Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրովԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ»,- նշվում է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնից ազատվել է Ալբերտ Բաղդասարյանը:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *