Բարի Լոյս,

Այսօր, Հինգշաբթի, Յուլիսի 10ին, նախընտրական շրջանի վերջին գրառումով, իմ սրտագին խնդրանքն եմ ներկայացնում, քուէարկությամբ ՀՀ Խորհրդարանական արտակարգ ընտրություններին մասնակցող իմ թանկագին հայրենակիցներին, որ իրենց քուէները զլանան պոռնկացած Գարեգին Բգի թեկնածուներին, որոնց արժանի տեղը բերդն է։

Լեւոն, Ռոբ ու Սերժիկ մեզ էս օրին հասցրեցին ու հիմա, առանց ամաչելու ուզում են դարձեալ փառքի տիրանալ ու Հայաստանի ու Արցախի զոյգ պետություները իրենց ամբողջությամբը վաճառել գազանացած Պութինի։
Չմոռանաք, որ առանց Պութինի արտօնության ու մեղսակցությամբ վերոնշյալների, ոչ Ատրպէյճան, եւ ոչ ալ Թուրքիա կարող էին մեր ձեռքից խլել այն ինչ, որ 44 արիւնոտ օրերին խլեցին։

Իսկ ինչ վեչաբերում է նրանց թեզը պաշտպանող, ընչաքաղց Գարեգին Բգի վերջին այցելություններին Սիւնիք եւ Ստեփանակերտ, հարկ է նշել, որ ան ընկնում էր նախընտրական արշավի շրջանակում։

Մի հաւատաք սրան, էնպէս ինչպէս ինք՛, Գարեգին Ներսիսյան չի հաւատում Աստծո գոյության։

Աղօթում եմ, որ Աստուած առաջնորդի ձեր քայլերը դէպի տեղամասերը ու դուք ձեր քաղաքացիական պարտքը կատարեք ամենայն խղճմտությամբ։

Իսկ էն փոքրաթիւ զանգուածը, որը որոշել է իր խիղճը ծախել կաշառքով, նրանց թելադրում եմ, որ նման բան չանեն, ապա թէ ոչ, իրենց զաւակներն ու թոռները փոխարենը հազարապատիկը պիտի վճարեն։ Խնդրում եմ, խնայեցէք մեր գալիք սերունդներին։

Ձեզ հետ դարձյալ միանալու եմ, արդար եւ թափանցիկ ընտրության արդյունքների յայտարարությունից անմիջապէս ետք։
Կեցցէ՛ Հայաստանը, ապրի բազմաչարչար ու ստեղծագործ հայութիւնը։
Հայութեան վշտով տեւապես տառապող ձեր հարազատը,
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *