Ուզում եմ այսօր երկնքից արեւ եւ մի ողջ գարուն Ձեզ ընծա բերել։
Ուզում եմ այսօր Ձեզ քաջ առողջություն, աստղային ժպիտ եւ անհամար ծաղիկներ պարգեվել։ Թող որ այսօր Ձեզ բարին մաղթեմ եւ ծով երջանկությամբ Ձեր կյանքը լցնեմ։
Հարգարժան Ասյա Ասատրյան ազգի նվիրյալ հպարտություն, պարծանք եւ գանձ, Շնորհավոր լինի Ձեր ծնունդը։
Մարդասիրության, ազգասիրու-թյան ոգին եւ շունչը Ձեզանից է բխում։ Դուք հույսի եւ լույսի շող եք։ «Հպար-տանալ» Ձեզանով, մեղմ է ասված։ Անգա՛մ բառարանն է թերացել այդ հարցում… Եղեք առողջ եւ միայն առողջ տիկնանց տիկին Ասյա Ասատրյան։
Ալինա Սարգսյան
Ինծի համար մեծ ուրախութիւն եւ պատիւ կը համարեմ հանրայայտ մտաւորական, հետազօտող լրագրող եւ բանաստեղծուհի Տիկ. Ասյա Ասատրյանի ծննդեան առթիւ լաւագոյն մաղթանքներ յայտնելու անձնաւորութեան մը որ լիակատարօրէն կը մարմնաւորէ հայասէր, մարդասէր, հայրենասէր եւ յատկապէս՝ պետականասէր հայուհիի մը կերպարը։
Թող իր նմանները որպէս փարոս ծառայեն դեռեւս երկա՜ր տարիներ մեր աննման ժողովուրդին համար յատկապէս այս ժամանակներուն երբ մեր ժողովուրդին եւ հայոց պետականութեան հորիզոնին վրայ կը յայտնուին գոյութենական սպառնալիքներ։
Մեծյարգոյ Տիկին Ասատրյանին կը մաղթեմ արեւշատութիւն, հոգեզմայլանք, քաջառողջութիւն եւ երջանկութեամբ լի երկար կեանք։
Աբօ Չափարեան
Գլխ. Խմբագիր՝
«ՀԱՅ ԿԵԱՆՔ» շաբաթաթերթի