Հայաստանը Եվրասիական տնտե- սական միության շրջանակում բողո- քարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կի- րառվող սահմանափակումները և ակնկալում է, որ առկա մեխանիզմ- ների գործադրմամբ խոչընդոտները կվերացվեն։ Անդրադառնալով ռուսական կող- մի հետ հաղորդակցությանը և սահմա- նափակումների համար ներկայացված հիմնավորումներին՝ Գասպարյանն ընդգծել է, որ հարցը դիտարկվում է նաև ԵԱՏՄ շրջանակում։ «Այստեղ կարևոր են ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլև ԵԱՏՄ շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան։ Մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունները։ Բողոքել ենք և հույս ունենք ու վստահ ենք, որ մեխանիզմները պետք է գործեն, որպեսզի խոչընդոտները վերացվեն»,-ասել է փոխնախարարը։ Լրագրողի ճշտող հարցին՝ արդյոք հայկական արտադրանքի որակի վերաբերյալ ռուսական կողմի պնդումներն անհիմն են, Գասպարյանը պատաս- խանել է, որ հայկական կողմի գնահատմամբ՝ կիրառված խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ում հաստատված համաձայնություններին և սկզբունքներին։
