1. Բաց հեռախոսիդ camera-ն եւ screen-ը կենտրոնացրու QR code-ի վրայ: Այն բացե-լու է QR code-ի գաղտնագիրը, Վիլսոնեան Հայաստանի քարտէզով Նախագահ Վիլսոնի նկարի հետ միասին:
    2.Սէղմի «կարմիր ուղղանկիւն»-ը, որի վրայ գրուած է «sign this petition»,այն է, ստորագրի այս դիմումնագիրը: 3.Լրացրու անձնական տվեալներդ 3 տողերի վրայ (անուն, ազգանուն եւ էլեկտրոնային փոստի տվեալներդ): Աւարտելուց սեղմի ներքեւի «կարմիր ուղղանկիւն»-ը:
    4.Մի քանի վայրկեանից կը բացուի 2 ուղղանկիւններ: «կարմիր ուղղանկիւն»-ը $2 դոլար է ուզելու: Անցէք դրա վրայով:«Սպիտակ ուղղանկիւն»-ը ասում է «…I will share»: Ես կը բաժանեմ …բարեկամ, ծանօթ, ընկերներիս…նրանց էլ իմաց կը տամ:Սեղմէք դա:
    5.Facebook-ի change.org-համակարգը այնպէս է կառուցուած, որ ստորագրող անձը, անմիջապէս, մասնակցում եւ իր զօրեղ համոզմունքն է արտահայտում 104 տարի ԱՄՆ-ի կողմից Վիլսոնեան տեսլականով Հայկկան Հարցի լուծման ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան անորոշ կեցուածքին,«Վիլսոնեան Իրաւարար վճռի»-ն՝ օրէնքին, մոռանալ տալու փորձերին: Մենք նաեւ 103 տարի, յանուն մուսուլմանական աշխարհում էլ «համաշխարհային համայնավար յեղափոխութեան տարածման» համար Արեւմտեան Հայաստանը, Արցախը, Նախջեւանը, «մոլորուած Լենինեան Ռուսաստանի» կողմից թուրքին եւ ազերիին տալու սխալն ենք ուղղելու, որով Աթաթուրքը համաձայնուել-խոստացել էր Ադրբեջանին Ռուսաստանի կազմում պահել: Ադրբեջանը առել է լենինեան նուէրները եւ փախչում է Ռուսաստանից իր նուէրներով, անտարբեր քաղաքակիրթ աշխարհի, միամիտ Ռուսի, խորամանկ Էրդողանի եւ Հայաստանի ղեկավարութեան տգիտութեան պատճառով: Սփոփիչ է, երբ Մեծ Եղեռնի տուժուածների թոռները, այսօրուայ տուժած հայը մասնակցում է անարդարութեան դէմ իրաւաբանական պայքարի յուսադրիչ սկզբին, արդարութեան հասնելու համար հարցը միջազգա-յին դատարան տանելով յանցագործներին, Վիլսոնեան Իրաւարար Վճռի դրույթների գործադրմամբ՝1.Նիւթական վնասների հատուցման…, 2.Հայաստանի դէպի ծով անարգելք ելք ունենալու եւ 3.Հայաստանի շուրջը ապառազ-մականացման գօտի ստեղծելով: Հանցագործներին պատժելը այս գործընթացի տրամաբանական հետեւանքն է: 1917թուականի Լենինեան պետական յեղաշրջմամբ (իրենք ասում էին յեղափոխութիւն) և բոլշեւիզմով, իր ինքնութիւնը մասամբ կորցրած Ռուսաստանը հակադրուելով «սառը պատերազմով» ծրագրավորուած արեւմուտքին (նոյնն է թէ արեւմուտքի հակա-դըրումը բոլշեւիկեան Ռուսաստանին), ՄԱԿ-ը (Ազգերի Լիգան) թողած ՆԱՏՕ-ով շարժուող արեւմուտքը հակադրուած մնում բոլշեւիզմից դանդաղ ազատագրուող Ռուսաստանին: Այս իրավիճակում բոլշեւիկեան յանցանքների համար պատասխանատուութիւնները անտեսող Ռուսաստանը դարձեալ թիրախաւորել է Հայաստանը: Իրենք էլ են մոռացել սոցիալիզմը, տոտալիտարիզմը, աքսորները, հայերենի ուղղագրութեան խեղաթիւրումը…, որով իրենք են եկել իշխանութեան Ալիեւի նման: Այս եւ նման անտեսումներն են այսօրուայ մոլորութիւնների հիմքը: Հայերս էլ դեռեւս չենք հասել ազգային ինքնութեան եւ ոգեղենութեան իրազեկութեան այն մակարդակին, որ քաղաքակրթութեան ընթացքը ունենայ հայկականութեանը արժանի մակարդակ:
    Ստորագրահավաքը ստեղծելու է այն կրիտիկական վիճակը երբ Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար Վճռին դէմ գնացողը կզգայ իր հակաժողովրդավար լինելը: Լենին-Աթաթուրք եւ Կարսի պայմանագրերից շատ ուժեղ սոցիալիզմի հոտ է գալիս, որը արեւմուտքը չի զգում: Միայն Հայ ժողովուրդն է այս հարցը առաջ տանելու եւ խեղված գործընթացը իրաւաբանօրէն ուղղելու: Ուրիշ ազգ չի տուժել մեզ նման: Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար Վճիռը լուծել է Հայկական հարցը վերջնականօրէն, առանց բողոքարկման իրաւունքի: Երկրորդ Վուդրոյ Վիլսոն դեռ ԱՄՆ-ի նախագահ չի դարձել բոլշեւիզմի գոյութեան ժամանակահատուածում: Հայ ազգի (մշակոյթի, լեզուի, արուեստի, գրականութեան… քաղաքակրթութեան)-ն հետ ներդաշնակ միավորող դարձել է «Վուդրոյ Վիլսոնի Իրաւարար Վճիռը»: Այս քայլն է ԱՄՆ-ին կապելու իր արմատների հետ, որը փրկարար է եղել Հայ ազգի համար եւ դարձնելու ենք բոլոր բանակցութիւնների սկզբունքհատակագիծը: Դա մենք ենք անելու յարգելի քոյրեր եւ եղբայրներ ԱՄՆ-ում, նախ եւ առաջ, Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում եւ Եվրոպայում՝ զուգահեռաբար: Հայաստանը, հայկական քաղաքական կուսակցութիւնները եւ հասարակական կազմակերպութիւնները պաշտօնական կամ անպաշտօնական մուտք կը գործեն այս միասնութեան տանող համազգային ուղղուածութեանը իր այսօրուայ եւ նախկին ղեկավարների, անդամների ոգեղենութեան, ներքին աճի եւ քաջութեան համապատասխան:
    Իրաւաբանական այս զարթօնքը նախ եւ առաջ ԱՄՆ-ին, աշխարհի միւս մեծ տերութիւններին է ՈՒՂՂՈՒԱԾ: Նրանցով միջազգային իրաւունքի եւ օրինականութեան գերակայութեան յայտ ենք ներկայացնում աշխարհին: Աստուածահաճոյ գործ է սա նախ եւ առաջ: Ստորագրէք դիմումը:
    Արդէն անցել ենք 20.000 ի սահմանը Վահէ Մեսրոպեանի (Vahe Mesropyan) հաւաքածի հետ: Մտէք նաեւ իր էջը Facebook-ի change.org-ով, նոյն գործելաձեւով::
    Յարգանքով՝ Փիլոսեան Վաղարշակ
    01/20/2024
    Լոս Անջելը

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *