44֊օրյա Պատերազմի անմոռաց հերոս Տարոն Անդեասյանի եղբայրը՝ ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը, որ կիսաեզրափակիչում 8:5 հաշվով՝ իր ֆանտաստիկ comeback-ով հաղթել էր Հունգարիան ներկայացնող ռուսաստանցի Իսմայիլ Մուսուկայևին, քիչ առաջ դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարե- ստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 70 կգ. քաշային Արման Անդրեասյանը 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցչին, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։