Հայաստանի կենտրոնա- կան բանկը Ասիական զար- գացման բանկի աջակցու- թյամբ մշակել և հանրու- թյանը հասանելի է դարձրել երկրի կլիմայական ու բնա- կան վտանգների ինտերակ- տիվ քարտեզը։ Այն բնակավայրերի մակարդակով նե-րկայացնում է տարբեր ռիսկերը և կարող է օգտագործվել ֆինանսական, ներդրումային ու տարածքային որոշում-ների նախնական հիմնավորման համար։ «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրա- գրի պաշտոնական ներկայացումը տեղի ունեցավ սեպ- տեմբերի 29-ին Կենտրոնական բանկում։ Միջոցառմանը մասնակցեցին ԿԲ-ի, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և պետական կառավարման մարմինների ներկայացու- ցիչներ։ Քարտեզում հնարավոր է գտնել առանձին բնակավայր, դիտել դրանց առնչվող վտանգները, համեմատել այլ բնա- կավայրերի հետ և առանձնացնել այն տարածքները, որտեղ ավելի խորքային ուսումնասիրություն է անհրաժեշտ։
