Բարի երեկո, ի՛մ սիրելի ժողովուրդ:
Մայր Աթոռի գահը զբաղեցնող անձը, այս օրերին իրեն օժանդակ է բերել, օտար բառով պիտի ասեմ, որովհետև այդ կազմակերպությունը արդեն օտար բառով է հայտնի ԷՅ-ՋԻ-ԲԻ-ՈՒ կամ Armenian General Benevolent Union, նախկինում, հայրերենով՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր միություն/ՀԲԸՄ/ կոչվող իրականում արդեն Ամերիկյան չարագործական միության վերածված նախագահին՝ Պերճ Սեդրակյանին, որի վերջին քաջագործությունը, կամ քաջագործություններից մեկը Լիբանանում երեք հայկական դպրոցների փակումն է, պատկերացնու՞մ եք, բարերար, և այդ միության նաև վարչական խորհուրդի պատվավոր անդամ է այդ գահակալը, գահակալ՝ որի միությունը այսօր հայկական դպրոցներ է փակում: Գահակալ՝ որի գլխավորած եկեղեցին մի քանի օր հետո, ամսի 21-ին նշելու է, տոնելու է մեր մեծագույն սրբերից սուրբ Սահակի և սուրբ Մեսրոպի տոնը: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այս բոլորը…
Ամո՛թ…
Մի քանի հարցում էլ, այստեղ ժամանակին հնչեցին, որոնց պատասխան չի տրվում գիտեք դնթ-ի այդ անալիզի պահանջը, հայրությունը հաստատելու կամ հերքելու, պատասխան չկա, լռությու՛ն, մի քանի հարցումներ էլ ես ուզում եմ ուղղել այսօրվա գահակալին, ուղղել եմ ու նորից հիշեցնում եմ:
Ո՞վ է ձեզ համար քեսաբցի ՄանվելԳարենտերյանը, ձեր ընկերը Գերմանիայում, իդեպ հայ կաթողիկե համայնքից, և ինչպիսի «արկածախնդրություններ» եք Գերմանիայում միասնաբար արել: Ո՞վ է ձեզ համար Մայր Աթոռի բարերար հռչակված, տիկին Լուիզ-Սիմոն Մանուկյանը, և ինչպիսի բացի բարերարությունից չակերտյալ և ո՛չ չակերտյալ հարաբերություններ են եղել ձեր միջև, և ինչպե՞ս է նա ազդել կամ չի ազդել ձեր «ընտրության» վրա:
Մի հարցում ևս նրանց, ովքեր խոսում են կանոնականության մասին, և պահանջում են, որ երկու կողմից ամեն ինչ կանոնական լինի: Համաձայն եմ: Բայց միթե՞, հարցում եմ տալիս, կանոնական է, ա՛յ սիրելի հոգևորականներ, այն որ բազմաթիվ անգամներ մանավանդ Սերժիկ Սարգսյանի նախագահության տարիներին, ամպհովանու տակ քայլում էր այդ արարածը, նաև հաճախ իր տիկինը հետը, դա կանոնական է, թե՞ անկանոնական, և ինչու՞ դուք ժամանակին այդ հարցը չբարձրացրեցիք:
Մի հետևություն, և մի հարցում: Եպիսկոպոսած ժողովը, երկրորդ եպիսկոպոսած ժողովը, երկու կաթողիկոսական աթոռների, տեղի ունեցավ այն օրերին, երբ քառօրյա պատերազմ էր մղվում, և այսօրվա գահակալը, իր գլխավորած, մեր եկեղեցու իր գլխավորած այսպես աթոռի, և թեմական առաջնորդներից, այդ ժողովի ժամանակ, մեկ առ մեկ, անվանապես յուրաքանչյուր թեմական առաջնորդից պահանջեց տալ թիվ, որովհետև ինքը թվերը շատ է սիրում, գումարային տեսքով, թե այդ թեմը ինչքան պետք է վճարի Մայր աթոռին, որպեսզի Մայր աթոռը վճարի զոհված և վիրավորված մեր զինվորների ընտանիքներին: Ու՞ր է այդ գումարների հաշվետվությունը: Ինչու՞ չի հրապարակվում: Ի դեպ, մենակ այս չէ, որ չի հրապարակվում, այլ բազմաթիվ գործառություններ, որոնք իր գահակալության տարիներին եղել են, և շուտով կարծում եմ, մեր շարժումը, դա թող մնա մի հաճելի անակնկալ իրեն համար, շուտով քայլեր ձեռք կառնի, այդ բոլորը լույս աշխարհ բերելու համար, որպեսզի տեսնենք ով ո՞վ է, և ին՞չը ինչ է:
Մի վերջին նաև նկատողություն. եպիսկոպոսները այդ դասին, եպիսկոպոսները մեր հայտարարության սկզբում նշվեցին, հունիսի 7, 8-ի այդ նիստում, մի արտահայտություն ունեմ, ասում են՝
– Ամենայն Հայոց կաթողիկոսի հանգամանքը անձեռնմխելի է:
Սա ո՛չ միայն հակա այդպիսին չէ, եկեղեցականորեն, այլ՝ նաև սահմանադրական տեսակետից: Եկեղեցական տեսակետից մեր հայր Սուրբը, երեք առաքելական կանոնների հիման վրա ապացուցեց, որ այդպիսին չէ, անձեռնմխելի չէ: Մանավանդ եթե ընտրությունը եղել է կեղծիքներով և բռնության տակ:
Հիմա, անձեռնխելի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, և սահմանադրությամբ, որոշակի անձեռմխելիություն ունեն մենակ ո՞վ, ազգային ժողովի պատգամավորները, և տեսնում ենք, որ թե՛ Սերժիկի ժամանակ հատկապես՛ ու այս օրերին անունը չեմ ուզում տալ, մի հատ, մի արարած, որը գիտեք Էջմիածնի ֆեոդալն էր, ինքը իրեն ամեն ինչ էր պատվում, անձեռմխելիություն չունեն, և ըստ մեր Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, որի տարածքում է գտնվում Մայր Աթոռը, և որի քաղաքացին է նաև այսօրվա գահակալը, հետևաբար նաև պարտավոր է, հարգել ամեն, բոլոր օրենքները, և ինչպես այս ՄանվելԳ րիգորյանի, լավ անունը տանք էլի, մի-քիչ անհարմար եմ զգում…
Մանվել Գրիգորյանի դեպքի համար, մեր վարչապետը ասաց, որ որևէ մեկը, օրենքից վերև չի, թող հասկանան, որ Մայր աթոռի գահակալն էլ օրենքից վերև չի, և չի՛ կարող լինել, և ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության օրենքների պիտի հաշիվ տա, ու մասնավորաբար գումարային հաշիվ տա, մի բան որը ինքը շատ է սիրում. Գումար, գումա՜ր, փո՜ղ, դոլար, եվրո՜ և այլն… Ա՛յ գալիս է այդ օրը, շնորհակալ եմ, ավետում ենք Ձեզ…
