Աշխարհասփյուռ հայությունը այսօր վտանգի մեջ է և, դժբախտաբար, չունի հոգևոր տեր ու տիրական:
Ղասախստանի մեջ այսօր շատ մեծ ցեղասպանություն է սպասվում: Այնտեղ բոլոր հայերի անունները հավաքագրում են: Ինչո՞ւ: Ադրբեջանցիները, սպանելով ոմն մի անձնավորության, հանցանքը նետեցին հայերի վրա, և այսօր ամբողջ հայությունը ապրում է վախի մեջ: Բայց ո՞ւր են հոգևորականները: Նրանք պետք է լինեին միջազգային ամբիոնների վրա, որպեսզի կասեցնեին այս ցեղասպանությունը: Ո՞ւր են ճառերը, որ պետք հնչեին աշխարհով մեկ:
Ինչպես և այստեղ ԱՄՆ-ում, երբ հարյուրավոր երիտասարդներ կործանվում են թմրամոլությունից: Ո՞ր էին և ո՞ւր են մինչև այսօր մեր առաջնորդները: Հենց այս պատճառով, ես համաձայն եմ փոփոխութոյւն տեսնել մեր հայ հոգևորականներ մեջ, որոնք միայն կիրակիից կիրակի են Աստված պաշտում, և ոչ թե աստվածապաշտ են հոգևոր կյանքում և որոնք իրավունք չունեն առաջնորդ կոչվելու: Մենք խոսելու ենք հոգևոր առաջնորդների արարքների մասին, եկեղեցու գրավման դեմ հարձակումների մասին: Այդ գրավողները Աստծո զավակներ չեն, և իրավունք չունեն խոսելու և Աստծո խոսքը ասելու, որովհետև անտեսել են հայ ժողովրդին:
Չափարյան – Եկել է ժամանակը, որ արթուն մտածենք: Ինձ համար, որպես հայորդի, անընդունելի ու դատապարտելի է, որ այդպիսի նենգամիտ խաղի թիրախ դառնա խաղաղ և օրինապահ հայ համայնքը, այս դեպքում՝ Ղազախստանում: Թեկուզ մենք ապրում ենք ԱՄՆ արևմտյան այս շրջանում, բայց ակտիվ կերպով մտածու ենք յուրաքանչյուր երկրի հայ համայնքի, Հայաստանի և Արցախի հայության մասին, նույնպես և նրանք՝ մեր մասին: Սա հայկական ֆեդերալ մտածողության առողջ դրսևորումն է:
Ինչո՞ւ մեր հոգևոր առաջնորդները իրենց կոչմանը չեն ծառայում: Չէ՞ որ մինչև կղերական դառնալը իրենց ուսման ընթացքում նրանք հոգեպես պատրաստվում թե արդյո?ք պատրաստ են առանց որևէ կասկածի, կյանքի առաքելությունը վերածելու մի նպատակի՝ հոգևոր կոչման: Այս պատասխանից է կախված իրենց բռնած ճանապարհի արդարացիությունը: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել մեկին, ով հետագայում պիտի դառնա վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պատրի-արք, կաթողիկոս կամ հայրապետ և չունենա այն ամուր ու հզոր հավատն ու նվիրվածությունը, որն իրականում արժանի է իր կոչմանը:
AACO TV – Հետաքրքրական է, որ այդ ահազանգը, որ կա Ղազախստանի մեջ և ուզում են վտարել բոլոր հայերին և այդ պատճառով անվանագրում են բոլորին, այս առաջնորդները, որոնց մեջ Սուրբ հոգու զորությունը ու առաջնորդությունը չկա, ոչ գաղափարախոսությունը, ոչ էլ աստվածաբանությունը կա, արդյոք ի?նչ են ներկայացնելու:
Չափարյան – Ես՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու ընտանիքի զավակ, ակնկալում եմ, որ բոլոր առաջնորդները՝ առանց խտրականության, իրենց բողոքի ձայնը պիտի բարձրացնեն՝ ի դեմ իրենց եղբայրների և քույրերի վտանգի ենթարկման:
AACO TV – Խնդիրը նրանում է, որ այսօր Ղազախստանում է, վաղը՝ Լիբանանում կամ Սիրիայում, և արդյունքը նույնն է՝ նորից չկան առաջնորդները, և այս երևույթը պարբերաբար կրկնվում է:
Չափարյան – Դժբախտաբար, ճիշտ եք: Պետք է ասեմ, որ Կոչումը խախտած մարդիկ, ինչպես ասում են. «ԴՐՍԻՑ ՔԱՀԱՆԱ, ՆԵՐՍԻՑ ՍԱՏԱՆԱ» միայն իրենց ԵՍ-ն են սիրում ու պաշտում: Իհարկե , ոչ բոլորը, խոսքը վերաբերում է մեզ հայտնի, իրենց նկարագիրը խաթարված Արևմտյան Թեմի Արքեպիսկոպոս չասեմ՝ ԱՐՔ.ԹՇՆԱՄԻ հայ ժողովրդի Հովնան Տերտերյանին և նրա նմաններին: Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, ժամանակն է, որ մենք բարձրաձայնենք, որպեսզի արար աշխարհն իմանա, որ ՀԱՅՆ ԱՅԼԵՎՍ ԼՈՒՌ ՉՊԻՏԻ ՄՆԱ:
Եթե անցած հարյուրամյակների ընթացքում ինչ-որ կեղծ հոգևորականներ մեր ժողովրդի դեմ իրենց չարությունն են գործածել և աննկատ են մնացել, և մեր խեղճ ժողովուրդը ուշադիր չի եղել դրանց, ապա հիմա՝ այս տեղեկատվական հզոր դարաշրջանում, ո՞ւր պիտի թաքցնեն, փախցնեն ու ծածկեն իրենց սատանայական գործողությունները:
Հիշեցնեմ, որ 5 շաբաթ առաջ, ՀԱՅ ԿԵԱՆՔ-ի խմբա-գրական կազմը բացահայտեց, տարիներ ի վեր գոյություն ունեցող տեսաերիզի վրա ԱՐՔ.ԹՇՆԱՄԻ Հովնան Տերտերյանին՝ նրա սատանայաբար «ԼԱՎ ԼՈՒՐԻ» համբուրելն ու հայտնելը Գարեգին Բ-ին:
Մինչև հիմա Հովնան Տերտերյանը բացատրություն չի տվել իր արարքին, ընդհակառակը՝ պնդում է, որ այդ վիդեոժապավենը կեղծ է ու անհիմն: Ինչպե՞ս կարող դա կեղծ լինել, երբ դատական փորձաքննություն հստակ ցույց է տալիս, որ տեսաերիզը անաղարտ է: Եվ ոչ միայն դա. Հայտնվեց նաև երկրորդ տեսարիզը, որտեղ Հովնան ԱՐՔ.ԹՇՆԱՄԻՆ համբուրում է այդ «ԲԱՐԻ ԼՈՒՐԸ»: Այս լուրը իրավ ԲԱՐԻ էր իրենց համար, քանի որ եթե Վազգեն Սարգսյանը՝ այդժամ ՀՀ վարչապետ, չսպանվեր, այդ երեկո պիտի գանձեր այն $20,000,000 (քսան միլիոն) դոլարը, որը Գարեգին Ներսիսյան եպիսկոպոսը խոստացել էր կաթողիկոս ընտրվելու դիմաց:
Սկսած 1999թ.-ից ես, ինչպես և աշխարհասփյուռ այլ լրագրողներ, ուշի ուշով հետևում էի, թեև շատ հրապարակավ ելույթ չեմ ունեցել այս խնդրի վերաբերյալ, որովհետև շարունակում էի փաստեր հավաքել և հետազոտություն իրականացնել:
Այսօր Գարեգին Բ-ի ոճրամետ, քրեամետ կլանը, որ աշխարհով մեկ տարածված է, սկսած իր եղբորից՝ Մոսկվայում, Եզրաս անունով: Չարաշահելով իր լիազորությունները և անտեսելով եկեղեցական կանոնակարգը՝ ընդամենը մեկ հեռախոսազանգով անօրինաբար գահին նստեցրեց Եզրասին և աթոռազուրկ արեց Տիրան Արքեպիսկոպոս Կյուրեզյանին, ով փայլուն կերպով կատարում էր իր առաքելությունը:
Նույն իրավիճակն է աշխարհով մեկ իր կլանի մաս կազմող, այսպես կոչված կրոնական առաջնորդների դեպքում, ովքեր ամեն ինչ են, բացի հոգևորական լինելուց՝ հանձին Հովնան Տերտերյանի, ում այսօր լոսանջելեսահայերը արդարացիորեն կոչում են ՄԱՖԻԱ ՀՈՎՆԱՆ:
AACO TV – Pan-Turkism-ը կամ աթաթուրքիզմը կամ «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ»՝ գլխավորությամբ Հասան Օքթայի (սրանք այն ուժերն են, որոնք ցեղասպանությունն իրականացրեցին, որոնք ասում են, որ Հայերը Հայ կոչվելու իրավունք չունեն Թուրքիայի մեջ, որոնց ձեռքով սպանվեց Հրանտ Դինքը և այլ մտավորականներ) նկարվել են եկեղեցու առաջնորդի հետ:
Չափարյան – Ահա ՀԱՅ ԿԵԱՆՔ և USA ARMENIAN LIFE—ի #1659 համարի շապիկին պատկերված է այն քրեական եռանկունին, որի պարագլուխներն են «Գորշ Գայլեր»ի տխրահռչակ Հասան Օքթայը և Գարեգին Բ-ն:
ԳՐՎԱԾՔ ԱՌԱՋԻՆ ԷՋ – Գարեգին Բ-ն իր զորակից՝ ծայրահեղ թուրք, ցեղամոլ և հայերի արյունարբու թշնամի՝ թրքական «Գորշ Գայլեր» տեռորիստական կազմակերպության ղեկավարի հետ, ում զոհն է դարձել Հրանտ Դինքը և այլ հայ մտավորականներ:
Պետք է ասեմ, որ դեկտեմբերի 23-ին երեք հայ երիտասարդներ (Մեկի անունը Էդգար էր), ովքեր մահվան սպառնալիք կարդացին ՀԱՅ ԿԵԱՆՔ-ի գլխ. Խմբ. Աբո Չափարյանի դեմ՝ նրան ԹՈՒՐՔ անվանելով:
Հարցս ուղղված է նրանց. Արդյո՞ք հիմա տեսնում եք, թե ո՞ւմ եք պաշտպանում և ո՞ւմից՝ մաֆիա Հովնանին ինձանի՞ց՝ անձնազոհ և ազգասեր, հայրենասեր Աբո Չափարյանի՞ց և իմ նմանների՞ց: Ես այս ամբողջ շարժման մեջ որպես հետազոտող լրագրող, ընդամենը պատգամաբերն եմ: Էդգար և մյուս անծանոթ երիտասարդներ, այնպես մի արեք, որ վաղը Ձեր երեխաների և հայ ժողովրդի առաջ ամոթով մնաք: Մի ընկեք կոռումպացված Գարեգին Բ-ի, Եզրասի և Հովնան մաֆիայի ծուղակը: Նույն Էջմիածինցի Մանվելի մեղսակիցների օրին չընկնեք: ԳԱՐԵԳԻՆ Բ-ն ՀԱՋՈՐԴ ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ Է ԼԻՆԵԼՈՒ:
Ես հավատում եմ, որ գալու է այն օրը, երբ ալիք առ ալիք, զորագունդ առ զորագունդ հայ խաղաղասեր, օրինապաշտ ցուցարարը ձեռք ձեռքի, ուս ուսի պիտի պահանջեն կոռումպացված Գարեգին Բ-ի հեռացումը Սուրբ Էջմիածնի աթոռից:
Նա խոսում է աղանդավորության մասին: Ովքե՞ր են իսկական աղանդավորները: Սիրելիներս, պետք է ասեմ, որ իսկական աղանդավորները Դդրսից քահանա, ներսից սատանա այն կեղծ հոգևորականներն են, ովքեր իրենց անձնասիրությամբ, իրենց փառասիրությամբ աղանդ են ստեղծել և սրբապղծում են ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՈՒՐԲ ԽՈՐԱՆԸ: ԿԲԱՎԷ ԱՅԼԵՎՍ…
AACO TV – Տարիներ առաջ ես խոսել եմ և նկարներ եմ հրապարակել «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ»Ի անդամների Հայաստանում ներկայության մասին: Նկարներում պատկերված է ոմն մեկը, Գարեգին Բ-ի հետ, այդ ժամանակվա վարչապետի, տարբեր ժամանակ տարբեր եկեղեցիների բակերում «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ»Ի նշանն է ցույց տալիս: Եվ ինչո՞ւ չէր վերահսկվում նման անձանց մուտքը Հայաստան: Այս բացահայտումները իհարկե նոր չեն և այսօր այդպիսի փաստերն էլ ավելի շատ են, որոնք կարելի է ներկայացնել: Այսօր, երբ առաջնորդ չկա, ով կքննադատի թուրքական ապրանքների մուտքը մեր Հայրենիք, կքննադատի այսքան հոգևոր ցեղասպանություն կամ Ղազախստանում կատարվող ցեղասպանությունը, ուրեմն այս մարդիկ ոչ թե հոգևորական են, այլ իրենց աթոռին նստած, իրենց գրպանները լցնելու և միջազզային ուժերի թելա-դրանքը կատարելու համար են, որպեսզի քանդեն հայ ազգի սկզբունքը:
Այս է պատճառը, որ 4 տարի առաջվա վիդեոժապավենը, որն արվել էր Հայաստանի նախկին կառավարության օրոք՝ ապա-ցուցելու, որ այս մարդիկ գործում են մարդասպան «ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ»Ի հետ, որոնք վերաց-րեցին Հրանտ Դինքին և մինչ օրս դրա համար չեն պատժվել:
«ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐ»Ի կազմակեր-պությունը նախապատրաստված է Թուրքիո կառավարության կողմից, և իրենք իրենց դերն ունեն ամեն անգամ Արցախի վրա կատարված հարձակումների մեջ: Այդ նույն կազմակերպության ղեկավարը ընդամենը մի քանի տարի առաջ նամազ արեց Անիի տաճարի՝ մեր սրբության սրբոց մեջ: Ո՞ւր էին մեր առաջնորդները:
Ժամանակն է, որ մեր ժողովուրդը բացի իր աչքերը և ընտրի և պարտադրի առաջնորդ, ով հոգևոր ձայն ունի և պետք եղած դեպքում նույնիսկ ձենքով կառաջնորդի իր ժողովրդին:
Չափարյան – Խիստ դատապարտելի երևույթն այն է, որ Գարեգին Բ-ն բացեիբաց նկարվում է «Գորշ Գայլեր»ի ղեկավարի հետ: Ի՞նչ է սա նշանակում: Հայաստանի այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս լուսանկարվում է և գաղտնի չի պահում: Ի՞նչ է սա:
Սա նշանակում է, որ թուրքական ծայրահեղական նացիոնալիստ «Գորշ Գայլեր»ի հետ իրենց առընչությունը ցույց տան հայ ժողովրդին, որպեսզի վախեցնե՞ն: իսկ ի՞նչ եք կարծում, ժողովուրդը կվախենա՞: Պատմությունը ցույց է տալիս, որ մեր նախահայրերը իրենց պատվով, և կտրիճ ոգով և հոգևոր արժեքներով պատերազմելով միշտ էլ հաղթել են:
Հետաքրքրական այնն է, որ այն երեք երիտասարդների, որոնք կամ մոլորված են, կամ էլ այդ քրեկան համակարգի մաս են կազմում, իրական հայերին անվանակոչեցին «թուրք», Պետրոսի տարիներ առաջ հայտնաբերած «Գորշ Գայլեր»ի մասին այդ տեղեկություններըը և Գարիգին Բ-ի լուսանկարը նրանց հետ, նշանակում է այս ամենը համակարգված մի արշավ է՝ միտված հայ ազգին լռության մատնելու, վախեցնելու, բռնաճնշելու:
Բայց վայն եկել է հայ ժողովրդի, երբ նա չի իմանում, թե ո՞վ է իր թշնամին, և վայ թշնամուն, երբ հայը բացահայտում է նրա ինքնությունը: Հայը պայքարում է մինչև արյան վերջին կաթիլը իր արժանախպատվության համար, իր նախնիների թողած հարուստ ժառանգականության համար, իր ներկայի և ապագայի համար: Իսկ ինչ վերաբերում է Սուրբ Ծննդյան այս ժամանակահատվածի հետ կապված վերջին նորություններին, ապա լոսանջելեսահայերը մոտ 5 շաբաթ է լուռ բողոքի ակցիա էին կազմակերպել և հիմա էլ շարունակում են: Եթե Հովնան Տերտերյանը իսկապես քրիստոնյա է, քրիստոնեական վարդապետության հետևող
անձ է, ապա նա, ինչպես քրիստոնէությունն է քարոզում խաղաղասիրություն և սեր նույնիսկ դեպի թշնամին, կհետևի և դարձի կգա:
Բայց, նա, փոխանակ երկխոսության հրավիրի բողոքի ալիք բարձրացնող բազմաթիվ հայորդիների, դրդում է բռնություն կիրառող հայերին հայոց դեմ: Եվ, երեկ և այսօր շրջանառության մեջ դրվեց Հովնան Տերտերյանի և իր կողմակիցների կողմից պատրաստված նամակը, որ Արևմտյան Թեմի առաջնորդարանը թողարկեց էլ.փոստով: Եվ այդտեղ, փոխանակ խոսվի ճշմարտությունը, լցված է ստաբանություն և առանց անունների, ասվում է, որ այս շարժման մասնակիցները չեն պատկանում Հայ Առաքելական Եկեղեցուն, այլ պարզապես փորձում են խանգարել Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությունը և այլն… Քավ լիցի, ինձ անձնապես այս շարժման մասնակիցներից շատերն են ճանաչում և ես էլ շատերին եմ ճանաչում: Նրանց մեջ այն հայորդիներն են, ինչպես և ես, որոնց համար յուրաքանչյուր հայի հաջողությունն իրենց հաջողությունն է:
AACO TV – Աբո, երբ Քրիստոս եկավ և սկսեց ճշմարտությունը քարոզել, ասեցին աղանդավոր է, կախարդ է, լրտես է և վերջիվերջո իրենք խաչը հանեցին…
Չափարյան – Ամենասարսափելի բանը մարդկային կյանքի մեջ, դա սատանայի հրավերն է: Երբ մարդկային էակը, լինի նա՝ քրիստոնյա, մուսուլման, հրեա, բուդդայական, հետևում է չարին, ոչ մի կրոն չի կարող իրեն փրկել, քանի որ բոլոր կրոնններն էլ ունեն իրենց գեղեցիկ փիլիսոփայությունն և կենտրոնացած են բարին չարից պաշտպանելուն:
Իսկ Հովնան Տերտերյանը, փոխանակ ընդունելու իր բացթողումները, որպես վահան է օգտագործում կրոնական դասին պատկանող խեղճ տերհայրերին, վարդապետերին, որոնց խոշոր մասը անձնվիրական մարդիկ են և իրենց առաքելությանն ու կոչումին նվիրված: Նրանք անարդարությունների ականատես են լինում, բայց խոսել չեն կարող, որովհետև Հովնան «մաֆիա»ն իրենց անմիջապես պաշտոնազուրկ կանի և փողոց կնետի: Եվ ինչպես Հովնան Տերտերյանը, այնպես էլ Սուրբ Էջմիածնում Կաթողիկոս Գարեգին Բ-ն է օգտագործում եպիսկոպոսներին և կղրականներին որպես վահան: Սա խի?ստ դատապարտելի է:
Այնպես որ, մենք չենք կարող լուռ մնալ այսպիսի խոշոր անարդարության, օրինախախտության դեմ:
Ձեզ եմ ներկայացնում այս վիդեոժապավենը, որտեղ Ամենայն Հայոց կաթողիկոսության հովանու ներքո գործող Հայաստանում թեմական առաջնորդարանի կողմից իրականացվող Մոշաթաղ գյուղի լքված, կիսաքանդ, ծայրահեղ աղքատ վիճակում գտնվող դպրոցի վերակառուցման կադրերն են, որոնք նկարահանվել կամ տեղադրվել են 2019թ հունվար 9-ին: Ըստ երևույթին, այդ տեսաերիզը նոր է պատրաստված: Եվ ուրեմն, հարցս հետևյալն է ո՞ր էին մինչ այժմ Ամենայն Հայոց Հայրապետն ու իր կլանը, և ո՞ւր են այն տասնյակ միլիոնավոր դոլարները, որոնք հավաքվել էին երկրաշարժից հետո աղետի գոտում նոր բնակարաններ կառուցելու համար: Դժբախտաբար, այդ գումարները իրենց նպատակին չեն ծառայել: Դրանք ուղղակի անհետացան: Միայն վերջերս բացահայտվեց, որ Գարեգին Բ-ի անունով հաշվեհամար գոյություն ունի wikileaks-ի վրա: Մենք իրավունք ունենք իմանալու, թե ո՞ւր են այդ գումարները:
Փոխանակ իր մեղքը քավելու՝ Գարեգինն Բ-ն ու իր կլանը այսօր հափշտակում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում:
Մենք պետք է արթնամիտ լինենք և ինքներս մեզ զորաշարժի ենթարկենք: Եթե հայ ժողովուրդը, որ դարեր շարունակ իր գոյությունը և ինքնությունը պաշտպանել է հզոր, հայկական, հայեցի, քրիստոնեական հավատքի հիման վրա, կորցնի այդ հավատքը, մենք տանուլ կտանք, սիրելիներս, մենք չենք կարող ոչ բանակ պահպանել, ոչ պետություն, ոչ հասարակություն և ոչ էլ Սփյուռք: Մեր գոյությունը, որ արդեն վտանգված է, արագընթաց կերպով զառիվայր է գնում և հրաշքների կարիք ունցող ժողովրդին նույնիսկ հրաշքները չեն կարող օգնել: Այնպես որ, մենք հավատքի պաշտպան զինվորներ պետք է լինենք և այդ հանգամանքը դրսևորենք ամեն օր, ամեն տեղ, ամեն ժամ:
AACO TV – Այս շարժումը պիտի շարունկվի ըստ երևույթին…
Չափարյան – Քանի որ այս խնդիրը համաշխարհային մասշտաբ ունի, այդ շարժումին հակազդող բողոքի ալիքն էլ պիտի համաշխարհային մասշտաբ ունենա:
Այս շաբաթվա ՀԱՅ ԿԵԱՆՔ-ի մեջ ընթերցողները կտեսնեն, թե քանի երկրների մասին է խոսվում, որոնք ներգրավված են այս բողոքի շարժման մեջ՝ Հայաստան, Ռուսաստան, Շվեյցարիա, ԱՄՆ, Հնդկաստան, Գերմանիա, Կանադա, Երուսաղեմ եւ այլն:
Ես՝ որպես ՀԱՅ ԿԵԱՆՔ-ի գլխ. Խմբագիր բազմաթիվ նամակներ և հեռախոսազանգեր եմ ստացել, որոնք դատապարտում էին իմ դեմ մահվան սպառնալիքը: Դրանցից միայն մեկն եմ ուզում այս պահին առանձնացնել: Այն գրել էր Ջոն Ա. Քեոսսեանը, ով անհանգստացած է Հայ Առաքելական Եկեղեցու համար, իր զորակցությունն է հայտնում և և հարցնում է, թե մենք՝ որպես ժողովուրդ, ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ազատվենք այս Հրեշից, որը թառել է Հայաստանյաց Եկեղեցու վրա:
AACO TV – Իսկապես ժամանակն է, որ Սփյուռքի և համայն աշխարհի հայությունը ունենա իսկական առաջնորդներ, որ կհետաքրքրվեն իրենցով:
«Սկսած 1999թ.-ից ես, ինչպես և աշխարհասփյուռ այլ լրագրողներ, ուշի ուշով հետևում էի, թեև շատ հրապարակավ ելույթ չեմ ունեցել այս խնդրի վերաբերյալ»
Անցել է 20 տարի պարոն Չափարյան,չեք կարծում որ մի քիչ ուշացել էք:ԱՄՆ-ում ապրող հայերիտ լավ ճանաչում եմ, քանի որ ես մոտ էի այդ սրիկա Լեվոն Տեր Պետրոսյանի եվ իր բանդայի հետ:
Միայն թե նրանք թալանում էին երկիրն իսկ ես փրկում էի այդ նույն երկիրն:
Դուք միայն եղել էք այդ սրիկաների հովանավորողն, որովհետեվ նրանք ազգի ունեցվծքը թալանելով,դարձան միլիոնատերեր իսկ իմ նմանները ինչ ունեինք տվինք ազգ ազատության համար պայքարող ազատամարտիկնեին:
1988թ. եղել եմ առաջիններից մեկը որ պայքարել եմ հայ ազգի փրկության համար:Ես միակ հրամանատարն եմ եղել ՀՀ-ում որ մինչեվ 1994 մայիսի 12-ը երբ ստորագրվեց զինադադար,ստեղծել եմ 4 տարբեր զինված խմբավորում որոնք Արցախում պայքարել են հայ ազգի ազատության համար:Իմ վերջին կռիվը եղել է 1994 թ մայիսին,Թալիշ գյուղի ազատագրումով:Ես մեդալներ չունեմ եվ ոչ էլ պաշտոն:Վազգենը արեց ամեն ինչ, ինձ վերացնելու համար(խլեցին իմ տունը,իմ կահույքի ցեխը որ բացվել էր 1986թ.):Ես որպես հրամանատար եղել եմ«Գորշ գայլեր» խմբի սարսափը,բայց իմ երեխաննեը ՀՀ-ում ապրել են վախի ու սարսափի մեջ:Մի կտոր հաց վաստակելու համար հեռացել եմ ՀՀ-ից 1999 դեկտեմբերի 27-ին:ԱՄՆ ձեր բոլոր կազմակերպություններից խնդրեցի ինձ օգնել որպես նախկին հրաանատար,բայց բոլորտ էլ չլսելու,չտեսնելու ու չխոսալու դիրք ընդունեցիք, բայց ԼՏՊ-ի եվ Գագիկ Հարությւնյանների նմաննեի պոչը բռնած վազում էիք:
Հիմա արդեն նրանք չկան, վախներտ տեղն է ընկել ու խոսում էք, չգիտեմ ինչ էք ուզում էտ ազգից:Նրանք ովքեր կցանկանան պարզաբանել ինչ որ հարց ինձ հետ, կարող են ինձ գրել«grupcovisa@gmail.com»:
Արցախի Մարտակերտի նախկին հրամանատար՝Աղասի