Գրեց՝ Քրիստինա Վարդանյան.

Երկար տարիներ ես հետևում եմ հասարակության վարքագծին և փորձում եմ օբյեկտիվ լինել։ Ես միշտ գրում եմ ազնիվ, քանի որ սիրտս ցավում է իմ ժողովրդի համար:
Երբեմն պատահում է, որ ես զոհաբերում եմ տնային գործերս, աշխատանքս և ժամերով պատասխանում  մարդկանց, ովքեր մեսենջերով տարբեր հարցեր են գրում։ Ճիշտը միշտ ցավոտ է, և իմ նոր նյութը, հավանաբար, ինչ-որ մեկին կվիրավորի, բայց ես որոշեցի գրել:
Տասնամյակներ շարունակ մենք խոսում ենք Ղարաբաղի մասին, բայց ժամանակն է բացել մեր աչքերը և ասել ճշմարտությունը ։ Եկեք հասկանանք, որ Ղարաբաղի համար բոլորը կենաց են բարձրացնում, բայց նրա համար շատերը երբեք չեն կռվի։ Եկեք թվարկեմ բոլորին, ում վրա հույս դնել պետք չէ ։

1) 34 տարվա ընթացքում Ղարաբաղից և Հայաստանից Ռուսաստան են փախել մոտ 50 000 հայ տղամարդիկ, որոնք լքել են իրենց կանանց և երեխաներին և ամուսնացել ռուս և ուկրաինացի անբարոյականների հետ: Զզվելի է Ֆեյսբուքում կարդալ այդ  տղամարդկանց գրառումները,, ովքեր նույնիսկ տարին մեկ անգամ իրենց երեխաներին 100 դոլլար չեն ուղարկում, բայց խոսում են Արցախի մասին ։ Հասկացեք, որ իր երեխային չպաշտպանող տղամարդը երբեք չի պաշտպանի Արցախը։
2) Արցախի համար չեն կռվի Ռուսաստանի հայ համայնքների ղեկավարներն ու նրանց որդիները ։ 34 տարվա ընթացքում նրանցից ոչ մեկը որդիների հետ չի տեղափոխվել Արցախը պաշտպանելու ։ Նրանք  միայն կարող են Արցախի անվան տակ փող հավաքել և հարստանալ մեր զինվորների արյան վրա ։
3) Չեն կռվի Ռուսաստանի օլիգարխների որդիները ՝ Ռուբեն Վարդանյանի, Սամվել Կարապետյանի, Կամո Ավագումյանի և Արա Աբրահամյանի որդին ։ ՆՐԱՆՑ ԱՐՑԱԽԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ՊԵՏՔ ՉԷ ։
Արցախի համար չեն կռվի Ռուսաստանի հայ հոգևորականները, որոնք սովոր են գումար հավաքել և ծախսել իրենց երջանկության վրա:
4) 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ Ռուսաստանից նույնիսկ 150 տղա չգնաց կռվելու ։ Գնացածներն էլ միայն մարզիկներ էին: Արցախի համար կռվելու չեն գնացել այն ավելի քան 50 000 արցախցիները, ովքեր ապրում են Ռուսաստանում ։ Նրանք երբե՛ք չեն գնա: Չեն կռվի Ռուսաստանի հայերը, որոնք նախկինում ապրել են Բաքվում և Ախշաբադում ։ Այդ հայերը կյանքում չեն տեսել Հայաստանն ու Արցախը և երբեք չեն կռվի Հայաստանի կամ Արցախի համար ։
5) 34 տարվա ընթացքում Արցախից և Հայաստանից Ռուսաստան են փախել շուրջ 20 000 տղամարդ, ովքեր տոկոսով գումար են վերցրել և մարդկանց քցելով փախել: Թող  ոչ ոք չի մտածի, որ այդ տղամարդիկ կգան Արցախը պաշտպանելու։ Դա երբեք չի լինի:
6) Քոչարյանի զավակները ՝ Սեդրակն ու Լևոնը, Սերժի եղբորորդիները ՝ Նարեկը և Հայկը, երբեք չեն պաշտպանել և ապագայում էլ չեն պաշտպանի Արցախը։ Արցախի համար չեն կռվելու Աղվան Հովսեփյանի , Վովա Գասպարյանի, Գագիկ Ծառուկյանի, Արթուր Վանեցյանի երեխաները, չեն կռվել և չեն կռվի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների որդիները։ Չեն կռվի և երբեք դիրքերում չեն եղել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Վիտո Բալասանյանի և Արշավիր Ղարամյանի որդիները ։
Արցախի համար չեն կռվի Շուշիի բանտի պետերը, որոնք հայտնի են որպես հայհոյող մարդասպաններ։ Արցախի համար չեն կռվի Մարիամ Մերաբովայի երեխաները։
7) Իսկ մեր արտիստնե՞րը: Մի՞թե 44 օր կռվել է Ղարաբաղի համար Ռազմիկ Ամյանը ։ Ո՛չ ,  և երբեք  չի էլ կռվի: Անտառում երգեր երգելը եւ կռվելը նույնը չէ:
Երգիչ Անդրեն չի կռվել ու չի կռվի։ Հուսով եմ ոչ ոք չի մտածում, որ կարելի է սիրեկաններին վերցնել ու կռվել Ստեփանակերտի համար։
Իսկ կռվելու՞ է արդյոք երգիչ Մհեր Արմենիան: Իհարկե ոչ:
Չեն կռվի Շուշան Պետրոսյանի , Նունե Եսայանի և այլ երգիչների որդիները։
8)Արցախյան առաջին պատերազմի և 44-օրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք մեծաթիվ հայ թալանչիների: Պետք է մի բան հիշել,  թալանչին երբեք զենքով չի պաշտպանի Արցախը։  Իսկական պաշտպանը զենքով է պաշտպանում հայրենիքը, ոչ թե թեժ պահերին  զբաղվում թալանով։ Աստված չանի նոր պատերազմի ժամանակ այդ թալանչիները կրկին նույն գործով են զբաղվելու և երբեք մեզ չեն պաշտպանելու:
9) Թմրամոլներն ու հարբեցողները մեզ ևս չեն պաշտպանի, քանի որ նրանք ի վիճակի չեն ռազմաճակատում սթափ որոշումներ կայացնել և միայն խայտառակում են բանակը:
10) Ղարաբաղը չեն պաշտպանելու Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների հայ ռեստորանատերերի երեխաները:
11)  44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո բռնվել է մոտ 300 դավաճան, որոնց մեծ մասը ղարաբաղցիներ են: Ադրբեջանական հատուկ ծառայությունների համար աշխատող ղարաբաղցիները վաղը  չեն կռվի Արցախի համար։ Երբե՛ք:
12) Արցախի համար չեն կռվի Հայաստանի և Արցախի ոճաբանները, դիզայներներն ու գեյերը։
13) Արցախի համար չեն կռվի նրանք, ովքեր ծառայել են այնտեղ և տեսել են, թե ինչպես են ծաղրում մարդկանց ։ Չեն կռվի նրանք, ում Բակո Սահակյանը օգտագործել է  Մոսկվայի իր պալատները կառուցելու համար ։
14) բանակից թաքցրած Մանե Թանդիլյանի որդիները չեն կռվի։ ԱՄՆ-ում որդիներին թաքցրած Արա Պապյանի որդիները չեն կռվի,չի կռվի Հակոբ Չաքրյանի որդին,ով նույնպես զվարճանում է Սփյուռքում:
Չեն կռվի բոլոր այդ նոր կուսակցությունների ղեկավարների երեխաները։
15) ներողություն եմ խնդրում ,բայց Ղարաբաղի համար չի կռվի լրագրողների, բլոգերների և քաղաքագետների 99% – ը:
16)  Սփյուռքի դաշնակների 99%֊ ը չի կռվի Արցախի համար։ Նրանք 34 տարի զբաղված են եղել  Արցախի անվան տակ գումար հավաքելով։
Ինչու՞ եմ գրում այս հոդվածը: Որպեսզի իմանաք, թե  պատերազմի կոչ անող որքան տականքներ կան, բայց եթե վաղը պատերազմ սկսվի, նրանք չեն գնա պատերազմելու :
Կռվել են, զոհվել են լավագույններն ու արժանիները, և միշտ էլ ամենաարժանավորներն են կռվելու Հայաստանի և Արցախի համար։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *