Մերձաւոր արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարօ Քեբաբջեանի յուղարկա-ւորութիւնը տեղի ունեցաւ ապրիլի 2-ին՝ Եռաբլուր զինւորական պանթեոնում:
«Կորոնովիրուսային համաճարակի սրացումով պայմանավորված՝ ապրիլի 1-ին հոգեհանգստի պաշտոնական արարողություն չի լիենելու, իսկ Կարո Քեբաբջեանի համար նախատեսուած ծաղիկների և պսակների գումարը ընտանիքը խնդրում է փոխանցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հաշուեհամարին՝ AMD 1570026278650300, Ամերիա բանկ:
Կարօ Քեբաբջեանի հիմնադրած Kung-Fu Federation of Armenia ՀԿ-ի հաշուեհամարներին՝ AMD 11816007887900, USD 11816007887901ե,-ասուած է հաղորդագրութիւնում:


Աւելի վաղ յայտնել էինք, որ մարտի 31-ին հանկարծամահ է եղել Հայ սեւ գօտիների միութեան հիմնադիր նախագահ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Քունկ Ֆուի հիմնադիր, Մերձաւոր Արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարօ Քեբաբջեանը:


ԿԱՐՕ ՔԵՊԱՊՃԵԱՆի (Մասթըր Կարօ)ի մահուան տխուր առիթով, «ԱՄՆ ՀԱՅ ԿԵԱՆՔ» շաբաթաթերթի խմբագրական կազմի անդամները իրենց խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնեն Քեպապճեան, Աղամանուկեան` իրենց ամուսնոյն, մեծ հօր, եղբօր եւ հարազատին մահուան առթիւ:
«ԱՄՆ ՀԱՅ ԿԵԱՆՔ» շաբաթաթերթի խմբագրական կազմ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *