ԵՐԵՒԱՆ, «Լրագիր».- Հայաստանի Մարդու իրաւունքներու պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի մասնագէտները հադրութցիներուն հետ քննարկեցին իրենց իրաւունքներուն վերաբերող հարցեր: Այս մասին գրած է ՄԻՊ Արման Թաթոյեան:

«Մի քանի օր առաջ հիւր էինք «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնում: Այն հիմնել են կանայք, որոնք պատերազմից առաջ աշխատել են Հադրութի մշակութային հաստատութիւններում:

«Դիզակ Արտ» կենտրոնում ցուցադրուած են պատերազմից փրկուած ցուցանմուշներ, որոնք մեր պատմութեան ու մշակոյթի վկայութիւնն են, ապացուցում են, որ Հադրութը բոլոր ժամանակների հայկական քաղաք է: Այս կենտրոնը նպատակ ունի պահպանել Հադրութի կոլորիտը (գոյներու աշխարհը), պատկերներն ու Երեւանում այն դարձնել մշակութային միջոցառումների կենտրոն: Մեր աշխատակազմի մասնագէտների հետ հադրութցիների հետ քննարկել ենք նրանց իրաւունքներին վերաբերող հարցեր: Բարձրացուած բոլոր հարցերի լուծման ուղղութեամբ պայմանաւորուել ենք համատեղ աշխատել: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում Արցախի ներկայացուցչութիւնից: Այս հարցերով ամուր համագործակցում ենք նաեւ Արցախի իմ գործընկերոջ` Գեղամ Ստեփանեանի հետ: Միասին կը քննարկենք հարցերի լուծման ուղղութիւնները», յայտնեց Թաթոյեան։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *