Ալ. Սպենդիարյանի անվան օպե- րայի և բալետի ազգային ակադե- միական թատրոնը հուլիսի 26-ին ամփոփել է 93-րդ թատերաշըր- ջանը՝ փակելով ստեղծագործա- կան ևս մեկ հագեցած ու հիշար- ժան էջ։ Նշվում է, որ յուրաքանչյուր ներկայացում, յուրաքանչյուր ելույթ հնարավոր է դարձել արտիստների, նվագախմբի, երգչախմբի, բալետի և օպերային թատերա-խըմբերի, ինչպես նաև թատրոնի ամբողջ անձնակազմի անսահման նվիրումի և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ։ «Սրտանց շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր արտիստներին՝ իրենց տաղանդի, անմնացորդ աշխատանքի և բեմին նվիրվածության հա- մար, ինչպես նաև մեր հավատարիմ հանդիսատեսին, որի սերն ու ներկայու- թյունը մեր ամենամեծ ոգեշնչումն են»,-ասվում է տեքստում և ընդգծվում, որ թատրոնի ստեղծագործական կազմը մեկնում է վաստակած հանգստի, սակայն թատրոնը չի փակվում. ամբողջ օգոստոսի ընթացքում թատրոնի բեմում հյուրախաղերով հանդես կգա «Սանկտ Պետերբուրգի բալետ» թատրոնը՝ ներկայացնելով գեղեցիկ բալետային երեկոներ:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *