Հայաստանի Ազգա- յին ժողովի պատգա- մավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2014 թվականին Իրա- քի Սինջար քաղա- քում եզդիների ցե- ղասպանության զոհե- րի հիշատակը։ «2014 թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցավ մի ողջ ազգի կոտորած, այն է՝ ցեղասպանություն։ Եվ սա մեծ աղետ էր եզդիների համար, և այն, ինչ տեղի էր ունեցել 2014-ին, դեռ շա- րունակվում է մեր օրերում. եզդի աղջիկները, կանայք, մեր մայրերը վաճառ- վում են արաբական շուկաներում։ Մինչև հիմա շուրջ 3000 եզդի կանանց ճակատագիր դեռ անհայտ է, տասնյակ հազարավորները սպանվել են, տաս- նյակ հազարավոր կանայք շուկաներում վաճառքի են ենթարկվել, և մինչև հիմա՝ շուրջ 12 տարի անց, դեռ գտնվում են ճամբարներում։ Ես ուզում եմ խնդրել ձեզ, որ մեկ րոպե լռությամբ հարգենք Սինջարի եզդիների ցեղաս- պանության հիշատակը»,- իր ելույթում նշեց Բաքոյանը։ Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թ. օգոստոսին, եզդի- ների պատմական բնօրրանում՝ Իրաքի Սինջար քաղաքում: Եզդիների զանգ- վածային կոտորածները կազմակերպել են «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման զինյալները՝ 2014 թ. ամռանը Իրաքի հյուսիսային շրջանները գրավելուց և այդ տարածքում «Իսլամական խալիֆայություն» հռչակելուց հետո: Իսլամիստ ահաբեկիչները կոտորեցին հազարավոր եզդիների, իսկ երիտասարդ աղջիկներից շատերին ենթարկեցին սեռական ստրկության: Ցեղասպանության հետևանքով Իրաքի հյուսիսային շրջաններից տեղահանվել է մոտ 200 հազար եզդի: Հայաստանի խորհրդարանը 2018 թվականին ճանաչել և դատապարտել է 2014 թվականին Սինջարում եզդիների նկատմամբ տեղի ունեցած ցե- ղասպանությունը։
