«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները պահանջում են Էջմիածնի ոստիկանապետի հրաժարականը: Նախաձեռնության անդամներն դեկտեմբերի 15-ին, Էջմիծնում տեղի ունեցած միջադեպից հետո հավաքվել են ՀՀ Ոստիկանության  շենքի մոտ:

«Հանդիպեցինք ոստիկանապետի տեղակալի հետ, ներկայացրեցինք եղելությունը, այսինքն՝ այդ խայտառակությունը, որն այսօր շպրտվեց մեր ազգի երեսին, Գարեգին երկրորդ չկաթողիկոսի բանդայի գործողությունները՝ մի խուժան, որն իրեն կարող է իրավունք տալ հարձակվել, երիտասարդներին հարվածել, մեծ վնասներ ունենք մեքենաների հետ կապված: Մենք պահանջել ենք եւ դեռ վարչապետից էլ պահանջելու ենք Էջմիածնի ոստիկանապետի հրաժարականը: Ոստիկանապետը չի կարող այդպիսին լինել եւ Էջմիածնում մադը բացահայտ համագործակցում է Գարեգինի եւ Արշակ եպիսկոպոսի հետ»,–ասաց  ակցիայի մասնակիցներից Դպիր Խաչատուր Եփրեմյանը:

Նա լրագրողների հետ զրույցում պնդել է, որ եղել են ոստիկաններ, ովքեր բռնել են ակցիայի մասնակից երիտասարդների թեւերից, որպեսզի կաթողիկոսի աջակիցները հարվածեն նրանց:

«Ոստիկանությունում մեզ ասացին, որ ամեն ինչ մանրակրկիտ կքննվի եւ մենք էլ կպահանջենք հատուցում եւ նյութական, եւ բարոյական հատուցում: Կազմակերպողները եւ մասնակցողները պետք է պատասխան տան, սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս, դա ուղղակի աննկարագրելի էր: Մենք ապացույցներ ունենք, ամեն ինչ կտրամադրենք Ոստիկանությանը ու կտեղադրենք համացանցում»,–ասաց Դպիր Խաչատուր Եփրեմյանը՝ նշելով, որ իրենք բոլոր տվյալները ներկայացնելու են ոստիկանության 6-րդ վարչություն:

Մարմնական վնասվածքներ ստացած դպրի Դանիելն էլ լրագրողրողների հետ զրույցում ասաց, որ իրենց մարմնական վնասվածքներ հասցնողները կաթողիկոսի ազգականներն են եղել:

Նշենք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մաս-նակիցների եւ կաթողիկոսի աջակիցների վրա: Կաթողիկոսի աջակիցները ձվեր էին շպրտել, թրիքաջուր լցրել ակցիայի մասնակիցների վրա, մարմնական վնասվածքներ հասցրել եւ վնասել նրանց մեքենաները: Միջադեպի մասնակիցներից 2 հոգի բերման էին ենթարկվել Ոստիկանություն:

https://lurer.com/?p=307272&l=am,    https://youtu.be/bDSmAiaYSVQ

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *