Ռոբերտ Քոչարյանի եւ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ չեն ընդունում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրու-թյունների արդյունքները եւ դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում, քանի որ եղել են խախտումներ։
«Այդ խախտումները էական են, թե ոչ՝ ՍԴ-ն կարող է գնահատական տալ»,- ասաց սահմանդրագետ Գոհար Մելոյանը։ Հարցին՝ արդյո՞ք ՍԴ որոշման վրա ազդեցություն կարող են ունենալ ընտրական հանցագործությունների և ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործերը, Մելոյանը պատասխանեցգ «Այո, իհարկե, ես համոզված եմ, որ նմանատիպ խախտումները փաթեթներով կներկայացվեն ՍԴ-ին եւ դատարանը արդեն գնահատական կտա։ Ինչպես դիմող կողմ կա՝ կա նաեւ պատասխանող կողմգ ըստ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի՝ ընտրությունների բողոքարկման դիմում լինելու պարագայում որպես պատասխանող կողմ ԿԸՀ-ն է ներգրավվում, նաեւ կարող են պետական եւ ՏԻՄ մարմիններ որպես պատասխանող կողմ ներգրավվել եւ ներկայացված փաստերի հիման վրա կարող են որոշումներ կայացնել», — ասաց նա։
Խոսելով ՍԴ կողմից բողոքի վերաբերյալ հնարավոր որոշումներից՝ սահմանադրագետն ասացգ «Սահմանադրական դատարանը կարող է ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ կայացված որոշումը թողնել ուժի մեջ, կարող է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կարող է անվավեր ճանաչել արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»։
Հարցին՝ ի՞նչ է ենթադրում ՍԴ-ի կողմից մանդատների վերաբաշխումը, Գոհար Մելոյանը պատասխանեցգ «Բաշխման կարգը ըստ թվաքանակների է, եթե օրինակ՝ արդյունքների որոշակի հիմքեր լինեն մանդատների թվաքանակի փոփոխության՝ արդեն ՍԴ-ն կարող է մանդատների բաշխման կարգը փոխել եւ նոր կարգ սահմանելգ մանդատների բաշխման կարգը ենթադրում է, թե որ ուժը, ըստ հավաքած ձայների՝ որքան մանդատներ է ստանալու»
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը նշեց, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքով, ասվում է, որ դատախազությունը եւ այլ մարմիններ, որոնք առնչություն են ունենում ընտրությունների կազմակերպմանը՝ ներգրավվում են ՍԴ-ում դիմումի քննությանըգ «Բայց ընտրությունները անցել են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հիմք չկա, դա փաստ է»։
Հարցին՝ հնարավոր է, որ ՍԴ-ն ընտրակեղծարարության փաստերի հիման վրա վերաբաշխի ԱԺ անցած ուժերին տրվող մանդատները, Հովակիմյանը պատասխանեցգ «Վերաբաշխումը նախատեսված է այն դեպքում, երբ ԿԸՀ-ն սխալ է հաշվարկել մանդատները կամ ՍԴ քննության արդյունքում 10 կամ 20 տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչվում եւ այդ դեպքում թվային հարաբերակցությունը փոխվում է, որի պարագայում մանդատների բաշխումն էլ է փոխվում։ Այն դիմումները, որոնք իրենք են ներկայացրել ԿԸՀ՝ այնտեղ իրականության հետ կապ չունեցող մանիպուլյատիվ տվյալներ են, որոնք ընտրությունների արդյունքների հետ որևէ առնչություն չունեն։
Օրինակ՝ տեխնիկական սարքերի կողմից անձնագիրը չճանաչելու հանգամանքը առնչություն չունի ընտրությունների արդյունքերի վրա, որովհետեւ կա ընտրող, որը գրանցվել է եւ քվեարկելգ այդ ամենը տեսախցիկների առաջ է, չկա գոնե 1 կրկնաքվեարկության դեպք, չկա ընտրակեղծարարության դեպք»։
Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի այն հայտարարությանը, որ տեխնիկական սարքը չի կարդացել 110 հազար անձնագիր, ասացգ «2017-ին 230,000 անձնագիր չի կարդացել, որովհետեւ անձնագրերի որակները վատն են եղել, բայց ամեն դեպքում տեխնիկական սարքերի մոտ նստած աշխատակիցները չկարդալու դեպքում ձեռքով մուտքագրում են տվյալները եւ սարքը ճանաչում է»։
Խոսելով զինվորներին ուղղորդելու մասին պնդումներից՝ Հովակիմյանն ասաց. «Թող ցույց տանգ տարածել են մոնտաժված տեսանյութեր, ես տեսա բարձր որակով տեսանյութ՝ զինվորները հերթում կանգնած քվեաթերթիկները դրել էին ծրարի մեջ, մնացած քվաթերթիկները լցրեցին քվեատուփի մեջ ու միանգամից դուրս եկանգ դա է իրականությունը, իսկ եթե որևիցե մեկը մոտենար զինվորներին, կասեին՝ ուղղորդում են, խանգարումգ իրականությունն այն է, որ հերթի մեջ կանգնած զինվորները նախապես քվեաթերթիկը դնում են ծրարի մեջ, որպեսզի երկար չսպասեն»։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդա-րանական ընտրությունների ընթացքում ընտրական հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ, 40-ը՝ ընտրակաշառք տալու և ստանալու համար։
Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 47 անձանց նկատմամբ, որոնցից 26-ին առաջադրվել են մեղադրանքներ, իսկ 11 անձ ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրանք ԲՀԿ-ի, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքի անդամներ են։
47 անձանցից, մասնավորապես՝ 22-ը մեղադրվում կամ կասկածվում է ընտրակաշառք տալու համար, 18-ը՝ ընտրակաշառք վերցնելու համար, 2-ը՝ մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու համար, 1-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, 1-ը՝ քարոզչական պաստառի վնասմամբ գույքային վնաս պատճառելու համար, 1-ը՝ մի քանի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,1 անձ կասկածվում է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ, 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու մեջ: Ընտրակաշառք տալու համար, ըստ հաղորդագրության, տարբեր քրեական գործերով մեղադրանքներ են առաջադրվել, ի թիվս վերոնշյալների, նաև հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 2 դաշիքնների և 1 կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված 5 անձանց, իսկ թեկնածուներից մեկը, ում ձերբակալումը ոչ իրավաչափ էր ճանաչվել դատարանի որոշման արդյունքում, արգելանքից ազատ արձակվելուց հետո լքել է ՀՀ տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Բոլոր 6 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալա-նավորումը:
