Հայաստանի պատանիներու (17 տա- րեկանէն վար) ազգային խումբը ուսումնամարզական հաւաք կը կա- տարէպատրաստուելու համար 2027-ի Եուրոյի զտումի մրցումնե- րուն: Շաբաթավերջին սկսած հաւաքը, տեղի կ՛ունենայ Հայաստանի ֆութ- պոլի ֆետերասիոնի թեքնիք կեդրոնին ֆութպոլի ակադեմիային մէջ: Մհեր Միրումեանի գլխաւորած խումբը երկու բարեկամական մրցում պիտի կատարէ Լիբանանի պատանիներու ազգային խումբին հետ` 16 եւ 19 սեպտեմբերին: Նկատի առնուած են հետեւեալ 26 մարզիկները. ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Պէրպէրեան (Ակադեմիա), Գէորգ Ղազարեան (Ուրարտու) եւ Յարութիւն Դարմոյեան (Նոա): ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Գոռ Մկրտչեան (Ակադեմիա), Էտկար Պետրոսեան (Ուրարտու), Աբէլ Կարապետեան (Ուրարտու), Արտեոմ Հարթենեան (Փիւ- նիկ), Ռոպերթ Յովակիմեան (Փիւնիկ), Հայկ Ասատրեան (Փիւնիկ), Արեն Բաբայեան (Արարատ-Արմենիա), Նարեկ Օսիպեան (Ռոտինա) եւ Քոլին Մու- լինս (Կալաքսի, Միացեալ Նահանգներ): ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գրիե Մխիթարեան (Ակադեմիա), Սամուէլ Պետրոսեան (Ուրարտու), Հրանդ Յովհաննիսեան (Ուրարտու), Բենիամին Բեգլարեան (Ուրարտու), Սամուէլ Բեգլարեան (Ուրարտու), Էրիք Բաղրամեան (Ուրարտու), Յակոբ Ղարիբեան (Ուրարտու), Գրիգոր Յարութիւնեան (Փիւ- նիկ), Ալեքս Գասպարեան (Փիւնիկ), Գագիկ Գրիգորեան (Փիւնիկ) եւ Էրիք Վուվունիկեան (Երեւանի բանակայններ):

By Admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *