ԳՐԵՑ՝ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ
Գործադիր Հրատարակիչ եւ Գլխաւոր Խմբագիր՝
«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւ USA Armenian Life-ի


2020-ի 44-օրեայ Թուրքիա-Ատրպէյճանի ահաբեկչական յարձակումը Արցախի հայերու դէմ բազմազան եւ բազմաթիւ դիմակներ ցած բերաւ:

Ամենայատկանշական բացայայտումներէն մին. Գարեգին Բ եւ իր կլանը յանձինս Մոսկուայի Եզրաս արքեպիսկոպոսի, Լոս Անճելոսի Յովնան Տէրտէրեան արքեպիսկոպոսի, հականէ անուանէ զինակիցներ հանդէս եկան յօգուտ նախկին ռեժիմական գողա-պետական օլիգարխներ՝ Լեւոն Տէր-պետրոսեանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի:

Միւս ինքնաբացայայտումը եղաւ այն՝ որ Հայաստանի Հանրապետութեան Դատա-Իրաւական համակարգը դեռ եւս, խոշոր չափով կը շարունակուի ենթարկուիլ նախկին ռեժիմական գողապետական օլիգարքներու ենթակայ՝ խամաճիկ կամ «բանանային» դատախազներու եւ դատաւորներու: Ճիշտ այդ պատճառով է, որ հանցագործները եւ թալանչիները մինչեւ օրս, պատասխանատութուեան եւ պատիժի չեն ենթարկուած: Այդ է գլխաւոր պատճառը որ ապօրինի իւրացուած ունեցուածքներու բռնագանձումի մասին օրէնքը մինչեւ այսօր չէ գործադրուած։
Իսկ ամենամեծ բացայայտումը կը թուի ըլլալ այն հանգամանքը որ անցնող երեք տասնամեակներուն, Ռուսիա իր «ներկայացուցիչներ՝ Տէր-Պետրոսյանի, Քոչարեանի եւ Սարգսյանի միջոցով թոյլ չէ տուած որ Հայաստանի Հանրապետութիւնը տնտեսապէս, ռազմականապէս, քաղաքականապէս եւ սոցիալապէս զարգանայ եւ ուժեղանայ:

Կարգ մը շրջանակներ կը պնդեն որ Ռուսիա իբրեւ թէ սաստիկ անհանգստացած է Նիկոլ Փաշինեանի թաւշեայ կառավարութենէն եւ անոր համար է, որ անուղղակիօրէն կը ճնշէ Հայաստանի վրայ:

Բայց թարմ հայեացք մը դէպի նախորդ երեք տասնամեակներու վրայ, վերջերս ջուրին երես բերաւ այն իրողութիւնը որ Ռուսիա երբեք համամիտ չէ եղած Իրանէն դէպի Հայաստան նոր նաւթամուղիի տեղադրման որով Հայաստանի վրայով դէպի Եւրոպա պիտի հասնէր իրանական նաւթը մեծ եկամուտներ ապահովելով Հայաստանի համար: Հայաստանը պահել հավերժական ստրուկի դերի՞ն մէջ։

Նոյն ինքն Տէր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սագսյանի օրոք Ռուսաստանը շատ ջնջին գումարի դիմաց իւրացուցած է Հայաստանի զանազան ռազմագիտական արդիւնաբերութիւնները ինչպիսիք են հիւլէակայանը, երկաթուղային ցանցը, եւայլն.: Տէր-Պետրոսյան, Քոչարյան եւ Սագսյան ազգավնաս զիջումներ կատարած են ապահովելու համար իրենց աթոռները, սանցարձակօրէն կողոպտելու համար հայրենի եւ սփիւռքի հայութիւնը: Իսկ Գարեգին Բ չկաթողիկոսն ալ իր հերթին Հայաստանեայց Առաքելական եկեղեցին ներսէն փլուզելու իր ազգակործան ծրագիրը մշակած է եւ կը շարունակէ գործադրել որպէսզի ազատ-համարձակ թալանէ հայրենի եւ սփիւռքի հայութեան:

Ի՞նչ կը վերաբերի Ռուսիոյ՝ Հայաստանի հանդէպ վարած ներկայ քաղաքականութեան:

Ըստ «Ազատ Քաղաքացի» ՀԿ ղեկավար Յովսէփ Խուրշուդեանի, «Ռուսաստանը վստահելի զինակից եւ գործընկեր չէ»:

Վերջերս Factor.am-ի հետ հարցազրոյցի մը ընթացքին հարցում դրուեցաւ. «Պարո՛ն Խուրշուդյան, ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Հարութիւնեանը ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլավ Զասին այսօր ասել է, որ «սահմանային այդ հատուածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակուած, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դէպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»: ՀՀ-ն դիմել է նաև ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին՝ աջակցութեան խնդրանքով, մօտ օրերս պատասխան է ակնկալւում: Մենք վստա՞հ ենք, որ զինւած ուժ են ուղարկելու այստեղ՝ Ատրպէյճանին մեր սահմանից հեռացնելու»:

Պր. Խուրշուդեան հաստատեց. «Ես կասկած չունեմ, որ (Ռուսիոյ ղեկավարները) իրենք են Ատրպէյճանի հետ սկսել այս խաղը, շատ հեռու է գնում և իրենց համար վտանգաւոր է՝ Արևմուտքի միջամտութեան տեսակէտից, իրենք ուղղակի հեռախօսը վերցնում են, Ալիևին ասում են՝ լաւ, թարգեցինք, և Ալիևը հետ է քաշւում, ոչ մի ռազմական միջամտութիւն: Ո՞նց էք պատկերացնում՝ Ալիևը լաւ իմանայ, որ ռուսներն այդտեղ ռազմական միջամտութիւն պէտք է իրականացնեն ՀՀ-ի օգտին, և ինքը սպասի, տեսնի՝ ե՞րբ է անելու կամ ռուսներին հազար տարի պէ՞տք է դա: Իհարկէ՝ ոչ: Իրենք ընդամենը կը հասկացնեն, որ ստիպուած են դադարեցնել և հետ քաշուել: Ինչո՞ւ հիմա հետ չեն քաշւում, ինչո՞ւ ՌԴ-ն աներկբայ և միանշանակ չի դատապարտել, ինչպէս Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գանատան, որ մեր ռազմական, տնտեսական դաշնակիցները չեն, դատապարտել են Ատրպէյճանին, բայց ՌԴ-ն, որ բոլոր առումներով մեր դաշնակիցն է, հերիք չէ՞ չի արձագանքում հաւուր պատշաճի, ընդամենն այստեղի բազայի ներկայացուցչի մակարդակով ընդունել են, որ այո՝, ադրբեջանական քարտէզները կեղծ են: Զատուլինի յայտարարութիւնը նայէք, դա լրիւ ֆանտաստիկայի ժանրից է՝ հաստատում է, որ ՌԴ-ն է թոյլ տւել երկրորդ Արցախեան պատերազմի սկսւելը: Իսկ «թոյլ տալ» ասելով՝ հասկացէք նաև հրահրել:

Factor.am-ի յաջորդ հարցումը. «Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովը յայտարարել է «Ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի բախում տեղի չի ունեցել: Նստել, սկսել են հանգիստ պայմանաւորւել, թէ ինչպէս հանգուցալուծեն իրավիճակը: Խնդրել են մեզ աջակցութեան մասին, մեր զինւորականներն այդպիսի աջակցութիւն ցուցաբերել են, պայմանաւորւածութիւնը ձէռք է բերւել: Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում հոյզերը բորբոքելու համար այս ոչ առօրեայ, բայց հանգիստ կարգաւորւող հարցում»: Ի՞նչ հասկացաք Լաւրովի այս պնդումից»:

Պր. Խուրշուդեան պատասխանեց. «Ես ուզում եմ յիշեցնել դրան զուգահեռ Հայաստանի վարչապետի յայտարարութիւնն առ այն, որ թէեւ որոշ տեղերում ատրպէյճանցիները հետ են քաշւել, բայց ամեն դէպքում՝ չի հանգուցալուծուել իրավիճակն ամբողջապէս, և նա համարում է, որ մեծ իմաստով՝ բան չի փոխւել: Տեսէ՛ք տարբերութիւնը ՀՀ իշխանութիւնների և Լաւրովի: Երկրորդ համեմատութիւնը տեսէք՝ ԱՄՆ-ն Ատրպէյճանին որակում է սադրիչ, ասում են՝ սադրանք էք արել և հետ քաշէք ձեր զօրքերը: Ֆրանսիան ասում է՝ ներխուժել էք ՀՀ տարածք և հետ քաշէք ձեր զօրքերը: Եւ տեսէք՝ մեր դաշնակիցն ինչ արձագանք է տալիս: Ուրեմն՝ ի՞նչ է դա նշանակում, ակնյայտ չի՞ որ մեր դաշնակից կոչուածն է կանգնած այս ամեն ինչի հետևում, մանաւանդ՝ ես արդեն ասել եմ, որ Կրեմլը երկու լրջագոյն խնդիր է փորձում լուծել՝ միջամտում են ՀՀ նախընտրական գործընթացներին, որովհետև սա սկսւեց խորհրդարանը ցրելուց հետո»:

Factor.am-ի յաջորդ հարցումը. «Այսինքն՝ այս սադրանքի նպատակներից մէկը թեկնածուներից որևէ մէկին աջակցե՞լն է»:

Խուրշուդեան պնդեց. «Աջակցելու իրենց խամաճիկներին, խցկելու խորհրդարան, որպէսզի ՀՀ խորհրդարանում իրենց խամաճիկային ուժը լինի, և ինչքան խոշոր լինի, այնքան՝ լաւ: Այսինքն՝ սարսափեցնում են հայ ժողովրդին՝ ցոյց տալու համար, որ գործող իշխանութիւնները և յեղափոխական ուժերը չեն կարող անվտանգային հարցեր լուծել, որովհետև ՌԴ-ի սրտով չեն, իսկ ա՛յ՝ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ-ի իբր թէ ընկերն է, գնացէք Քոչարյանին ընտրէք, թէ չէ աւելի վատ կը լինի, աւելի կը սադրենք՝ Ատրպէյճանը կը գայ, Թուրքիան կը գայ: Սա առաջին խնդիրն է: Եւ երկրորդ խնդիրն է՝ վերահսկողութիւն սահմանել Հիւսիս-հարաւ լրջագոյն կոմունիկացիոն պրոյեկտի հանդեպ, որն ընդամենը օրեր առաջ է ի յայտ եկել»:

Խուրշուդեան շարունակեց ըսելով թէ՝ «Արեւմուտքը սրանով ցոյց է տալիս որ մի կողմից Հայաստանի որ ինքը պատրաստ է պաշտպանել եւ աջակցել որ այսինքն «դիմի՝ մենք կ՛աջակցենք»։ Եւ Ռուսաստանին նաեւ (մեսեջ) պատգամ որ «ինքը միանձնեայ խաղացող չէ: Որ ինքը չի կարող ինչ ուզենայ՝ անի երբ ուզենայ հրահրի: Հայաստանից ինչոր կտորներ պոկի յետոյ ինչոր սակարկի միջանցքի դիմաց որ Հայաստանը զիջի Մեղրիի միջանցքը որ դա արեւմտեան շահերի դէմ է»։ Էլ չեմ խօսում որ նաեւ Իրանի շահերի դէմ է»:

Ան շարունակեց. «Ի դէպ Իրանի պահը որ հետագրգիր է որ ասում են որ եթէ մենք ՀԱԲԿ-ից դուրս գանք, մենք չենք կարողանայ արեւմտեան ուժեր տեղակայել որովհետեւ Իրանը դէմ կը լինի: Կը ներէք էնենց չի որ Իրանը հիացած է Ռուսական զօրքերի ներկայութեամբ: Իրանը հասկանում է մանաւանդ հիմա Իրանի համար ուրիշ «պլաններ» ծրագիրներ է նախատեսուած Արեւմուտքում եւ Ամերիկա-Իրան յարաբերութիւնների կարգաւորումը դրան է գնում: Նաեւ միտուած է դրան որ փոխարինուի Թուրքիան տարածաշրջանում, Արեւելքի մէջ, որպէս Արեւմուտքի դաշնակից՝ Իրանով: Այաթոլլահների իշխանութիւնն է թուլանալու արդիւնքում եւ Իրանի դերակատարութիւնն է լրիւ փոխուելու: Տեսէք վերջերս արտգործ նախարարին ձայնագրութեան հրապարակումը հակառուսական բողոքի ակցիա էր Իրանի կողմից: Իրանցիներն էին դա արել: Ի՞նչ էր դա նշանակում: Դա նշանակում է որ Արեւմուտքի հետ գնում է հաշտեցման ճանապարհ»:

Աշխարհի հայերը պէտք է առաւել աշխաժութիւն ցուցաբերեն եւ ամեն ինչ ընեն օգնելու որ Հայաստան արժանապատիւ արտաքին յարաբերութիւններ զարգացնէ տարածքաշրջանային եւ միջազգային գերուժերու հետ: ի գին ամեն զոհողութեան, Հայաստանի գերիշխանութիւնը պէտք չէ վտանգուի: Հայաստանը քաղաքական ֆութպօլի վերածուելու միտում չունի:

Հայաստանը վստահելի խաղընկեր է որու դիկունքին կանգնած է ամբողջ հայ ազգը աւելի քան իր 11-12 միլիոն հաշուող հայրենի եւ աշխարհասփիւռ ժողովուրդով:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *