Արդյո՞ք կաթողիկոսը տեղյակ է եղել, որ Էջմիածնում շատ փողոցներ կամայական բռնափակված են եղել, արգելափակիչ ինչ-որ բաներով ուղղակի ինչ-որ մեկի կամ ինչ-որ մարդկանց ցանկության արդյունքում, փակված է եղել: Արդյո՞ք տեղյակ է օրվա կաթողիկոսը նման բանից, և արդյոք ինքը ի՞նչ է արել, որ այդ ամբողջ քաղաքը եղել է կամայականությունների ներքո, և ինքը որպես Կաթողիկոս, ամենայն հայոց հայրապետ, ի՞նչ է արել այդ ուղղությամբ, որովհետև ինքը նաև արդարության երաշխավորն է երկրում:
Այս երկու հարցը այսօր, մենք ուղղում ենքկաթողիկոսին, ուղղում ենք նրա համար, որ մինչև օրս չհերքվեց իր կին ու աղջիկ ունենալու հանգամանքը Մայր աթոռից, դնթ անալիզի մեր պահանջը մինչև էսօր մինչև հիմա ուժի մեջ է, չհերքվեց ընտրությունների ժամանակ կեղծիքով ընտրվելու հանգամանքը, բայց այս ամբողջը ստորադաս է ժողովրդի այս կաթողիկոսին չսիրելու հանգամանքին: Մեր ժողովուրդը չի սիրում օրվա կաթողիկոսին: Խոսում ենք տաքսու վարորդների հետ՝ դժգոհում են, խոսում ենք բժիշկների հետ՝ դժգոհում են, խոսում ենք եկեղեցու հավատավորների հետ՝ դժգոհում են, բայց ասում են, վայ, հա, հայ սուրբերից մեկը երեկվա թեմական առաջնորդների տեղապահը, ասում է.
– Գյումրեցիները ասում են, հեռու օծումից, նոր վատ բան են ասում: Լավ հեռու օծումից, մենք օծմանը դեմ չենք, և կաթողիկոսական հանգամանքին որևէ կերպ դեմ չենք, մենք դեմ ենք այս անձին: Եվ հավատացյալները մեր եկեղեցու, պետք է հասկանան, որ մենք օծմանը դեմ չենք, և մեր համար գահակալը դա մեծագույն արժեքներից է եկեղեցու մեջ: Բայց այն գահակալը, ով Աստվածընտիր է, և Աստվածընտիր է մարդկանց միջոցով ո՛չ թե կաշառքի, ո՛չ թե վաշխի, այլ աղոթքի, ծոմապահության և Սուրբ Հոգու միջոցով ընտրված: Որովհետև երեկ արդեն բոլորս ծոմապահության մեջ աղոթք էինք անում հայ եկեղեցու պայծառացման համար, և կաթողիկոսական ընտրությունը պետք է նույն ընթացքը
ունենա, պետք է բոլոր պատգամավորները, ո՛չ թե իշխանության թելադրանքով և այլ հանգամանքներով, աղոթքով անեն այդ բանը, և որևէ մեկը օծումը երբևէ ոչ կասկածի տակ է դրել, ո՛չ էլ դնում է: Մենք ընդամենը ասում ենք, որ, և խնդրում ենք իմիջայլոց, ասում ենք.
– Օրվա կաթողիկոսը ընդամենը պետք է հաշվի նստի ժողովրդի կարծիքի հետ և թողնի հայրապետական գահը, իր կամքով, մենք կողմենք մեր սիրելի եպիսկոպոսների հետ, իր կամքով պետք է թողնի:
Այո՛, անշուշտ բռնի ի՞նչ ենք անելու, կաթողիկոսին ձեռբակալելու տանելու՞ ենք: Անշուշտ, ո՛չ: Եպիսկոպոսներն էլ պիտի պահանջեն, ժողովուրդն էլ պիտի պահանջի, և կարծում եմ, որ օրը կգա, և իշխանություններն էլ կպահանջեն, որովհետև բազում ապօրինի բաներ կա: Բազու՜մ ապօրինություններ կան, և այդ մասին մենք շաբաթ օրը կներկայացնենք: Էջմիածնում հավաք ենք ունենալու, եկող շաբաթ օրը, մենք մեծ հավաքով գնում ենք Էջմիածին:
– Ասում ենք. «Հերի’ք եղավ, բո’լ եղավ»: Կպատասխանե՞ք մեր հարցերին:
Օրվա կաթողիկոս կհելնես, հրապարակային կզղջաս ժողովրդի առաջ:
Օրվա կաթողիկոս, մենք նաև կոչ ենք անումեպիսկոպոսներին և դիվանապետին, որ մենքլրջագույն փաստեր ունենք, որ շաբաթ օրը ներկայացնելու ենք: Եվ եթե ձեզ հետաքրքրում է, կապնվեք մեր հետ, որպեսզի դա ժողովրդի համար գայթակղություն չլինի, կապնվեք ձեզ կասենք: Առանձին կասենք ձեզ: Եթե այդ հարցին կպատասխանեք, լավ, եթե չեք պատասխանելու, ստիպված կլինենք հրապարակելու, մենք էսօր զերծ կմնանք այդ փաստերը հրապարակելուց, բայց ասում եմ ձեզ, լրջագույն փաստեր հրապարակելու ենք շաբաթ օրը Մայր աթոռում, եթե՛ մինչև էտ Մայր աթոռից մեր հետ չկապվեն, և մենք չներկայացնենք թե ի՜նչ է լինելու….

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *