Հայաստանի կենդանական աշխարհի վերաբերյալ գի- տական տվյալների վերջին տարիների զարգացումն անհրաժեշտություն է առա- ջացրել վերանայելու և թար- մացնելու ՀՀ կենդանիների Կարմիր գիրքը։ Գիտնականներն այժմ առաջարկում են աշխատանքներն իրականացնել ժամանակակից գիտակ- ան մեթոդների և Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի չափանիշների հի- ման վրա՝ միաժամանակ լրացնելով նախկինում չուսում- նասիրված կամ թերի ուսումնասիրված տեսակների վե- րաբերյալ տվյալները։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանա- բանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում կենսաբանական հետազոտությունների ավանդական և նո- րագույն մեթոդների կիրառմամբ ուսումնասիրվում են Հա- յաստանի կենդանական աշխարհը և հիդրոբիոնտների որակական ու քանակական կազմը, գնահատվում դրանց արդի վիճակը, ինչպես նաև առկա և հնարավոր սպառնա- լիքները։ Կենտրոնի գիտնականները հետազոտություննե- րի ընթացքում շարունակաբար տեղեկություններ են հա- վաքագրում պահպանության կարիք ունեցող տեսակների վերաբերյալ և մասնակցում ՀՀ կենդանիների Կարմիր գրքի վերանայման ու լրամշակման աշխատանքներին։

By Admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *