Գրեց՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Եւ այսպես, ղարաբաղյան հանցա-
գործ կլանն անցավ իր դավադրության վերջին փուլին՝ քուչեքից հավաքեց ձրի «պիցցայակեր» թափթփուկներին ու վաղուց իր կողմից ստրկացածներին: Դե, պնակալեզ և հայրենադավ դաշնակները կան ու կան, ու ելավ փողոց, ժողովրդին էլ կոչ անելով, թե՝ «Զարթնիր»:
Ահա, ուրեմն, ղարաբաղյան կլանի մաս կազմող գարեգին բ-ն շտապեց ողջունել «քուչի տղերքի» շարժումը և իր հոգևորականներին գործուղեց միտինգի:
Վայ, ողբամ քեզ, գարեգին բ, հոգևորականներիդ ուղարկում ես «կարիճ ռոբիկի» ցույցին մասնակցելու, իբր «հաշտություն պահպանելու»: Տո ստի՛, թե դու հաշտության համար ես ուղարկում: Դա դեռ ոչինչ, նաև Մայր Աթոռի անունից ստեր ես հրապարակում, թե՝ «Հոգևորականները, ինչպես քաղաքական զանգվածային նախընթաց միջոցառումներին, ներկա են լինելու նաև այսօրվա հանրահավաքին»: Ո՞րն է այդ «նախընթաց»-ը, գարեգին բ, կարո՞ղ է դա եղել է 2008-ի մարտի 1-ին, մենք պարզապես չենք նկատել: Այդ օրվա լուսաբացին ուղարկե՞լ էիր քո հոգևոր հովիվներին, որ քոչարյան ռոբիկի կատաղած շներին զսպեին, որ անզեն ցուցարարներին չջարդեին և չսպանեին: Ուղարկե՞լ էիր, իհարկե ոչ:
2004թ․ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում ռոբիկի կողմից ժողովրդի ծեծն է՞լ հիշեցնեմ, որի դեպքում դու «հաշտության» խնդիր չունեցար: Երբ քո ներկա մամուլի պատասխանատուին հարցրել են այդ մասին, նա, բնական է, քո ցուցումով, պատասխանել է. «… չեմ մեկնաբանում»: Ի՞նչ մեկնաբանի խեղճ տղան…
Չէ՜, գարեգին բ, 2004-ի ապրիլին դու դա չէիր արել: Իսկ հիմա արեցիր, նշանակում է դու ակնհայտ մասնակից ես խռովությանը: Մենք քո կաշին, գարեգին բ, դաբանխանայից գիտենք: Դու ղարաբաղյան մաֆիոզ կլանի ամենաակտիվ մասնակիցն ես դեռ այն օրից, երբ պահանջում էիր Վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Եկեղեցին, մանավանդ եկեղեցու առաջնորդը, իրավունք ունե՞ր խառնվելու քաղաքական իրադարձություններին: Եթե խոսքը վերաբերում է ոչ բարով կաթողիկոս նշանակված քեզ նման մեկին, կարելի է ասել, որ ունի: Ինչպես, ասենք, «իրավունք ունի» արտամուսնական կապեր (մեղա Աստծո՝ կաթողիկոս, և… արտամուսնական կապ), խանութների ցանց, ռեստորաններ, հիվանդանոց, դեղատներ ունենալ, դեռ մի հատ էլ հաբռգած փեսա ունենալ, որ ավտոտեսուչների գլխացավանքն է դարձել:
Դու սա՛ ես, գարեգին բ: Դու նույն ձևո՞վ էիր «հաշտության» ուղարկում Սիսիանի հոգևոր հովիվին, որին հրահանգել էիր Վարչապետի առաջ եկեղեցու դուռը փակ պահել: Կամ Շիրակի թեմի առաջնորդին էիր հրահանգել, որ Պատարագն ինքը չվարի, որովհետև Վարչապետն է եկեղեցում լինելու:
Հազար ամոթ քեզ, որ դեռ կաթողիկոս ես քեզ համարում: Չնայած դու արդեն փչացած էիր, քեզ ավելի փչացրին մարդասպան ռոբիկն ու խաղամոլ սեռժիկը: Դա հասկացանք, բայց դու ինչո՞ւ ես էդ անմեղ հոգևորականներին փչացնում՝ ուղարկելով քաղաքական ակցիայի: Նրանք աբեղա լինելուց հետո 40 օր առանձնացել-ճգնել են, աղոթքներով անցկացրել ճգնավորության իրենց օրերը՝ յուրովի հավատարմություն տալով Վերին Երկնավորին: Նրանց միտինգի ուղարկելով՝ դու մերժում ես նրանց այդ սուրբ երդումը, խաթարում ես նրանց հոգու մաքրությունը:
Ես նույնիսկ կասկածում եմ, որ, մինչև կուսակրոն քահանա դառնալը, դու այն պարտադիր 40 օրը ճգնավորի կյանք ես վարել: Իհա՛րկե ոչ:
Դու մաքուր կենսագրություն չունես, գարեգին բ: Քեզ հիշեցնե՞մ, թե ինչպես Գերմանիայից քեզ հազիվ փախցրեց երանելի Վազգեն Վեհափառը: Ի՞նչ ղալաթներ էիր արել այնտեղ… Մոռացե՞լ ես:
Դու դավաճանում ես ժողովրդին, որին դու երբեմն դիմելիս «հավատավոր» բառն ես օգտագործում: Այո, ժողովուրդը հավատավոր է, այդ դո՛ւ չես հավատավորը, որ հրետիկոս ես՝ կաթողիկոսի պատմուճանի տակ:
Թաքնված բանսարկու գարեգին բ, ռոբիկից հրահա՞նգ ես ստացել՝ հոգևորականներիդ ուղարկել ցույցի: Դու Աստծո՞ ծառան ես (մեղա, մեղա), թե՞ ռոբիկի ու սեռժիկի: Դու ի պաշտոնե Աստծո՞ ձայնը պիտի հասցնես ժողովրդին, թե՞ այդ երկու սրբապիղծների: Աղոթքներդ թե մաքուր սրտով լինեին, 2008-ի մարտի 1-ին Աստծո ձայնը կհասներ քեզ, ու դու այն ժամանակ իրապես հաշտության առաքելությամբ հոգևորականներ կուղարկեիր «Ազատության» հրապարակ: Բայց Աստծո ձայնը ինչպե՞ս կհնչեր քո ականջներում, երբ դու կեղծիքով ու արյունով էիր զավթել Սուրբ Աթոռը: Մարտի 1-ին քո ականջներում կարող էր հնչել միայն ռոբիկի ձայնը՝ «գարեգի՛ն, չփորձես խառնվել»: Երեկ՝ մայիսի 1-ին, այդ ձայնն ավելի սաստող քեզ հրամայեց. «գարեգի՛ն, հոգևորականներիդ ուղարկիր միտինգի, նախապես էլ հայտարարիր, թե դու հաշտություն սերմանելու առաքելություն ունես»:
Եւ դու, գարեգին բ, հայտարարեցիր Սուրբ Աթոռի անունից: Անգրագետ գարեգին բ, Սուրբ Աթոռից սովորաբար կոնդակներ են հրապարակվում, իսկ դու այն դարձրել ես ռոբիկի ու սեռժիկի քուչի գրասենյակ, որտեղ հլու-հնազանդ կատարվում են քրիստոնեական դավանաբանությունից հեռու կանգնած դավաճանների հրահանգները:
Այդ նենգ ռոբիկը վախ ունի կորցնել իր թալանած միլիարդավոր դոլարները, դու, գարեգին բ, վախ ունես կորցնել քո բազում բիզնեսները:
Աստված իմ, կաթողիկո՞սն էլ բիզնես ունենա, սեփական հիվանդանոց, սեփական ռեստորան, խանութների ցանց ունենա: Եւ այլն, և այլն: Այդքան ապօրինի գումար վաստակելու մեջ անգամ կծուծ մնացիր՝ ձեռքդ մինչեւ Կալկաթա ես մեկնել՝ նվիրատվություն գումարի տոկոսներն ես դավադրաբար հափշտակում՝ Հնդկաստանի հայ գաղթօջախին զրկելով նպաստից:
Էլ «հաշտարարի» կեղծ պատմուճան մի հագիր ու մանիպուլյատիվ հայտարարություն մի արա, թե, իբր, հավատավոր ժողովրդի հոգսերով ես մտահոգ:
Էլ քանի՞ գրոշ արժեն պատարագներից հավատավոր ժողովրդին ուղղված քո քարոզները: Դրանց անկեղծությանն ինչպե՞ս հավատալ, երբ իսկապես հավատավոր մի ողջ ընտանիք Գյումրիում գնդակահարվեց, իսկ կաթողիկոսը «խոհեմ» լռություն պահպանեց: սեռժիկ սարգսյանի իշխանության տարիներին Սարի թաղի ողբերգության դեպքերն եղան, Հաց բերող այն տղային սպանեց սեռժիկի դաժան ռեժիմը…., և դու շարունակում էիր լռել:
Նրանք հավատավոր չէի՞ն, կաթողիկո՛ս, թե՞ քեզ համար միակ «հավատավորը» քոչարյան ռոբիկն է, որն անգամ «Հայր մեր»-ը և խաչակնքել չգիտի:
Դու մտահոգ ես միայն քո բիզնեսով, որի կորստի վախից քանիցս Վարչապետի հրաժարական ես պահանջել: Էն մի պահանջողը, որ սեռժիկի բերած նախագահն էր, ավելի նամուսով գտնվեց՝ պաշտոնը թողեց, գնաց իր բիզնեսի հետևից: Դու նամուս չունե՞ս, գարեգին բ, որ դու էլ նրա նման ռադդ քաշես՝ գնաս բիզնեսովդ զբաղվես:
Դու գիտե՞ս, գարեգին բ, թե դավաճանությունն ինչ հետևանք է ունենում: Քեզ հիշեցնեմ մի բան. «Հուդան դավաճանեց Հիսուսին 30 արծաթի դիմաց: Հենց այդ գումարն էր նա ստացել քահանայապետերից: Այն բանից հետո, երբ Հիսուսին արդեն դատապարտել էին խաչելիության, Հուդան զղջացել էր իր արարքի համար և ցանկացել էր ետ վերադարձնել 30 արծաթները, բայց քահանայապետերն ասել էին, որ նա այլևս իրենց չի հետաքրքրում: Այդ պահին Հուդան գումարը նետեց եղեկեցու հատակին և կախվելով ինքնասպան եղավ»:
Սա լա՛վ հիշիր, գարեգին բ: Հուդայի և քո միջև մի նույնություն կա՝ դավաճանություն, բայց մի տարբերություն էլ կա: Այդ այն է, որ Հուդան զղջացել և ինքնասպան է եղել, իսկ դու դեռ պնդերեսաբար, անամոթաբար շարունակում ես հրետիկոսի քո կեղտոտ գործը: Դու դավադիր խաղի մեջ ես մտել ժողովրդի դեմ:
Դու, գարեգին բ և քո պաշտելի ռոբիկն ու սեռժիկը ժողովրդի ու հատկապես ինձ համար սատանաներ եք, որոնց գոյությունը երկրում շատ լավ է բնորոշել Շեքսպիրը՝ «Դժոխքը դատարկ է. բոլոր սատանաներն այստեղ են»: Եւ ինչքան շուտ ազատվենք այդպիսի սատանաներից, այնքան լավ, որ մեր ժողովուրդն էլ մի քիչ խաղաղվի:
…Դու ժողովրդի կաթողիկոսը չես, գարեգին բ..
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ