Վերջապես Եվրոպան ձեռբազատվեց 16 տարվա ուռուցքիցՀունգարիայի վարչապետ Վ. Օրբանից: Օրբանը Ադրբեջանին վաճառեց Հայաստանի բա- նակի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ առանձնակի դաժանու- թյամբ սպանած ազերի սպային, ով Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության: Օրբանը նաև արգելափակում էր Հայաստանին ԵՄ-ի կողմից Խաղաղության հիմնադրամից աջակցության տրամադրումը: 2012 թ.-ի սեպտեմբեր 4-ին Հնկաստանի Կալկաթա քաղաքում (2009- 2014 թվականներին եղել եմ Հնդկահայոց հոգևոր հովիվը և Կալկաթա Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչը) Հունգարիայի հյուպատոսության առաջ բողոքի ցույց էի կազմակերպելմեր ցասումն ու բողոքը Օրբանի կառավարությանը հայտնելու և մեր ընդվզումը նամակով հյուպատոսին փոխանցելու` մարդասպանին Ադրբեջան անօրինական արտահանձման դեմ: Սիրելի´ Գուրգեն Մարգարյան, անմա´հ հայորդի, հայցում և աղոթում եմ, որ Երկնավորը աստվածային սիրով և ողորմությամբ պարուրի քեզ: 

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *