Սիմֆոնիկ նվագախումբը կրկին հարազատ դարձած «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր, սակայն այս անգամ ոչ թե հոբելյանի, այլ՝ հյուրի կարգավիճակով. Սերգեյ Սմբատյանի ղեկավարած նվագախումբը եկել էր շնորհավորելու իր տարեկցին՝ «Այբ» կրթական հիմնադրամին՝ այսկերպ ընդ- գըծելով, որ մշակույթն ու կրթությունը միմյանց լրացնող կարևոր գործոններ են և նույն առաքելությունն ունեն։ «Այսօր այստեղ ենք, որպեսզի միասին ամրագրենք՝ կրթությունը մեր գլխավոր պատասխանատվությունն ու առաքելությունն է։ Յուրաքանչյուր ազգի կենսունակությունն ու զարգացումն ուղղակիորեն կախված են այդ առաքելության գիտակցումից և լավագույն ուժերն այդ նվիրական գործին ծառայեցնելու կարողությունից։ «Այբ»-ը ծնվել է այդ առաքելությանն անմնա- ցորդ ծառայելու և երեխաներին լավագույն կրթության հնարավորություն տալու գաղափարից։ «Այբ»-ի 20-ամյա պատմությունը վկայում է մեկ պարզ ճշմարտություն՝ մենք կարող ենք համախմբվել, երազել, ստեղծել, անհնարինը հնարավոր դարձնել՝ հանուն կրթության։ Այսօր մեր հարգանքն ու երախտագիտության խոսքն ենք հայտնում «Այբ»-ի մեծ համայնքի անդամներին, որոնք հավա- տացին և ծառայեցին Հայաստանը կրթությամբ վերափոխելու գաղափարին։ Առանձնահատուկ շնորհակալություն նվիրյալ թիմին այս ամենը կյանքի կոչելու համար»,– ասվում էր ուղերձում։ «Այբ»-ի կողքին լինելու և նրա առաքելությանն իրենց ներդրումը բերելու համար Հիմնադրամը երախտագիտություն հայտնեց աշխարհահռչակ ջու- թակահար Սերգեյ Խաչատրյանին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվա- գախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբա- տյանին ու նվագախմբին։
