Էս ինչ արիք դուք մեր ժողովրդի հետ խաչակնքվող սատանանե՛ր։ Մի ողջ սերունդ կազինոյի հաԳՑՐԻՔ…
ու տղերքն էին մեղք, ովքեր…
Ռաֆայել Մնացականյանի հերթական ԴԻՊՈՒԿ խոսքը.
Ռաֆայել Մնացականյանն իր էջում գրել է. «Մար-տի մեկը այն եզրագիծն էր, երբ վերջնականապես հասկացա, որ գողապետության մեջ ապագա չկա…

Փակ շուկայի մոտ արյան հետքերի ու ծխացող մեքենաների հետ միասին մոխրացան երազանքնե-րս… Ընկերներիս հոգիները ուրվականներ եղան… Մականունով պատգամավորներ, ովքեր օրենքներ պետք է ընդունեին, քրեական հեղինակություններ, ովքեր բարքեր պետք է թելադրեին, տարրական դասարան չավարտածներ, ովքեր սերունդ պետք է կրթեին և վերջապես շարքային մարդասպաններ, ովքեր արդեն որոշել էին հասարակության բարոյական սանդղ-ակը…
Այդ ամենի հետ մեկտեղ՝ Ֆիզիկոսներ, ովքեր դռնապան էին աշխատում, ինժի-ներներ, ովքեր մատուցող էին աշխատում…, տաքսու վարորդներ՝ բարձրագույն կրթությամբ…Ես չե՛մ մեղադրում ու չե՛մ դա տապարտում, անեծքն էլ խո՛րթ է ինքնու-թյանս, սակայն երբեմն դիտում եմ անցյալից կադրերը…հարցազրույցներ, պատ-գամավորների ճառեր, Ոստիկանների շփում քաղաքացիների հետ և զար-մանում թե այդ ինչ մայր է սրանց ծնել։ Այդ ինչ անեծքի ճիչով են դուրս պրծել սրանք…
Որ ի՞նչ անեն, որ ու՞մ անեն,հանուն ինչի՞…Դա՛ է՞լ է Աստծո կամքը… ։
Ես կատեգորիկ մերժում եմ այդ տմարդկանց հայկական պատկանե-լությունը, դրանք ոտքից գլուխ հակասում են Հայկականության իմ պատ-կերացումներին, ազգային գաղափարին ու ժողովրդական երազին, ավ-անդական արժեքին…Ֆիզիկոսը՝ ծաղրանքի առարկա, գիտնականը՝ ծակ պրոֆեսոր, ակնոցավորը՝ դոձիկ… կոկիկը՝ գոմիկ…
Գիտակցու՞մ եք, սրանք հայի բարոյական կերպարը խեղելով մարդկանց սարքեցին ԱՆԹՐԱՇ, ԱՆԼՎԱ, ՔՐԴՆԱԾ, ԹՍԲԵԽՈՎ, անհայտ կլկլոց լսող, ԾԽՈՂ ու ԹՔՈՂ, Քիթը փողոցում մաքրող էակի։ Եւ դեռ ուրիշներին դրանք զոմբի են ասու՞մ։
1800-ականների վերջի ու 1900-ականների սկզբի հին նկարներ ես նայ-ում՝ զարմանում ես, հիանու՛մ ես հայի կերպարից, հայ տղամարդու կո-կիկությունից, էլեգանտությունից… այս ինչ արիք դուք մեր ժողովրդի հետ խաչակնքվո՛ղ սատանաներ։ Ի՞նչ էին ձեզ արել…։
Ուղղակի դուք չկարողացաք նրանց հասնել ու նախանձից ձեր մութ և դաժան հոգիներով իջեցրիք ձեր մակարդակին…։ Ու՛ր ջախջախեցիք մի ամբողջ սերունդ ձեր «վարպետությամբ»։ Մի ողջ սերունդ կա զինոյի հաԳՑՐԻՔ… ։ Մինչ օրս ամեն քայլի ՂՈՒՄԱՐԻ գովազդ է… -ԿԱՏԱՐԻՐ ԽԱՂԱԴՐՈՒՅՔ… ԿԱՏԱՐԻ՛Ր ԽԱՂԱՐՈՒՅՔ.. ԿԱՏԱՐԻ՛Ր ԽԱՂԱԴՐՈՒՅՔ… ողջ Քաղաքը խաղադրույքի մեջ է և ….
Ու տղերքն էին մեղք…, ովքեր հուսամ իրենց արյունով սրբագրեցին մեր պատմության վերջին էջը, որը էդպես էլ չի թերթվի։ Ես իմ աչքով տե-սա այդ ընտրիչ-ուղորդիչներին, սևազգեստ և անթրաշ պարոններին, ով-քեր կանացի նոթատետրի մեջ պլյուս-մինուս նշաններով հաշվարկում էին ամբոխներին խելագարված.. ։ Թե ու՞մ էին տվել և ո՞վ էր տվել։ Մարդը ափի մեջ, տալ չտալու դիլլեմայի արջև…, Ազգային ողբերգությունից տաս պակաս… Ու որովհետև այսօր հուլիսի 4-ն է՝ Ամերիկայի անկախության տոնը, հարկ եմ համարում հակիրճ շեշտել, որ Ամերիկան ևս շատ թանկ գին է վճարել իր ազատության համար ու ազատությունը հենց ինքը ամենաթանկն է, ուստի…Ցեղասպանությամբ է սկսվել անկախությունը, ստրկատիրու-թյամբ է օծվել ու քաղաքացիական պատերազմով սաս-անվել, գանգստերական անար-խիայով հյուսվել և 1000-ավոր զոհերով ուղեկցվել, ռասսայական խտրականությամբ մկրտվել…
Թե ինչպե՞ս է հնարավոր այսքան տարբեր անձանց հավաքել մի հարկի տակ և այն էլ թիվ մեկ երկիրը դառ-նալ՝ շատ բարդ է պատասխանել, բայց հիանալ և հպարտանալ անհրաժեշտ է։
Չի՛ կարող օրենք ընդունողը օրինախախտ լինել,
Չի՛ կարող դատավորը հանցագո՛րծ լինել,
Չի՛ կարող ոստիկանը գո՛ղ լինել,
ՈՒ ի վերջո երկրի գլուխը չի՛ կարող մարդասպան լի-նել…
Տաս տարվա մեջ ոստիկանը մեկ անգամ ինձ չի կանգնացրել…, Երևանու՛մ՝ հինգ օրվա մեջ 2 անգամ տուգանեց` բառացիորեն փող ուզե՛ց։ Ինչ ասեմ…Շատ բան չեմ ասի Ամերիկայի մասին, միայն այն որ հաստատ բարդ պետություն է, բայց արդա՛ր…իսկ եթե սկզբից արդարություն կա՝ բարդությունը չի անհան-գստացնում… Ովքեր են այս պետության դեմքերը…Ովքեր են մեր երկրի դեմք-երը…Ես չեմ խոսում տնտեսությունից, ռեսուրսից և միջոցից… ես անուններ եմ հարցնում։ Ափլ Ջոբս՞, ԲԱզառ Բեզոս՞, Վոլմարթ Լենա՞, թե Սվեչա Իլոն՞։
Մենք այժմ ազգովի վճարում ենք մեր ազատության գինը…
Այն մեծ պարտքը, որ երեսուն տարի շարունակ կուտակել էինք մեր անտարբերու-թյան պատճառով։
Ռաֆայել Մնացականյան Հայի ամերիկյան օրագիրը շարքից։ 04/06/2021թվ.

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *