Մամլո հաղորդագրություն 2021 թ. մայիսի 27

Երևան, 2021 թ. մայիսի 3 – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարված բաց մրցույթի արդյունքում Վենետիկի Բիենալե 17-րդ ճարտարապետական միջազգային ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնելու նպատակով տասներկու անդամներից բաղկացած հանձնաժողովը ընտրեց HYBRIDITY (նախկինում՝ Hybrid Identities) նախագիծը: Ծրագիրը 1999 թ. ԱՄՆ Բոստոն քաղաքում հիմնադրված ճարտարապետության և դիզայնի INVIVIA կազմակերպության և 2007 թ. հիմնադրված Երևանում գտնվող «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի համատեղ նախագիծ է:
Բազմակողմ մշակույթների և անդադար շարժումների այսօրվա աշխարհում մենք պետք է ավելի լավ հասկանանք, թե ինչպես են մարդիկ զարգացնում ինքնության զգացողությունը և սովորում միասին ապրել տարբեր վայրերում: Հայերն ունեն եզակի ժառանգություն, ինչը նրանց ստիպել է թվային և վիրտուալ գործընթացների միջոցով միմյանց կապել սփյուռքահայ տարբեր համայնքներ: Հայկական տաղավարը թույլ կտա միջազգային հանրությանը որոշ ժամանակով մուտք գործել հայկական աշխարհ:


HYBRIDITY-ն փորձնական ինստալյացիա է Ca՚ Zenobio degli Armeni-ի տարածքում, ինչպես նաև թվային հարթակ, որը խրախուսում է այցելուներին ուսումնասիրել մարդկային փոխազդեցության հիմունքները` ինքնությունների հիբրիդության մեջ կենդանի գործընթացի ֆիզիկական և վիրտուալ արտահայտման միջոցով: Որպես աքսորի և գոյատևման, տարածման և համախմբման հայկական փորձի ներկայացում, HYBRIDITY-ն փորձում է անում թարգմանել միմյանց հետ փոխազդելու, ծանոթ և անսովոր տարածքներում մշակույթների վրա որպես անհատ և որպես համայնք ազդելու այս մարդկային կարողությունը:

HYBRIDITY-ն միավորելու է հայկական սփյուռքի ավելի քան 80 երկրներ համաշխարհային վիրտուալ մեքենայի միջոցով, որը թվայնորեն ընդլայնում է Վենետիկի ճարտարապետական կառույցները: Օգտագործելով լրացված իրականություն (Augmented Reality, AR)՝ աշխարհիտարբեր երկրներից ժամանած հայերը կհրավիրվեն կիսվելու իրենց բնակության վայրերիտեսողական պատմություններով, տեսանյութերով և պատկերներով: Ցուցահանդեսիայցելուները հնարավորություն կստանան զգալ համատեղ ներդրումներ, որոնք միահյուսվել են Ca ՚Zenobio degli Armeni-ի տարածքի ֆիզիկական միջավայրում:
Հայկական տաղավարը հանրահռչակում է ժողովրդի դիմացկունությունը՝ միևնույն ժամանակ գիտակցելով առկա խնդիրների համընդհանուրությունը: Երբ մարդիկ բախվում են մի շարք համաշխարհային ճգնաժամերի, HYBRIDITY-ն կարևորում է տեղական և համաշխարհային, ազգային և համահայկական, թվային և ֆիզիկական հարթակներում միմյանց հետ փոխգործակցելու մարդկային կարողությունները:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *