Թե գնում ես, որ է՛լ չգաս,
Բարո՛վ գնաս, սիրելի՛ս․․․
Վաղուց եմ ինձ վերագտել․
Չե՛մ զարմանա, սիրելի՛ս․․․
Կգա՛ մի օր, դու էլ ինձ պես
Կհասկանաս կյանքն այս պարզ,
Չե՛ս քարկոծի դու ինքդ քեզ,
Կապրես քեզ հետ հա՛շտ, խաղա՛ղ․․․
Էլ չե՛ս հուզվի ամեն ինչից
Եվ ամենքից նեղանաս․․․
Անմնացորդ կնվիրվես
Կյանքի հևքին կենարար․․․
Թե չէ, նստել ժամ ես վատնում
Մարդկանց վրա, ովքեր դեռ
Նյութն են միայն արժևորում․
Դրանով էլ՝ գնո՜ւմ հետ․․․
Բայց թե նրանց ժամն էլ կգա՝
Արթնացումի, սթափման
Ու դեռ ճամփա պիտի անցնեն՝
Ինքնազտման գիտակցման․․․
Արժևորեն պիտի իրենց,
Լինեն շավիը հոսքի,
Հոսեն անխա՛բ ու աներե՛ր,
Դառնան կրո՛ղը լույսի․․․
Մինչդեռ կյանքից ես դժգոհում,
Սերտի՛ր․
Չէ՞ որ փորձը կա՛․
Աննա Ջանիբեկյան
13 հունվար. 2024 թ