Հայաստանի Հանրապետու-թեան վարչապետի պաշտօնա-կատար Նիկոլ Փաշինեանն այսօր ընդունած է Ռուսաս-տանի Դաշնութեան արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովը եւ անոր գլխաւորած պատուիրակութիւնը:
Ողջունելով հիւրերը՝ Նիկոլ Փաշինեանը նշած է.

«Յարգելի Սերկէյ Վիքթորի,
Յարգելի գործընկերներ,
ուրախ եմ ձեզ հետ հանդիպման եւ Հայաստանի կառավարութիւնում ձեզ ողջունելու հնարաւորութեան համար:

Մեր երկրների միջեւ փոխյարաբերութիւնները դաշնակցային բնոյթ են կրում եւ կառուցուում են ռազմավարական գործընկերութեան սկզբունքի եւ մեր ժողովուրդների եղբայրական յարաբերութիւնների վրայ: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր յարաբերութիւններն էլ աւելի են ամրապնդուել՝ հերթական անգամ անցնելով ամրութեան փորձութիւնը:
Դժուար պահին Ռուսաստանի Դաշնութիւնը մեզ օգնութեան ձեռք մեկնեց եւ օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի եւ Ղարաբաղի դէմ ակրեսիայի հետեւանքով: Ռուսաստանի Դաշնութեան ջանքերի շնորհիւ յաջողուեց կանգնեցնել պատերազմական գործողութիւնները եւ հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարուածութեան էական նուազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանեան խաղաղապահների ներկայութիւնը Լեռնային Ղարաբաղի անվտանգութեան ամուր երաշխիք է հանդիսանում:
Առանձնայատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնութեան նախագահի՝ Վլատիմիր Վլատիմիրի Փութինի դերը տարածաշրջանում խաղաղութեան ձեռքբերման հարցում, ինչպէս նաեւ նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեութեան համար պայմանների ստեղծման ուղղութեամբ:

Այս առումով կը ցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ եւս կը շարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղուած այն պայմանաւոր-ուածութիւնների կեանքի կոչմանը, որոնք ձեռք են բերուել 2020 թուականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թուականի յունուարի 11-ի եռակողմ յայտարարութիւն-ներով:

Պատրաստ ենք նաեւ առաւելագոյն ջանքեր գործադրել՝ կողմերի միջեւ, եռակողմ ձեւաչափով, կառուցողական երկխօսութիւն ապահովելու համար:

Սակայն պէտք է նշեմ, որ Ատրպէյ-ճանի գործողութիւնները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխօսութեան առաջընթացին: Պաքուի գործողութիւն-ները, որը մանիպուլացնում է ռազ-մագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է յայտնում եւ հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրօնական ժառանգութիւնը, հակառակը, ուղղուած են տարածաշրջանում իրավիճակի լարմանը եւ պայմանաւորուածու-թիւնների տապալմանը:
Այս համատեքստում կը ցանկանայի գոհունակութեամբ նշել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների գործողու-թիւնները, որի վերջին յայտարարու-թիւնը, ըստ էութեան, արձագանգ է Ատրպէյճանի ապակառուցողական դիրքորոշմանը:
Համանախագահների՝ ապրիլի 13-ի յայտարարութեան մէջ արտայայտուած դիրքորոշումը համահունչ է այսօր առկայ հիմնական խնդիրների առնչու-թեամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքո-րոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերա-կանգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերջ-նական կարգաւորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկուած սկզբունքների հիման վրայ:
Յարգելի Սերկէյ Վիքթորի,
եւս մէկ անգամ ողջունում եմ Ձեզ եւ վստահ եմ, որ այսօր մենք կառու-ցողական եւ արդիւնաւէտ բանակ-ցութիւններ կ՚ունենանք»:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *