Արցախի պատերազմի ժամանակ պրն. Պուտինը հրաժարվեց հայերին պաշտպանելպատճառաբանելով, որ Հայ-Ռուսական դաշինքի պարտավորությունները միայն Հայաստանի պաշտպանության հետ է կապված։ Չնայած այդ ժամանակ մենք չհամոզվեցինք, բայց որոշ չափով պրն. Պուտինին հավատացինք։ Հիմա էլ, որ Հայաս-տանը ուղղակի ագրեսիայի է ենթարկվել և թշնամին մեր տարածքներն է ներխուժել, այս անգամ էլ պրն. Պուտինը տարբեր անտրամաբանական և անօրինական պատրվակներով է հանդես գալիս և նա բացարձակապես դաշինքի պարտավորությունները, ագրեսորի և զոհի հարցերը մի կողմ թողած առաջարկում է, որ "Թողեք ագրեսոր Ադրբեջանն էլ իր բողոքը ներկայացնի, նոր իր դաշնակից հայերի դիմումի և օգնության մասին որոշում կտա։ Դա զավեշտ է։ Դեռ ավելին
երբ ագրեսոր թուրքերը, Հայաստանի սահմանը խախտելով, մի քանի մասերից 2-3 Կիլոմետր հայկական տարածքն են ներխուժել, Պրն.Պուտինի արտաքին գործերի նախարարը պրն. Լավրովը այս թուրքերի կողմից ներխուժումը թյուրիմացություն է համարում և հայերին հորդորում է, որ իրենց կրքերը չսրեն։
Այ քեզ բան, տունդ գրավել և քո զավակներին գերի են վերցրել։ Հետո քեզ ասում են դու պետք է լուռ մնաս, կրքերը չսրես և չբողոքես…
Սրանք հայ ժողովրդին ինչի՞ տեղ են դրել: Ես ամբողջ հոգով հայ եմ և իմ ազգը ամբողջ գնով պաշտպանելու եմ և համոզված եմ, որ աշխարհում հայերի ջախջախիչ մեծամասնությունը իմ նման են մտածում։
Հիմա պրն. Փաշինյան ձեզ եմ դիմում. եթե ուզում եք մեր պատմության մեջ «Վասակի» անունը չկրեք, երկու խիզախ ընտրանք ունեք,
1.Առանց վախենալու «Դուխով» անմիջապես պրն. Պուտինին մի «վերջնագիր» ուղարկեք, որ եթե նա շոտափույթ Հայ-ռուսական դաշինքի պարտավորություննրը (Հայաստանի Սուվերենությունը, Գերիների վերադարձը և Ադրբեջանի զորքերը դուրս բերման և Արցախի իրավիճակի հարցը) չլուծվի, դուք դիմելու եք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մեզ ձեռք մեկնող այլ բարեկամ-երկրների Զինված Ուժերի օգնության։ 2. Պրն. Փաշինյան, հակառակ պարագային, եթե որևէ պատճառով անկարող եք կամ կաշկանդված եք այս վերը նշված «վերջնագիրը» պրն. Պուտինին և ՀԱՊԿ-ին ներկայացնելու, դեռ ուշ չէ հենց վաղը պատվով հրաժարվեք։
Հերիք եղավ , էլ աշխարհի Հայությունը անկարող է այս ամեն թատերախաղերը ու ողբերգությունները հանդուրժել։
Բժ.Իշխան Բաբաջանյան, ԱՄՆ
