Ք. Գլյուկ
12, 14, 16, 18 հունիսի 2021
Օպերային Ստուդիա


ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Պապյան
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 2021 թվականին նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Այդ կարևորագույն հոբելյանին ընդառաջ կոնսերվատորիայի Օպերային ստուդիան, գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի գլխավորությամբ, հանձն է առել Հայաստանում առաջին անգամ իրագործել բարոկ օպերայի բեմադրություն՝ համահայկական մասնագիտական ներուժի լայն ներգրավմամբ:

2021 թվականի հունիսի 12-ին, այնուհետև ևս 3 անգամ Քրիստոֆ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան բեմ կբարձրանա ԵՊԿ Օպերային ստուդիայում: Այն կյանքի է կոչվում Ֆրանսիայից հատուկ այս բեմադրության համար Հայաստան վերադարձած ռեժիսոր Վռամ Կարապետյանի և դիրիժոր Սուրեն Շահիջանյանի, Նյու-Յորքում ստեղծագործող հայտնի գեղանկարիչ Տիգրան Ձիթողցյանի, Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ Նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի) նվիրական ջանքերով:

Այս ներկայացումը նաև առաջինն է լինելու Օպերային ստուդիայում բալետային կազմի ներգրավմամբ՝ խորեոգրաֆ Արման Բալմանուկյանի գլխավորությամբ: Վերջինիս ջանքերով Օպերային ստուդիայի բեմում դեռևս 2021թ. հունվարին բեմադրվել է «Բաբելոն» ժամանակակից պարային ներկայա-ցումը՝ Սանկտ-Պետերբուրգից ժամանաց պարային խմբի հետ համագործակ-ցությամբ:
«Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի նախապատրաստական աշխատանք-ները մեկնարկել են դեռևս 2021 թվականի փետրվարին: Արվել են լսումներ՝ կոնսերվատորիայի ուսանողների շրջա-նակներում արժանի մենակատարներ ընտրելու համար: Հասմիկ Պապյանի կողմից համագործակցության պայ-մանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր երկրներում ստեղծա-գործող հայ արվեստագետների, ՀԱՖՆ և ներկայացման մի շարք պո-տենցիալ հովանավորների հետ:

Բնականաբար, բեմադրության ժա-մանակակից և նորարարական կոն-ցեպտը պահանջելու էին կարգի բերել Օպերային ստուդիայի՝ արդեն 42 տարի չնորոգված բեմը, ինչն արվեց հովա-նավորչական առաջին գումարների միջոցով 2021 թվականի ապրիլ ամսին:

Ներկայացման մասնակից անհատներն իրենց նվիրումը բերում են կամավորության սկզբունքով.

Ուստի Օպերային ստուդիան դիմում է հովանավորների լայն շրջանակի, ովքեր սրտացավորեն նեցուկ կլինեն երջանիկ ավարտով եզակի օպերաներից մեկի կյանքի կոչմանը, ինչը շատ անհրաժեշտ է հայ հասարակությանը:

Բեմադրության ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 17 միլիոն դրամ և, բարեբախտաբար, արդեն իսկ ի հայտ են եկել հովանավորներ, ովքեր այդ գումարի կեսն արդեն իսկ նվիրաբերել են:

Ստորև մի քանի տողով ներկայացնում ենք այն ծախսային հոդվածները, որոնք առաջնահերթ հովանավորության կարիք ունեն՝

  1. Պրոյեկցիայի սարքավորումների վարձույթ 4 ներկայացման և 2 փորձի համար՝ 1 548 000 դրամ (գնառաջարկն արվել է LSystemsPro ընկերության կողմից` հատուկ 40% զեղչային պայմաններով):
  2. Օպերային ստուդիայի լուսային տեխնիկայի համալրում՝ նոր լամպերի ձեռքբերմամբ և LED լուսարձակների վարձակալությամբ՝ 1 052 000 դրամ:
  3. Նոտակալների լամպերի ձեռքբերում՝ Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը Օպերային ստուդիայի նվագախմբային փոսում հնարավոր դարձնելու համար՝ 30 հատ x 15 000 դրամ = 450 000 դրամ:
  4. Բեմական հագուստի պատվիրում երգչախմբի անդամների, բալետային խմբի և մեներգիչների երկու կազմի համար՝ 34 արտիստ x 45 000 դրամ = 1 530 000 դրամ:
  5. Նախագծի տեսանելիությունն ապահովելու մարքեթինգային ծախսեր՝ բաներների տպագրություն, աֆիշներ, ինտերնետային գովազդ, մամլո ասուլիս և այլն՝ 484 000 դրամ:

Նվիրատվություն հնարավոր է կատարել՝ փոխանցում անելով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բարեկամների» հիմնադրամին՝ նշելով փոխանցման նպատակը՝ «նվիրատվություն Օրփեոս և Էվրիդիկե օպերայի բեմադրության համար»: Հիմնադրամի հաշվեհամարն է՝ 2050022575531001, Ինեկոբանկ:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *