Պատմաբան-քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Այվազյանը արձագանքել է Միքայել Աջապահյանի՝ օրերս արված հայտարարություններին, նշելով. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպս. Աջապահյանի շուրթերով Ավարայրի ճակատամարտում 1036 նահատակ հայ ռազմիկների սխրանքի թերագնահատումն ու նսեմացումն անըմբռնելի է, անընդունելի և խստորեն պախարակելի։ Վար- դանանց տոնին ընդառաջ մի՞թե այդպիսի անարդարացի, պատմականորեն սխալ ու կեղծ գնահատական պետք է տայիք Հայոց եկեղեցու կողմից սրբադասված հերոսներին, սրբազան հա՛յր։
Եթե դուք բացի «Հայկի նետից» (այս ի՞նչ թունոտ հեգնանք է), Ավարայրից ու Սարդարապատից ծանոթ չեք հայոց հին, միջնադարյան ու մերօրյա բանակների մղած հարյուրավոր այլ փառահեղ ճակատամարտերին, ուրեմն անհապաղ ինքնակրթվելու կարիք ունեք։
Հանգիստ թողեք մեր հերոսներին։ Նրանք իրենց գործը փայլուն են կատարել, նրանց շնորհիվ ենք ևս 1500 տարի գոյատևել։
Հանգիստ թողեք նաև մեր հազար կողմից հոշոտվող ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Մարդկանց ուժ տալու, սփոփելու և ոգեշնչելու փոխարեն հայ ժողովրդին սևացնելու գործին մի լծվեք։ Դրա իրավունքը ոչ դուք, ոչ էլ որևէ ուրիշը չունի։ Իսկ ինչու՞ չեք քննադատում և ամոթանք տալիս ձեր դասալիք գործընկերոջը՝ Արցախի թեմի նախկին առաջնորդ արքեպիսկոպոս Պարգևին, ով թողեց իր հոտը ոսոխի երախում ու չվեց Ամերիկա։ Չեմ ուզում ավելին ասել։
Բավակա՛ն է, հավաքեք ձեզ։ Իսկ եթե ձեր նյարդերն են տեղի տվել, մի որոշ ժամանակ պարզապես լռեք։ Այս պահին ձեր խոսքից վնասը շատ ավելին է, քան օգուտը»։
Մեկնաբանություններ.↓
Նոր Հայաստան, նոր Հայրապետ / Nor Hayastan, nor Hayrapet. Ողորմելի վիճակում ես` «սրբազան»
Նոր Հայաստան, նոր Հայրապետ / Nor Hayastan, nor Hayrapet. քեզ շատ կսազե ԼՐԲԱԶԱՆ կանչել
Kevork Yazedjian. Աջապահեանը վտանգաւոր դարձած է հասարակութեան եւ անյապաղ պէտք է մեկուսացուի հոգեբուժարանի մէջ։
Kevork Yazedjian. հոգեբուժարանի կարիք ունեն ուրիշ մարդիկ , ովքեր կազմակերպված տանում են մեր հայրենիքը դեպի անդունդ.
Kevork Yazedjian. Գարիկ Գաբրիելյան Այո, ուրիշ շատեր կան։
Zareh Arzoumanian. Կը հաւատանք ու կը զորաքցինք հարգելի Պատմաբան-Քաղաքագետ, Քաղաքագիտության Դոկտոր, Պատմական Գիտություն- ների թեկնածու ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ: ԸՍՈՒԱԾ է թէ «ՍԱՏԱՆԱ» Գարեգին Բ. Ներսիսյան, Արցախի Թեմի նախկին առաջնորդ «ԲԱԽՍՏԱԿԱՆ» Արք. ՊԱՐԳԵՒ, և Շիրակի Թեմի Առաջնորդ «ԱՒԱԶԱԿԱՊԵՏ» Միքայել Աջապա- հյան, ՆՈՅՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԳՈՂԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ ՈՒՆԻՆ: ՄԱԿԱԲՅՈՒԶՆԵՐ, Գարեգին Բ., Պարգեւ Արք. և Միքայել Արք. ՊԵՏՔ Է ՎՏԱՐՒԻՆ Հայաստանեաց Առաքելական Եկեղեցւոյ ծառայելու պաշտոնեն, և ՎԵՐՋ:
Գարիկ Գաբրիելյան. Zareh Arzoumanian դե իհարկե ապրելով ֆլորի- դայում, շատ հեշտ է ցեխի մի կույտ դեպի եկեղեցին շպրտել, ու դրանից հետո մի համեղ կոկտեյլ վայելել, ու հետո նստելով ճոճաթոռին , համբուրգերի համից կշտացած մեկնաբանություն գրել մարդկանց, մեծությունների մասին , որոնք օր ու գիշեր զորացնում են եկեղեցին ու շենացնում հայրենիքը.
Zareh Arzoumanian. Գարիկ Գաբրիելյան 30 երկար տարիներ ծառայած Եմ «կամաւոր» որպես Սարկաւագ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյն համար. Արդեօք դուք որեւէ ծարայություն ըրած էք՞ ՀԱՅ ԱԶԳԻՆ ՀԱՄԱՐ:
Գարիկ Գաբրիելյան Zareh Arzoumanian 15 տարի եկեղեցում արդեն դպրություն եմ անում, 25 տարի ապրում եմ Հայաստանում. 30 տարի ծառայել եք եկեղեցում բայց կարծես ոչինչ չեք յուրացրել Քրիստոնեությունից և ուղղափառ դավանությունից. Աստված մեզ դատավոր .. բայց եթե դուք 30 տարի ծառայել եք Սուրբ եկեղեցուն ու հիմա էսպես պախարակում եք շատ վատ է .
Kevork Yazedjian. Գարիկ Գաբրիելյան Քո սխալը Սուրբ Եկեղեցին որոշ անարժան սքեմավորների հետ նույնացնելն է։
Գարիկ Գաբրիելյան Kevork Yazedjian իսկ ինչով է անարժան Միքայել Սրբազանը. Իսկ արդյոք հավատացյալները բոլորը առժանավոր են? Ձեզ ճանաչում եմ Հայոց Հայրապետի դեմ ակցիաներից, Դուք կամ միամիտ մարդ եք , որ ընկել եք եկեղեցու դեմ արշավի ճիրանները, կամ կազմակեր- պիչներից մեկն եք այս ամենի. Տերն է մեր դատավորը, բոլորն էլ պատասխան են տալու .
Գարիկ Գաբրիելյան. Kevork Yazedjian Բա Ձեր սխալը որն է ?
Kevork Agopyan. Միքայէլ սրբազանը կը ճանչնանք իր աբեղայութեան շրջանին որ յաճախ կայցելէր Կ. Պոլիս իբրեւ հիւրը վախճանեալ Մեսրոպ Սրբազանին: Բայց վերջին տարիներուն բնաւ վայել չէ իր ընթացքը իբրեւ հոգեւորական։ Աւելի ճիշդ է սքեմը թողու եւ դառնայ աշխարհական ու ատկէ վերջ ինչպէս որ կը փափաքի թող խօսի, գրէ, կամ գործէ։ Կրնայ նաեւ իբրեւ կուսակցական դառնալ հաւաքներ կազմակերպէլ ու մասնակցիլ քայլարշաւներու, այն ատեն բնաւ մէկը ասելիք չունենար։ Բայց մէկ կողմէ բարձրաստիճան հոգեւորական միւս կողմէ միլիթան անվայել է այսօր ալ վաղն ալ։
Anahit Gregoryan. Սարուձոր տերտերի փոր։Պատմությունն իմանալը, որ մեղքն է
Sosy Kevonian. Ասոնց տեղը հոգեբուժարանն է։
Sargis Beglaryan. Մարդկանց ուժ տալու, սփոփելու և ոգեշնչելու փոխարեն հայ ժողովրդին սևացնելու գործին մի լծվեք։
Գարիկ Գաբրիելյան. Sargis Beglaryan մարդիկ պետքա հասկանան որ հիվանդ են ու իրենց բուժելով բուժեն նաև հայրենիքը.
Мартин Геворгян. Գարիկ Գաբրիելյան շատ ճիշտ է։երբ անընդհատ մեծարում ես քեզ, դա ոչ մի առաջընթաց չի բերում։Աստված ասաց արդարների համար չեմ եկել,առողջներին բժիշկ պետք չէ։
Գարիկ Գաբրիելյան. Мартин Геворгян այո, ցավոք սրտի հասարակության մի ստվար զանգված հպարտության տենդախտի մեջ է, հպարտության գերդոզավորում ունի, ու հատկապես ազգաբնակչության անկիրթ մասը, որը ավելի ծանր դեպք է .
Луиза Бегларян. Սատանայի խոսքեր
Artur Sahradyan. Տեր Ողորմեա Տեր Ողորմեա Տեր Ողորմեա
Vahe Abrimian. Աստոււած օգնական Սրփազան Հայր ։ ձավալի Հայրէնիք ամէն մի Հայ մի Հայաստան։ 🙏❤️💙🧡🙏❤️💙🧡🙏🙏🙏🙏
Վահան Ասրապեան. Vahe Abrimian սրԲազան։ Հայերէ՛ն սորվեցէք, չնա- յած՝ շատ ուշացած էք 😁
Maga Alixanyan. Գերազանց պատասխան:
Khoren Kesisyan. Նոր Հայաստանը Նիկոլի Հայաստանն է եւ անոր կը ծառայէ
Gyuli Grigoryan. Մեղա Տեր, մեղա
Tigran Karapetyan. Ես սատանային բերել ոօր ինչ ասի
Hovsep Halladjian. Ցրիա կերներ էք. ՍգէմԱւորներ. ։։Նստած էք. Վանքի. Հաւէրընէք. Լաբում. ։