Գրեց՝ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ

Մեծ Մասիսը՝ հայրս էր
Իսկ փոքրիկը՝ մայրիկս
Ուրախ էինք միասին
Մասիսները կատարին։
Վերից նայում, հիանում
Մեր հնամեայ օրրանին,
Պարզ երկինքն էլ՝ վերևից
Արևներ էր ուղարկում։
Մեկ էլ յանկարծ մթագնեց,
Երկինքները պարզ ու ջինջ,
Սեւ-սեւ ամպեր երկնքից
Գունդ-գունդ կրակ թափեցին։
Երկիրներն էլ իմացան,
«Թուրքի գործն է», ասացին,
Սակայն անխօս լռեցին.
Երեսները շրջեցին։
Կուրացան ու խլացան,
Հաւկուր ու խուլ ձեւացան,
Իբր, ոչինչ չեն տեսել,
Եւ՝ խուլ են, չէ՞, չեն տեսել։
Մայրս վախից կարկամած,
Բռնեց ձեռքը հայրիկիս,
Քոսոտ թուրքն էլ իր հերթին
Լծուեց հայի սպանդին։
Գլորեցին ծնողներիս խնդունդն՝ անդարձ
Մասիսների զոյգ գագաթից՝ անխնայ.
Ծեր ու մանուկ դուրս քշեցին տներից,
Լաց ու կոցով գաղթի ճամփան բռնեցին։
Ո’չ… չե’ք կարող…,
Տեսե’ք նրանց ժառանգներին՝
Արամիկին, Լեւոնիկին,
Մագլցելով հերոսաբար
Պիտի հասնեն մեր Սուրբ Լեռան։
Մեծ գագաթին՝ Արամիկը,
Իսկ փոքրին էլ՝ Լեւոնիկը,
Հայ դրօշը բարձր բռնած
Կեցցէ՜ հայը պիտի գոռան…

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *