Երևանում հունիսի 29-ին բացվեց «Access to care» բարեգործական ատամնաբուժական կլինիկան։ Կլինիկայի բացմանը ներկա գտնվեցին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինեն և ՀՀ բարձրագույն ղեկա-վարությունից անձինք։
«Access to care» բարեգործական ատամնաբուժական կլինիկան նպատակ ունի անվճար ատամնաբուժական օգնություն տրամադրել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամ-ներին, ինչպես նաև պատերազմի մասնակիցներին։
Կլինիկան կգործի սըրտա-բանական ինստիտուտի հարևանությամբ։ Կլինիկան կառուցվել է ամերիկաբնակ բարերար Հարություն Սարյանի աջակցությամբ։ Բացմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Քիփ Լեյթինենը, ով նշեց, որ արողջապահական ծառայությունների հասանելիությունը կարևոր գործոն է, և ԱՄՆ-ի կառավարությունը այս հարցում պատրաստ է աջակցություն տրամադրել։
Քիփ Լեյթինեն նշեց. «Բացի այն, որ կենտրոնը աջակցություն է ցուցաբերելու ռազմական գործողությունների հետևանքով վիրավորումներ ստացած զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, այս կենտրոնը նաև դառնալու է հարթակ, որտեղ ամերիկացի և հայ ատամնաբույժները հնարավորություն կունենան իրենց փորձը փոխանակել»։
2020 թվականի աշնանը Արցախում Ադրբեջան-Թուրքիա-Իսլամական Պետության ահաբեկիչների կողմից 44-օրյա հակահայկական ահաբեկ-չությունների անմիջական հետևանքով հազարավոր հայ զինվորներ նահատակվեցին կամ վիրավորվեցին։
Թեպետ կլինիկան պաշտոնապես բացվել է այսօր, կլինիկայի աշխատակազմը վերջին ամիսների ընթացքում հասցրել է ավելի քան 30 շահառու (հիվանդ) սպասարկել։
Կլինիկայի տնօրեն Հասմիկ Գրիգորյանը նշում է, որ այս կերպ նրանք փորձում են իրենց երախտագիտությունը հայտնել 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողներին և վիրավորներին։
Հասմիկ Գրիգորյանն ասեց. «44-օրյա պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների
(Լուսանկարում՝ Հասմիկ Գրիգորյանը եւ Խաչատուր Սարյանը)
ընտանիքներին, նաև վիրավորում ստացած մեր մարտիկներին անվճար ատամնաբուժական օգնություն հատկացնել։ Դրանով փորձում ենք մեր շնորհակալությունը հայտնել քաջություն ցուցաբերած մեր զինծառայողներին։ Կոլեկտիվի բոլոր անդամները, մեծ պատասխանատվությամբ ենք էս հարցին մոտենում, ուզում ենք, որ յուրաքանչյուր անձ, որ այցելում է մեզ լավ տրամադրությամբ դուրս գա, ուզում ենք հնարավորինս շատ ժպիտներ ապահովենք իրանց դեմքին, բոլորս իրար հետ փորձում ենք ապահովել այդ տրամադրությունը։ Բացի դրանից մաքսիմալ մեծ պատասխանատվություն ունենք մեր արած գործի հանդեպ»։
Հարություն Սարյանը շեշտեց, որ ունենալ բարեգործական հիմունքներով աշխատող ատամնաբուժական կլինիկա Հայաստանում՝ եղել է իր և իր որդիների տարիների երազանքը։ 44-օրյա պատերազմից հետո որոշել են իրականացնել այդ գաղափարը։
Հարություն Սարյանն ասեց. « Վերջապես բոլոր շինարարական կազմակերպչական աշխատանքներից հետո այսօր մենք ուրախությամբ կարող ենք ասել, որ կարող ենք բացել այս կլինիկայի դռները և պատրաստ ենք սպասարկել մեր հերոսներին և նրանց հարազատներին»։
44-օրյա պատերազմի մասնակից Էդմոն Հովակիմյանը, ով արդեն իսկ հասցրել է ատամնաբուժական օգնություն ստանալ կլինիկայի կողմից, նշեց. «Էն, որ կան Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կամ Հանրապետությունից դուրս սփյուռքահայություն, որոնք որ մտածում են ու անում են ամեն-ամեն ինչ երկրի համար՝ ինչի՞ եմ ասում երկրի, որովհետև երկիրը էդ զինվորներն են, երկիրը պահողը, երկիրը կառավարողը ու շարունակությունը՝ էդ մեր զինվորներն են ու էն հայրենասեր տղերքը, ովքեր իրենց կյանքը դրել են ժամանակի ընթացքում կամ դեռևս կդնեն Հայրենիքը պահելու համար։ Քանի կան էդ մարդիկ՝ մենք դեռ կլինենք։ Քանի կա մեր սփյուռքը ու կանգնած ա Հայրենիքի կողքին՝ Հայրենիքը կլինի»։
Ե-փոստով ողջույնի իր խոսքն ու երախտագիտությունն է հայտնել Ամերիկյան Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտ – AANSI-ի հիմնադիր նախագահ, ԱՄՆ բանակի գեներալ-մայոր (հանգստի կոչված.) Մարկ Մաքքարլին AANSI Խորհրդատվական Խորհրդի Անդամներ դոկտոր Հարություն Սարյանին և նրա երկու ատամնաբույժ որդիներին՝ դոկտոր Խաչատուր Սարյանին և դոկտոր Դավիթ Սարյանին՝ վիրավոր հայ զինվորներին և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ծառայելու մարդասիրական ջանքերի համար։ 2020 թվականի աշնանը Արցախի Հանրապետության դեմ իրականացված հակահայկական ահաբեկչական հարձակումների ժամանակ նվիրյալ տղամարդիկ և կանայք կատարեցին գերագույն զոհաբերություն՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը՝ Միացյալ Նահանգների վաղեմի դաշնակիցը՝ Հարավային, որը հանդիսանում է Կովկասում միակ կենսունակ եւ գործող ժողովրդավարությունը: Շնորհակալություն, հարգարժան Սարյաններին։
Բժիշկ Արթուր Սարյանը և նրա երկու ատամնաբույժ որդիները՝ Խաչատուրն ու Դավիթը նույնպես AANSI-ի հիմնադիր անդամներ են՝ Ամերիկյան Հայկական Ազգային Անվտանգության Ինստիտուտ – AANSI-ի: Տեսլական մի կազմակերպություն, որը խթանում է ավելի ամուր ռազմական, տնտեսական և քաղաքական դաշինք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև: AANSI-ն համաամերիկյան կազմակերպություն է, որը գլխավորում են հիմնադիր նախագահ, ԱՄՆ բանակի գեներալ-մայոր (հանգստի կոչված.) Մարկ Մաքքարլին և հիմնադիր փոխնախագահ Աբօ Չափարյանը, ով նաև հանդիսանում է USA Armenian Life Magazine-ի հրատարակիչ/տնօրինող խմբագիր:
Կլինիկան հագեցած է նոր ժամանակակից ստամատոլոգիական սարքավորումներով և նյութերով, այստեղ աշխատում են փորձառու ատամնաբույժներ, նաև նախատեսված է համագործակցություն արտասահմանյան ատամնաբույժների հետ: «Մեր նպատակն է ոչ միայն անվճար ատամնաբուժական օգնություն ցուցաբերել 44-օրյա պատերազմի հետևանքով իրենց բանակավայրերից տարհանված մեր հայրենակիցներին, այլ նաև փորձել աշխատանքով և զբաղվածությամբ ապահովել վիրավոր զինվորներին» նշեց կինիկայի ղեկավարությունը։
Բարեգործական ատամնաբուժական ծառայությունները մատուց-վում են «Սարյան» բարեգործական ատամնաբուժական կետրոնի ACCESS TO CARE կենտրոնի ներքո՝ Երևանում:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *