Արմավիրի մարզում շարունակվում են ոռոգման շրջանին ընդառաջ նախա- պատրաստական աշխատանքները, որոնց ընթացքին անմիջականորեն հետեւել են «Արմավիր» ՋՕԸ տնօրեն Վահագն Արշակյանը, Ջրային կոմի- տեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, «Մելիորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ և սեփական միջոցներով՝ «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) սպասարկման տարածքում (6 տեղամաս, 40 ենթատեղամաս) ակտի- վորեն իրականացվում են մաքրման աշխատանքներ։ Գործի է դրվել 35 մի- ավոր տեխնիկա՝ տրակտորներ, բուլդոզերներ, էքսկավատորներ, որոնց կի- րառմամբ իրականացվում են առվահանության լայնածավալ աշխատանքներ։ Մի շարք հատվածներում՝ ավելի քան 300 աշխատակցի ներգրավմամբ, իրականացվում են ներտնտեսային ցանցի հողային առուների և ջրատար- ների ձեռքով մաքրման աշխատանքներ։
