ԳՐԵՑ՝ Շահե Ասմարյան
Արդեն հայտնի ճշմարտություն է, որ մարդկային ագահությունը սահման չունի, դրա լավագույն ապացույցը, մանկությունից մեզ բոլորիս լավ ծանոթ «Ոսկե Ձկնիկ» հեքիաթի պառավն է: Ինչ-որ տեղ հասկանալի է, երբ սովորական մարդն է գայթակղվում և մադկային բարոյական նորմերը խախտելով՝ իրեն թույլ է տալիս գողանալ, խաբել, ստել, բայց երբ հոգևորականն է ապրում այդ վարքագծով, արդեն զայրացուցիչ է և անընդունելի:
Ինչո՞վ պետք է հոգևորականը տարբերվի աշխարհիկ, սովորական մարդկանցից. իհարկե՝ բացարձակ ազնվությամբ, պարկեշտությամբ, խոնարհությամբ, մեղքեր չգործելու ապրելաձևով: Նա պետք է օրինակ ծառայի մարդկանց իր վարքուբարքով: Սակայն, ցավոք, այսօր այդ չափանիշներից այնքա՜ն են հեռացել որոշ հոգևորականներ, հոգևոր հայրեր, որ ժողովուրդը նրանց հանդեպ կորցրել է հավատն ու վստահությունը: Մարդիկ հիմար չեն, կույր չեն, խուլուհամր չեն. տեսնո՞ւմ են, գիտե՞ն, լսո՞ւմ են ամեն ինչ: Ճշմարտությունը երկար չի լինի թաքցնել. ինչպես ժողովուրդն է ասում՝ «Ասեղը պարկում չես կարող թաքցնելե: Եկեք տեսնենք, թե այսօր ովքեր են մեր հոգևոր առաջնորդները՝ Սուրբ Էջմիածնի Առաջնորդը, Ռուսաստանում, Մոսկվայի ու Նոր Նախիջևանի թեմում մեր՝ այսպես կոչված չկաթողիկոսի եղբայրը, Ամերիկայում` Արևմտյան Թեմի Առաջնորդը, և ոմն-մեկը, որն իրեն համարում է այս վերջինի աջ ձեռքը: Սրանք այն հոգևորականներն են, ովքեր անցել են ոչ միայն հոգևորականի, այլև ամենասովորական մարդկային խղճի բոլոր սահմանները. նրանց համար առաջնայինը դրամն է, շքեղությունը, որի համար և՛ ստում են, և՛ գողանում, և՛ վայելում ձեռք բերածը, կուտակածը: Նրանց կարելի է համեմատել բանկ թալանողների հետ, ովքեր գոնե վախ ունեն, որ մի օր կբռնվեն ու կպատժվեն, իսկ սրանք անգամ այդ վախը չունեն. ո՞վ պետք է բռնի՝ Գարեգի՞ն Բ-ն, ով ինքն արդեն նրանց ղեկավարն է և միասին վաճառում են մեր սրբությունները, թալանում են եկեղեցիների և հասարակության կողմից ուղարկված օգնությունները: Այդ կաթողիկոսը և նրա համախոհներն աշխատում են նույն ոճով, նույն ձեռագրով, այդպես նաև՝ նրա մտերիմ ընկեր Մանվելը: Նրանք ցանկանում են ապրել աշխարհիկ շռայլ կյանքով: Նրանց տները մեծությամբ ու շքեղությամբ պետք է տարբերվեն շրջանի մյուս բոլոր տներից, նրանք պետք է գնան Լաս Վեգաս՝ կազինո խաղալու: Այս «սրբերը» կուսակրոնության երդում են տվել իգական սեռի հետ կապ չունենալու, բացի դրանից՝ նրանց ամեն ինչ կարելի է՝ մանկապղծություն, միասեռականություն, որովհետև դա իրենց «երդման մեջ չի նշվել»: Այս ամենն իմանալով՝ ո՞ր ծնողը կցանկանա, որ իր զավակը շփվի նմանների հետ, ո՞ր իսկական հավատացյալը աջհամբույր կխնդրի այդպիսի առաջնորդից: Աղջիկներ, կանայք, խրախճանքներ, ոսկեղեն, թանկարժեք քարեր, շքեղ մեքենաներ… Այս ամենի մեջ ինչպե՞ս կարող են նրանք համարվել Քրիստոսի ծառաներ, Քրիստոսի հետևորդներ կամ աշակերտներ: Չէ՞ որ Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, ոտաբոբիկ, մի գավազանով և քաթանե շապիկով էր շրջում երկրում, բուժում մարդկանց, արդարություն հաստատում և ապրում ժուժկալ կյանքով: Իսկ մեր հոգևոր առաջնորդը ձեռք է բերել նոր մասնագիտություն՝ շինարարի… մինչդեռ իրական շինարարները, ովքեր աշխատում են օրվա հացի համար, վարձատրվում են սուտ աղոթքով, և Աստված գիտե, թե երբևէ կվարձատրվե՞ն:
Էջմիածնում գործում է նաև ,համալսարանե, որի ռեկտորը հենց ինքն է. այդտեղ գործում են մի շարք «առաջադեմ, մարդասիրական բաժիններ»՝ գողության, կեղծավորության, օճառաբանության, թալանչիության, անազնվության, ստախոսության, որոնք ավարտող շրջանավարտներն ուղարկվում են տարբեր երկրներում ծառայության: Այս «համալսարան» ընդունվում են վերը նշված «շնորհներ»-ով օժտվածները, որոնց նախապատրաստում են՝ որպես «արժանի հետնորդներ»: «Հատուկ» տվյալներ ունեցողները պետք է լինեն Էջմիածնից, 4-րդ սովխոզից կամ էլ՝ Բեյրութից:
…Եկեղեցուց, նրա առաջնորդից ոչ ոք որևէ հաշվետվություն չի պահանջում ծախսած գումարների և ծավալած գործունեության համար: Իսկ ով էլ փորձում է հաշվետվություն պահանջել, նա դառնում է ավելորդ, խանգարող, ոխերիմ թշնամի ու հալածվում է և դեռ մի ուրիշ պիտակ էլ է կպցվում նրան, որպեսզի վատաբանեն, և մյուսները վախից չփորձեն հանկարծ նույն թեմայից անգամ մի խոսք բացել: Հոգևոր առաջնորդն իր հարազատի և նշված ,համալսարանիե ուսումնական մասի ղեկավար, գողաբանության, ստաբանության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անհավատ Անաստվածյանը, որը երկար տարիներ ուսուցանում է նաև ԱՄՆ-ում, գիտեն շորթելու բոլոր մեխանիզմները: Եկեղեցու շինարարության համար, օրինակ, պահանջել են 10 մլն., իսկ երբ սկսվել է շինարարությունը, ծախսերը կրկնապատկվել են, քառապատկվել են. երբ հարցնում ես՝ ինչո՞ւ, խեղճ, միամիտ գառան հայացքով դեմքիդ են նայում…
Մինչև ե՞րբ պետք է շարունակվի այս ամենը՝ թալանը, սուտը, ագահությունը, մինչև ե՞րբ կարող է հայ քրիստոնյան հանդուրժել այս իրավիճակը… Պետք է դեմն առնել ազգակործան այս խայտառակության: