Հարգելի, Պարոն Չափարեան, այն էլ ինչ հարգելի։
Պարոն Չափարեան, երեկվա թերթը, վերջին համարը… իսկապես ես Ձեզ համարում եմ համար առաջին հերոսը բոլոր մեր, ում որ ես ճանաչում եմ, լրագրողներից համար 1-ը: Ձեզ պետք է հերոսի կոչում տալ։
Այս նկարները, այս վերնագրերը. այս ի՜նչ մտահղացում է Ձեր մտահահաղացումը, այս ի՜նչ պայքար է։ Ձեր այդ նկարներով ցուցադրում եք մեծ-մեծ նկարները, բոլորի գլխի վրա այդ նշանը բոլշեվիկյան։
Աստված Ձեզ երկար կյանք տա։ Միակ խմբագիրն եք, որ ճիշտը արտահայտում եք, ճիշտը գրում եք և իրենց նկարներով ցույց եք տալիս։ Եւ վիշտ եմ ապրում, որ այդպիսինն ենք մենք. ինչ պիտի անեմ, այսպիսինն ենք։ Բայց ծիծաղով եմ, ինչպես որ ասում են, վիշտի ծիծաղ է սա։ Ծիծաղում եմ Ձեր մտահղացման համար, որ այսպես ներկայացնում եք մեր թշնամիներին՝ մեր հայ թշնամիներին։
Շատ հարգում եմ Ձեզ, որ ունենք Ձեր պես իսկապես ճիշտ լրագրող։ Աստված Ձեզ հետ լինի, իմ աղոթքը Ձեզ հետ լինի և հաջողություններ։ Երկու-երեք անգամ թերթում եմ, նայում եմ, տխրում եմ և ծիծաղում եմ։ Ապրեք Դուք, Պարոն Չափարեան, այդ Ձեր հիանալի մտահղացման համար։
Մարգարիտա Հակոբյան
Լոս Անջելես, ԱՄՆ