Մարտի սկզբին AANSI 7-րդ կրթական եւ լրագրողական առաքելութիւնը վերադարձաւ Հայաստանից Հայաստանի Պաշտպանութեան Նախարարութեան՝ Պաշտպանութեան Ազգային Հետազօտական Համալսարանի (ՊՆՀՀ) հետ մեծ ներգրաւուածութիւնից եւ բարձր մակարդակներում ընդլայնուած քննարկումներից յետոյ:
ՊՆՀՀ-ի հրամանատարն է հայկական բանակի գեներալ-մայոր Գենադի Տավարացեանը։

Ամերիկեան պատուիրակութեան կազմում էին Ամերիկայի Հայկական Ազգային Անվտանգութեան Ինստիտուտի (AANSI) ԱՄՆ բանակի գեներալ-մայոր (Ret.) եւ AANSI-ի նախագահ Մարք ՄաքՔարլին, ԱՄՆ բանակի գեներալ-մայոր Էդվարդ Դորմանը, ԱՄՆ բանակի գնդապետ Ջեյմս Ռոբինեթը եւ AANSI-ի փոխնախագահը Վարչակազմի ղեկավար Աբօ Չափարեանը: AANSI ղեկավարութեան բոլոր պաշտօնները կամաւոր եւ ոչ վճարովի են:
Որպէս իր կրթական առաքելութեան մաս՝ AANSI բարձր որակաւորում ունեցող փորձագէտներից կազմուած թիմը՝ ՄաքՔարլի, Դորման, Ռոբինեթ, բոլորը վերջերս պաշտոնաթող ԱՄՆ բարձրաստիճան զինւորականները շրջադարձային սեմինարներ ներկայացրեցին հայաստանեան զինւորական սպաներին, գումարտակների եւ բրիգադի հրամանատարներին՝ կրթելով նրանց կարեւորագոյն ռազմական թեմաներով. տիրոյթի գործողութիւն, պատերազմի օրէնքներ, առաքելութեան հրամանատարութիւն, ՆԱՏՕ-ի ռազմական դոկտրին, մատակարարային կազմակերպուածութիւն (լոգիստիկա) եւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտութեան հետեւանքները Կովկասում տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգութեան վրայ:
AANSI կրթական առաքելութեան թիմի անդամները նաեւ ուսուցողական եւ խորաթափանց զրոյցներ ունեցան Հայաստանի տարածքային ամբողջականութեան ակտիւ պաշտպանութեամբ զբաղւող հայ զինւորականների հետ:
Մշակութային միջոցառումների շրջանակում AANSI կրթական առաքելութեան թիմի անդամներն այցելեցին Հայոց Ցեղասպանութեան Յուշարհամալիր եւ Թանգարան՝ յարգանքի տուրք մատուցելով 1915-1923 թուականներին Թուրքիայի կողմից գարծադրուած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին:

Նրանք նաեւ այցելել են Եռաբլուր Հայկական Զինւորական Գերեզմանատուն՝ յարգանքի տուրք մատուցելով 2020-ի ատրպէյճանա-թուրքական-իսլամական պետութեան ահաբեկիչների 44-օրեայ հակահայ ագրեսիայի եւ Հայաստանի Ինքնիշխանութեան եւ Տարածքային Ամբողջականութեան պաշտպանութեան միւս բոլոր պատերազմների զոհուած հերոսներին։
AANSI կրթական առաքելութեան թիմի անդամները Մայր Հայաստան արձանի համալիրում ծանօթացան Հայկական Ռազմական Թանգարանին:
Նրանք մոմ վառեցին Երեւանի Սուրբ Սարգիս Մայր Տաճարում եւ աղօթք բարձրացրին զոհուած հայ հերոսների հոգիների համար։ AANSI թիմի անդամները հիացել են նաեւ Գառնու տաճարի եւ Գեղարդի վանքի աշխարհահռչակ հնագոյն ճարտարապետական հրաշալիքներով:
AANSI կրթական առաքելութեան թիմի անդամներն այցելել են նաեւ Հայաստանի հարաւային դարպաս՝ Սիւնիքի մարզ՝ որը Իրանի միջով կ՛առաջնորդի դէպի Մեծն Միջին Արեւելք: Նրանց դիմաւորել է ՊՆ պատուիրակութիւնը Հայաստանի եւ Ատրպէյճանի սահմանի մոտ չբացահայտուած վայրում։
Նրանք իրազեկւել են հայ-ատրպէյճանական ուժերի շփման գծի եւ Հայաստանի եւ նրա հարաւային շրջանի համար շարունակուող սպառնալիքի մասին: Իրական կրակի դադարեցում չկայ: Շարունակւում են պարբերաբար զինուած բախումները, որոնք նախաձեռնում են ատրպէյճանական ուժերը՝ հայկական պաշտպանութիւնը հետաքննելու նպատակով։

2023 թուականի Օգոստոսին Ամերիկեան Հայկական Ազգային Անվտանգութեան Ինստիտուտը (AANSI) յաջողութեամբ աւարտեց իր մեկնարկային AANSI Մարդասիրական Աջակցութեան Բրիգադի դասընթացը Արագածում, Հայաստան: Դասընթացը տեղի ունեցաւ Օգոստոսի 5-ից 12-ը Երեւանից 24 մղոն հիւսիս-արեւելք գտնւող տարածքում:
Շուրջ հիսուն տղամարդիկ եւ կանայք ութ երկրներից՝ Միացեալ Նահանգներից, Գանատայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից եւ Հայաստանից, հաւաքուել էին AANSI-ի դրօշի ներքոյ՝ մասնակցելու բեկումնային դասընթացին:
Առաքելութեան նպատակն էր եւ շարունակում է մնալ հայկական Սփիւռքի ներսում զարգացնել ազգային արտակարգ իրավիճակների ժամանակ Հայաստանում անձամբ տեղակայուելու յանձնառութիւնը՝ լինեն բնական աղէտներ, ինչպիսիք են երկրաշարժերը, ջրհեղեղները, զանգուածային հրդեհները կամ տեխնածին աղէտները ինչպիսին է վերսկսւող զինուած հակամարտութիւնը Հայաստանի թշնամիների հետ, «Հայաստանի իշխանութիւնների կողմից աղէտի մասին ծանուցումից յետոյ 96 ժամուայ ընթացքում»։
AANSI HSB-ի վերապատրաստման ծրագիրը ներառում էր նաեւ բազմաթիւ մշակութային միջոցառումներ:
AANSI-ն հրաւիրում է ձեզ մասնակցելու ԵՐԿՐՈՐԴ վերապատրաստման եւ մշակութային գործունէութեանը եւ դառնալու Հայաստանի ինքնիշխանութեան եւ ձեւաւորւող ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանութեան անբաժանելի մասը:
Լրացուցիչ տեղեկութիւնների համար խնդրում ենք կապուել AANSI էլեկտրոնային փոստով (info@aansi.org) կամ հեռախօսով (818.241.5800): Դիտէք հղումը՝ https://abc7.com/american-armenian-national-security-institute-armenia-first-aid-training/13631054/
Քանի որ ԱՄՆ կառավարութեան կամ Հայաստանի Հանրապետութեան ֆինանսական միջոցներից ոչ մի լումայ չի օգտագործւում անվտանգութեան ոլորտում ԱՄՆ-ՀԱՅԱՍՏԱՆԻ եւ ՀԱՅԱՍՏԱՆԻ առաջին համատեղ աշխատաներին գործադրման համար, մենք ձեր օգնութեան կարիքն ունենք: AANSI-ն չի աշխատում ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Հայաստանի կառավարութեան համար: Դա 501(c)(3) հարկերից ազատուած կրթական կազմակերպութիւն է:
Այս անցեալ եւ ամենավերջին կրթական եւ լրագրողական առաքելութիւնների, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի պաշտոնաթող զինւորականների յառաջիկայ յանձնառութեան համար ամբողջ ֆինանսաւորումը գալիս է ձեզ նման անհատներից – ԱՄՆ քաղաքացիները, ովքեր աջակցում են AANSI-ի առաքելութեանը Միացեալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետութեանը միջեւ աւելի ամուր ռազմական, տնտեսական և քաղաքական դաշինքի ամրապնդման գործում:
Պահպանէք երրորդ տարեկան AANSI բանկետի ամսաթիւը եւ մասնակցելու AANSI-ի նորագոյն վաւերագրական ֆիլմի համաշխարհային շնորհանդեսին-պրեմիերային, որը տեղի կ՛ունենայ Հինգշաբթի, 2024 թուականի Մայիսի 30-ին, Տաղլեան Համալիրում, որը գտնւում է Հոլիվուդում, Կալիֆորնիա:
ՆՒԻՐԱԲԵՐԷՔ ՀԻՄԱ եւ ՊԱՀՊԱՆԷՔ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՄՍԱԹԻՒԸ