի միայն 2,5 տարվա ու միայն մեկ անձի սխալների պրիզմայից դիտարկել։
Մի ապակողմնորոշեք հանրությանը։
Արցախն ու Հայաստանը ոչ մի ՀՀ ղեկավար էլ «ատամներով»չի պահել։
Փաշինյան Նիկոլին միակ մեղավոր ու միակ դավաճան հռչակելով` մյուսներին մի լեգիտիմացրեք։
Սա լի է վտանգներով։
