«alikonline.ir»- Ամերիկահայ նախկին ֆուտբոլիստ Ալեկօ Իսկանդարեանը յայտնել է, որ ապրիլի 18-25-ը կը կայանայ աճուրդ, որտեղ կը վաճառւեն յայտնի մարզիկների ստորա-գրութիւններով մարզաշապիկ-ներ (Պելէ, Ռաուլ, Մխիթարեան, Պուլիշիչ եւ այլ մարզիկների շա-պիկներ)։ Աճուրդից ստացւած հասոյթը կուղղևի Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցութեանը. տեղեկացնում է Armsport.am-ը:
«Այսօր իւրահատուկ օր է։
Ամիսներ շարունակ ես աշխա-տում էի ստորագրւած մարզաշա-պիկներ հաւաքագրելու եւ աճուրդ կազմակերպելու ուղղութեամբ՝ միջոցներ հայթայթելու համար, որոնք կուղղւեն Արցախում տուժած հայ ընտանիքների աջակցութռանը:
Մենք վերջապէս պատրաստ ենք մեկնարկել:
Աճուրդը կը գործի ապրիլի 18-25-ը»,- գրել է Իսկանդարեանը:
Յիշեցնենք, որ Ալեկօ Իսկանդարեանը իրանահայ ճանաչւած ֆուտբոլիստ, Իրանի ազգային հաւաքականի նախկին անդամ Անդրանիկ Իսկանդարեանի որդին է:
