Հռչակավոր դերասան Ալ Պաչինոն խոսել է իր հայ ընկերների, առհասարակ հայ ժողովրդի և Էրդողանի կերպարի մասին:
Համաշխարհային դերասան Ալ Պաչինոն շատ մտերիմ ու ջերմ կապեր և հարաբերություններ ունի հայերի հետ: Նա կերտել է ոչ միայն հայտնի հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանի կերպարը, ով հայտնի էր որպես «բժիշկ մահը» մականունով, այլև խաղացել է մի ֆիլմում և մարմնավորել Այվեն Տրավլյանին, ում որդեգրել էր ամերիկայում բանակվող հայը: Ի դեպ այդ ֆիլմի համար դերասանը արժանացել է Ոսկե Գլոբուս մրցանակի: Տվյալ ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին: Ֆիլմի գլխավոր հերոսը հայազգի դրամատուրգ Այվեն Տրավլյանն է: Նա նաև աշխատում է Բրոդվեյի թատրոնում , գրում է պիեսներ ներկայացումների համար, իսկ Ալ Պաչինոյի կերտած կերպարը որդեգրվում է հայ ընտանի կողմից:
Օրերս մեծանուն դերասանը խոսել է հայերի մասին ու անդրադարձել նաև Էրդողանին: Մինչ այդ համառոտ նշենք, որ Ալ Պաչինոն, բազմաբնույթ գործերով է զբաղվել. Մի ժամանակ անգամ, մինչև հայտնի դառնալը, նա աշխատել է «Կոմենտատր» ամսագրի փոստի վարչությունում, իսկ հետո որպես սթենդ ափ կատակերգու: Հետագայում դերասանը բազում չարչարանքներից հետո, ի վերջո հասնում է իր աստղային ժամին: Ալ Պաչինոն փորձում էր ստանալ Կնքահայրը ֆիլմում Մայքլի դերը, սակայն նրան մի քանի անգամ մերծում են ու միայն Ֆրենսիս Ֆորս Կոպոլայի բազմաչարչար աշխատանքների արդյունքում, երիտասարդ և շատ խոստումնալից Ալ Պաչինոն ստանում է այդ մդերը: Սա նրա ամենաբեկումնալից դերն էր: Նա մարմնավորում է Վիտո Կորլեոնեի որդուն՝ Մայքլին: Արդյունքում ստեղծվում է համաշխարհային կինոմատոգրաֆիայի մարգարիտներից մեկը՝ Կնքահայրը ֆիլմը, որն էլ արժանանում է Օսկարի, իսկ Ալ Պաչինոն դառնում է Հոլիվուդի սիրելին:
Օրերս հայտնի դարձավ, որ դերասանը շատ հետաքրքիր հարցազրույց է տվել: Նա հատուկ զրույց է ունեցել ամերիկյան ամսագրերից մեկի հետ, որտեղ խոսել է հայերի ու Էրդողանի կերպարի մասին: Նա նշել է. «Ես հայերի հետ ծանոթ եմ դեռևս շատ վաղուց՝ արդեն մոտ քառասուն տարի, եթե ոչ ավել: Հեռավոր 1982 թվականին, երբ ես խաղացի հայ տղամարդու կերպարում, դա ինձ ստիպեց էլ ավելի մոտիկից ծանոթանալ նրանց, նրանց կենցաղին, ինչպես նաև հայերի հատուկ ու չկրկնվող և տարբերվող բնավորության հետ: Բացի այդ ֆիլմը, ես նաև մարմնավորել եմ աշխարհի թերևս ամենահայտնի բժիշկներից մեկին, ով ազգությամբ էլի հայ էր : Երևի դուք կռահեցիք, թե խոսքը ում մասին է: Այո՛, բժիշկ Գևորգյանի՝ Ջեք Գևորգյանի, ում անարդար կերպով կոչել էին «բժիշկ մահը» մականվամբ: Պատճառը այն է, որ ամերիկահայ բժիշկը հայտնի էր դարձել որպես իր հիվանդների նկատմամբ էֆթանազիա կիրառող: 1989-1998 թթ ԱՄՆ- ում նա, օգտագործելով իր ստեղծած նեսիտրոն սարքը, 130 հոգու օգնել է ինքնասպան լինել, ինչի համար էլ 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտել էր 10-25տարվա ազատազրկման և 2007 թվականին վերջինս ազատվել էր: Դեռևս 2010 թվականին ռեժիսոր Բարի Լևինսը Ջեք մԳևորգյանի մասին նկարահանել է «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել եմ հենց ես և իսկապես շատերը շտապեցին մեղադրել նրան՝ չհասկանալով, որ նա իրականում փորձել է օգնել կարիքավոր մարդկանց: Եվ ոչ միայն Ջեքին, աշխարհը մինչ օրս էլ ատ լավ չգիտի հայերին, չի ճանաչում նրանց էությունը: Աշխարհը շատ է տուժած ու ինքն էլ չիհասկանում թե ինչ մեծ բան է կորցնում: Բայց եթե կուզեք անկեղծ լինեմ ու մի քիչ էլ դաժան, ապա պետք է ասեմ ճշմարտությունը: Ես կարծում եմ, որ աշխարհի մեծամեծերը իրակաում շատ լավ էլ ճանաչում են ու անում են ամեն ինչ, որ հայերը չհաջողեն, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ հայ ազգը այնպիսի ունիկալ է, որ եթե նա ղեկը վերցրեց իր ձեռքը, ապա ամբողջ աշխարհը պարելու է նրանց երգի տակ: Դա շատ լավ հասկանում են նաև թուրքերը ու նրանց ղեկավարը: Պատահական չէ, որ նրանք ամեն կերպ ջանում են թուլացնել Հայաստանը, քանի որ, լինելով նման հզոր պետություն, ունենալով ութսուն միլիոնից ավել բնակչություն իրենց համար թշնամի են կարգել հայերին: Պատճառն այն է, որ նրանք քաջ գիտակցում են, որ կարևորն այստեղ քանակը չէ, այլ որակը: Այսօր էլ մի քանի միլիոն բնակչություն ունեցող փոքրիկ Հայաստանը իսկական պատուհաս է դարձել նրանց համար: Գլխացավանք, որի դեմ դեղահաբ չկա: Լավ ճանաչելով հայերին՝ կարող եմ վստահաբար ասել, որ նրանք միևնույն է չեն դադարելու պայքարել և Էրդողանը ավելի ավելի շուտ իր ծոծրակը կտեսնի, ինչպես ասում էին ուսուցիչները, քան թե հայերի կործանումն ու թուլացումը: Գիտեք, ես հիմա ասում եմ բաներ, որոնք 21-րդ դարում պարզապես նույնիսկ անտրամաբանական է մտածել և սարսափ ես ապրում, երբ հիշում ես թե ինչ մեծ ողբերգություն է պատահել անցյալ դարում ողջ հայ ժողովրդի հետ: Նրանք մեկ անգամ արդեն փորձեցին վերացնել հայերին, բայց չստացվեց: Դուք հիմա տեսնում եք թե ինչպիսի մեծ Սփյուռք ունեն հայերը, ինչպիսի մեծ ազդեցություն ունեն նրանք թե՛ Ամերիկայում, թե՛ Ֆրանսիայում և թե աառհասարան ամբողջ աշխարհում: Հայերը, ունենալով փոքր պետություն, լինել թվաքանակով ոչ շատ մեծ, միևնույն է որտեղ որ նրանք կան, որտեղ կա հայկական համայնք, ապա այդ համայնքը վստահաբար առաջին երրորդ տեղում է գտնվում իր հզորությամբ և իր համախմբվածությամբ:
Ես կարող եմ հարյուր տոկոսով ասել, եթե անգամ ամբողջ աշխարհն էլ դուրս գա հայերի դեմ, միևնույն է, այդ ժողովուրդը դեռ ասելու է իր խոսքը: Թող այդ հիվանդները վախը սրտներում սպասեն անակնկալների, քանզի սա, ինչպես շատերն են ասում, իրապես բարու ու չարի կռիվ է:
Ես հատուկ ուզում եմ շեշտել, որ իմ խոսքերը չեն վերաբերում ընդհանուր թուրք ժողովրդին: Թուրքերը, բնականաբար, լինելով միլիոնավոր բնակչություն ունեցող պետության քաղաքացիներ, իրենց մեջ ունեն հատուկենտ, սակայն հրաշալի մարդիկ: Ես բոլորովին չեմ ուզում վիրավորել մի ամբողջ ազգի՝ լավ իմանալով, որ թուրքերի մեջ էլ կան բազմաթիվ լավ, օրինակելի և պատմությանը քաջատեղյակ մարդիկ, ովքեր որ ուզում են խոսել իրականության մասին, ովքեր որ ժամանակին շատ են օգնել այն հայերին, որոնց որ իրենց հայրենակիցները փորձել են սպանել կամ զրկանքների ենթարկել; Այստեղ բուն խոսքը և կոչը ուղղված է իրենց նախագահ Էրդողանին, ով տեսնելով Թուրքիայում կատարվող խիստ անհաջող վիճակը՝ թե տնտեսական թուլացում, թե իր հեղինակության անկումը, փորձում է ամեն կերպ թուլացնել հայերին, ինչը սակայն ես վստահ եմ ու հարյուր տոկոսով կարող եմ մեկ անգամ ևս շեշտել՝ դա նրան չի հաջողվելու: Իսկ իմ հայ եղբայրներին մաղթում եմ խաղաղություն և պատմության արդար ավարտ:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *