Հեղինակ՝ ՔՐԻՍՏԻՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ի տարբերություն ֆեյսբուքյան մեր շատ եղբայրների ու քույրերի, ես արդեն մի քանի տարի է, ինչ չեմ արձագանքում Արա Աբրահամյանի, նրա ՌՀՄ կազմակերպության և Ռուսաստանի այլ գործակալների հայտարարություններին: Ես չեմ ուզում, որ մեր հայաստանցիներն ավելորդ նյարդեր ծախսեն այդ մարդկանց վրա, և գուցե իմ այս գրառումը որոշ մարդկանց հանգստացնի։Ես ուրախ կլինեմ, եթե դուք ավելի լավ հասկանաք, թե ինչու է պետք սառնասիրտ լինել:Միշտ պետք է հիշել, որ 2018 թվականին մենք ընտրել ենք օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը ։ Իսկ Արա Աբրահամյանն ու Ռուսաստանի հայերն ապրում են բռնապետության մեջ ։ Արա Աբրահամյանը, Եզրաս Սրբազանը և ԱԴԾ-ի (ФСБ) նրանց նման ծառաներն իրենց թիկունքում մի մեծ օվկիանոսի չափ հանցագործություններ ունեն արած և նրանց այլ բան չի մնում, քան ասել այն, ինչ իրենց կասեն ԱԴԾ-ում (ФСБ) ։ Ամեն մեկը թող իրեն հարց տա, իսկ ո՞վ է այս 35 տարիների ընթացքում Ռուսաստանում սպանում հայ գործարարներին։ Ըստ մշտապես հավաստի տեղեկատվության, դա անում են ոչ չեչենները ,ոչ ռուսները, դա անում են հայերը, և ինչպես հասկանում եք, դժվար չէ կռահել, թե հայ համայնքի որ շնաձկներն են բիզնես խլում հայերից ։ Թող բոլորը չմոռանան, որ 35 տարի ամբողջ Ռուսաստանում գոյություն ունի հայկական ռեկետ և դժվար չէ կռահել, թե ով է կանգնած այդ ռեկետի հետևում …..Իմ սիրելի հետևորդներ :Մենք ճիշտ ուղու վրա ենք: Իսկ վատ մարդիկ միշտ ստանում են այն, ինչին արժանի են ։