ԳՈՂ, ՍԻՐՏԸ՝ ԴՈՂ

Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Դավիթ քահանա Սահակյանի բարոյական կերպարի շուրջ վերջին օրերին բավական հակասական լուրեր են պտտվում հավատացյալների շրջանակներում:

Ուշագրավ է սոցիալական ցանցերից մեկի սույն գրառումն այդ կապակցությամբ: Ֆեյսբուքյան էջերից մեկում մասնավորապես կարդում ենք. «Շնացող Դավիթ քահանա Սահակյանը մի ժամանակ ծառայում էր Մարսելի հայկական եկեղեցում: Անհեթեթ պատճառաբանությամբ լքել է իր երկու երեխաներին ու կնոջը, ով իր կուրսեցու՝ Հայր Շահե Անանյանի քույրն է: Խեղճ Հայր Շահեն ահագին ծախս արեց, Հայաստանից թռավ Ֆրանսիա, որ քրոջն ու երեխաներին ետ բերի: Ապա Տեր Դավիթը կապնվում է Տաթևիկ Վարդանյան անունով մի աղջկա հետ, ով Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու երգչախմբից է: Մասամբ նաև ընտանեկան այս պրոբլեմի պատճառով է, որ անամոթ Տեր Դավիթը շահագռգռված է, որպեսզի անառակության վաստակավոր գործիչ Գարեգին Բ-ն մնա որպես կաթողիկոս: Դավիթին խիստ մտահոգում է իր ապագան, քանի որ նոր կաթողիկոսը վստահաբար չի հանդուրժի նրա ապօրինի և ոչ կանոնական վիճակը… Ի դեպ, հունվարի 20-ին՝ կիրակի, Գարեգինի մաֆիայի դեմ պայքարող որոշ եկեղեցասեր հավատացյալներ սուրբ Պատարագի արարողությանը մասնակցել են Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ սպասավոր է նշանակված թշվառական Տեր Դավիթը: Սա տեսնելով այդ հավատացյալներին՝ դողն ընկնում է ջանը և Պատարագից առաջ զանգում ու այդ մասին տեղեկացնում է իր անբարոյական շեֆին՝ Արարատի մարզի տեսուչ Գևորգ պօռնկացած եպիսկոպոս Սարոյանին: Նա էլ իր հերթին մեկ ջոկատի չափ ոստիկաններ է ուղարկում հիշյալ եկեղեցի՝ իբր որ վիճաբանություն չլինի: Ոստիկանները լուռ մասնակցում են Պատարագին և ապա հեռանում»:
Այսքանից հետո Տեր Դավիթին մնում է իր լրբազան վերադաս Գևորգ Սարոյանի ձեռքը բռնած՝ շաբաթը մեկ անգամ հատուկ դասընթացների գնալ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի ծխական դպրոցում՝ շնության մեղքի ու դրա պղծության մասին լավ պատկերացումներ ունենալու համար: Ականջը կանչի Գարեգին-Կտրիճ Ներսիսյանի…
Տեր Ղազար. «Շնացողը պիղծ է, շնությունն անընդունելի է՝ առավել ևս հոգևորականաց համար»
Մամուլի խոսնակ` Ազատ Խոսք

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *