Գրեց՝ Շուշաննա Հայասա

Շոտլանդիայում ապրում էր Ֆլեմինգ անունով մի աղքատ գյուղացի, որը մի օր դաշտում լսեց օգնության կանչ, վազեց, և տեսավ ճահճում ընկղմվող մի տղայի, օգնեց և փրկեց:
Հաջորդ օրը գյուղացու դռանը հայտնվեց անգլիացի մի ազնվական՝ փրկված երեխայի հետ:
-Ես այս երեխայի հայրն եմ, որին դու փրկեցիր մահից, եկել եմ քեզ վարձատրելու։
-Պարոն, ես դա չեմ արել որևէ վարձատրության համար և մտադրություն էլ չունեմ ընդունելու։ Աստված ուզում էր, որ քո որդին գոռա, իսկ ես մոտ լինեի։
-Սա քո տղա՞ն է,- հարցրեց ազնվականը՝ նայելով երիտասարդին, ով կանգ-նած էր գյուղացու կողքը:
-Այո, իմ տղան է,- պատասխանեց գյուղացին։
-Այդ դեպքում թույլ կտա՞ք, որ ձեր երեխային տամ այն կրթական մակարդակը, որը ես կտայի որդուս։
Գյուղացին ուրախ խոնարհվեց: Երիտասարդը ազնվականի օգնությամբ ավարտեց Լոնդոնի հայտնի «Սուրբ Խաչ հիվանդանոց» բժշկական ֆակուլտետում, հայտնաբերեց պենիցիլինը և հետագայում պսակվեց Նոբելյան մրցանա-կով։
Գիտնականը Ալեքսանդր Ֆլեմինգն էր: Այդ ընթացքում ազնվականի որդին հիվանդացավ ծանր թոքաբորբով և պենիցիլինային բուժում ստանալուց հետո կյանքի գնով փրկվեց։ Ազնվականը, ով աջակցում էր Ֆլեմինգին ուսման համար՝ Ռենդոլֆ Չերչիլն էր, իսկ տղան, ում Ֆլեմինգը պենիցիլինի միջոցով փրկեց ծանր թոքաբորբից՝ Մեծ Բրիտանիայի փառավոր պատմության մեջ մտած վարչապետ Ուինսթոն Չերչիլն էր՝ Ռենդոլֆ Չերչիլի որդին:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *