Գրեց՝ ԱԲՕ ՉԱՓԱՐԵԱՆ
Գործադիր Հրատարակիչ 
եւ Գլխաւոր Խմբագիր՝
«ՀԱՅ ԿԵԱՆՔ»-ի եւ
USA Armenian Lifeի

Հարգելի էջմիածինցիներ,

Շատ գովելի եւ ընդունելի է ձեր ցուցաբերած քաջությունը, բողոքը,  եւ ընդդիմությունը Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ու պահանջը նրա վերակալանավորման համար:

Այդպիսի հայերը միայն իրավունք ունեն գտնվելու ճաղերի ետ”ւում, նրա նմանները խայտառակում են ոչ միայն Էջմիածինը, այլ”ւ ամբողջ մեր ազգը:

Միշտ այդպես ,դուխովե եղեք, բայց մի սպասեք 30 տարի, որ այդպիսիներից հաշիվ պահանջեք:

Բացի Մանվելից, վստահ ենք, որ կան նա”ւ որոշ տարբեր խավի եւ տարբեր ձեւով ազգին թալանող եւ վարկաբեկող անձինք: Դրանցից մեկը, մեր կարծիքով, դա ազգի համար շատ կարեւոր մի անհատ է, ով շրջապատված է իրենց գյուղացի հարեւաններով եւ բարեկամներով. Վստահ եմ՝ բոլորդ էլ լավ ճանաչում եք Գարեգին Բ-ի եւ իր կլանին, բոլորդ լավ գիտեք, թե ինչպես նա ընտրվեց կաթողիկոս՝ կաշառքով, սպառնալիքներով եւ խաբեությամբ:

Մեկը, որ ուրանում է կամ ստում, որ երեխա չունի, դա արդեն աններելի է եւ չի կարող համարվել Հայ ազգի կաթողիկոս:

Նրա ուղեղը աշխատում է միայն բիզնեսին վերաբերող հարցերով, նա մոռացել է, որ պետք է զբաղվեր կրոնով եւ զբաղվեր մարդկանց մեջ հավատքը ուժեղացնելով դեպի Քրիստոս, Աստված եւ հայրենիք:

Ինչպե՞ս կարելի է մեկին կոչել հոգեւոր առաջնորդ, որը իր քրեամետ բարեկամների եւ մեղսակից հոգեւորականների հետ միասին կազմակերպում է խաղաղ ցուցարարների ջարդ: Այնպիսի մի վիճակ է տիրում Հայաստանում եւ անգամ Սփյուռքում, կարծես նա Ստալինն է, իսկ իրեն հավատարիմ ու ոհմակից սրբազաններ՝ Բերյաներ. «Հայ քրեամետ կեղծ եկեղեցականների մաֆիա»։ Կեղծ եկեղեցահաններ ովքեր արժանի են միայն  բնութագրվել հետեվյալ խոսքով. «Դրսից քահանա, ներսից սատանա»։

Մեր ժողովրդի ավել քան 1700-ամյա ազգային գանձ, հոգեվոր անվտանգության միջնաբերդ, հայու ինքնության զօրասյուն եւ անխախտ հավատի տաճառ՝ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն առողջությունը այսօր վտանգված է բազմախավ եւ բազմաշերտ կոռումպացվածությանը պատճառով։

Այդ բազմախավ եւ բազմաշերտ կոռումպացվածությանը «ամենայն հայոց» հեղենակը ոչ ոք է քան Գարեգին Բ-ն։

Հոգեւորականների մեծ մասը (Գարեգին Բ-ի կլանին պատկանող հատվածը) զբաղված են կամ բիզնեսով, կամ թալանելով ազգային հարստությունները, կամ էլ կողոպտելով հավատացյալ ժողովրդին: Ամօ՜թ — եթէ դեռեւս ամօթքած եւ գիտեն թէ՝ ինչ կը նշանակէ «ամօթ»։

Եթե այսպես շարունակվի, ոչ շատ հեռու ապագայում մեր եկեղեցիները կդառնան բիզնես-կենտրոններ (չնայած] դրանցից մի մասը արդեն դարձել են), կզբաղվեն թմրանյութերի վաճառքով կամ նման շահութաբեր բիզնեսով, եկեղեցիները կվերածվեն խաղատների եւ գիշերային ակումբների եւ այլն:

Հարգելի էջմիածինցիներ,

Քանի ոտքի եք ելել եւ համախմբված պայքարում եք հանուն արդարության եւ օրենքի, խնդրում ենք գոնե մի փոքր ժամանակ էլ տրամադրեք մտածելու այս մասին: Մի սպասեք, որ նրան հանեն կամ մի բան պատահի, հետո ասեք, թե նա այս էր կամ այն էր:

Ընկածին խփելը կամ քարկոծելը շատ հեշտ է: Կարեւորը՝ եթե մեկը արժանի է պատժի, թեկուզ նա գտնվում է իշխանութեան բարձր կէտին՝ պատժելն էլ ճիշտ ժամանակին պետք է լինի, որպեսզի ազգը իմանա, որ մենք թույլ չենք տա որեւէ անարդարություն կամ չարաշահում:

Կեցցե՛ն քաջ էջմիածինցիները… Միասնական որոշում կայացրեք կաթողիկոսի եւ մնացած Գ.Բի համագյուղացիներ՝ 4-րդ սովխոզցիների վերաբերյալ:

Ամենալավը եւ ամենամոտիկից դուք եք նրանց ճանաչում եւ գիտեք նրանց վարքի մասին:

Եթե գտնում եք, որ նա արժանի չէ Ամենայն Հայոց Կաթողիկոս կոչվելու, ուրեմն առանց վարանելու գործի անցեք:

Սփյուրքահայերի ճնշիչ մեծամասնությունը նույնպես սրտացավ ու պահանջող՝ որ մասսայական թալանի վերջ տրվի այլապես տուժելու ենք բոլորս՝ ողջ հայ ազգը իր զույգ հանրապետություններ՝ Հայաստանով եւ Արցախով ու բազմամիլիոն սփյուռքով։

Վախենալուց շատերս արդեն վաղուց կշտացեր ենք՝ Միայն խիզախությամբ եւ ուժեղ կամքով հարկավոր է հետապնդել մեր ազգային եւ հավաքական երազները կերտելու‘ սոցիալապես արդար, զինվորապես առավել հզոր, տնտեսապես եւ քաղականապես բարգավաճ հայրենիք ներկա եվ գալիք սերնդների համար։

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *