Շնորհակալություն Ազգա- յին ժողովի մեծարգո նա- խագահ, հարգելի փոխնա- խագահներ, հարգելի գործ- ընկերներ, Քննարկում ենք Արամ Վարդևանյանի թեկնածու- թյունը Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Նախ ուզում եմ հայրենակիցներին դիմել, անընդհատ մեկնաբանու- թյուններ եմ տեսնում, որ ան- ցած հինգ-վեց օրերին, երբ որ այստեղ քննարկումներ էին, կոնկրետ թեմաներ չենք քննարկվում, օրենքներ չեն բերում, ուզում եմ հիշել, հիշեցնել, որ հիմա այս պահին օրենքներ չեն քննարկվում, տեղի է ունենում փոխնախագահների ընտրություն և ըստ էության քաղաքական ուժերը և պատգամավորները, այդ թվում նաև Ազգային ժողով եկած նոր պատգամավորները դիրքավորում են և իրենց այսպես ասած` կարողություններն ու հմտություններն են ցուցաբերում: Կարծում եմ, որ արդեն հանձնաժողովների քննարկումների ժամանակ կոնկրետություն կլինի և բայց մի բան ուզում եմ արձանագրել, որ գոնե անցած մեկ շաբաթը բովանդակությամբ, ձևով մեկ աստիճան, նույնիսկ երկու աստիճան բարձր էր ութերորդ գումարման քննարկումների մակարդակից և սա կարծում եմ, էս փուլի համար գոհացուցիչ էր: Ուզում եմ անդրադառնալ պարոն Վարդևանյանին. պարոն Վարդևանյան, հիշում եք որ կար և հիմա էլ կա ինչ-որ տեղ հաղորդումը: Երբ որ հարց էին տալիս և հաղորդավարը ասում էր հիմա հարցին կպատասխանի այս ինչ, այսինչը, նախագահողը վստահաբար կարող էր գրեթե բոլոր ձեր, ձեզ ուղ- ղված հարցերի դեպքում ասել, որ հարցին չի պատասխանի Արամ Վարդևա- նյանը, որովհետև շատ հարցերի, ընդ որում ուղիղ հարցերի այստեղից պատասխաններ չհնչեցին, գուցե նաև այդ դիրքավորման պատճառով է և հաջորդիվ: Երբ որ դուք կշարունակեք աշխատանքը այստեղ, գուցե այստեղից, պատասխանները և դիրքորոշումները հարցերի վերաբերյալ կլինեն հստակ և սպառիչ: Շատ խոսվեց ազատության փաստաբանի մասին: Ես շատ մեկ- նաբանություններ հակառակը կարդացի և դա կապված էր այն մարդկանց հետ, ում շար շահերը դուք պաշտպանել եք և հանրության մի զգալի մասսա մարդկանց համարում է մեր պետությանը վնաս տվող մարդիկ և վնաս տված մարդիկ և դրա համար ձեզ կոչում են ադվոկատ ձիլը կամ սատանայի փաստաբան ինչը պատահական չի դա կարող է ձեր և վստահ եմ ձեր մասնագիտական կարողությունների հետ կապված չի: Բայց կապված է էն մարդկանց հետ ում հետ դուք առնչություն ունեք: Եվ դա ամենևին էլ պատահական չէ, որովհետև դուք շատ ուղիղ առնչություն եք ունեցել ոչ միայն պաշտպանելով այդ մարդկանց, այլ նաևիրենց հետ գործ- ընկեր լինելով: Ես ձեզ հարց եմ տալիս, ասում եմ Նաիրի ինշուռանսում, Նա- իրի ինշուռանսի հետ ի՞նչ առնչություն եք ունեցել, Քոչարյան ընտանիքի հետ ինչ առնչություն եք ունեցել: Դուք ինձ ասում եք կենտրոնական բանկն է հաստատել իմ թեկնածությունը: Էս էն հարցին չի պատասխանելու տրամաբանության մեջ է էլի: Ասում եմ իսկ Կենտրոնական բանկին ո՞վ է ձեզ առաջադրել: Ասում էք Վահագն Խա- չատրյանը հիմա այստեղ նստած և հանրությունը տենց ասեցիք Վահագն Խաչատրյանը գնաց: Բայց Վահագն Խաչատրյանը Քոչարյանների ընտանի- քի գործընկերն է Նայիրի ինշուրանսում որտեղ երկուսն էլ փայ ունեն և ըստ էության, դուք այդ ընտանիքների հետ ուղիղ առնչություն ունեք և կարծեմ Իշխան Սաղաթելյանը Հայաստան Դաշինքից Եկել էր այստեղ, ասում էր. այ ի՞նչ եք ընկել Արամ Վարդևանյանի հետևից, ասում եք ճամբար է փոխել, ճամբար է փոխել, չէ չենք ասում ճամբար է փոխել, ասում ենք, որ դուք նույն կուսակցության մի մասն ինչպես նախընտրական փուլում էինք ասում, այնպես էլ հիմա ենք ասում, որ դուք ըստ էության մի կուսակցություն եք, որը ունեցել է մի նպատակ, այդ նպատակին չի հասել, հիմա եկել է այստեղ, բայց լավ է, որ մենք ավելի կոնստրուկտիվ և նորմալ տրամաբանությամբ ենք գնում: և չի կրկնվում նախորդ ընդդիմությունների տրամաբանությունը և ինչը հույս է ներշնչում, որ իշխանության մաս կազմող ընդդիմությունը ավելի դասական ձևով կգնա և կուժեղացնի պետությունը: Հա մի նախադասություն էլ ասեցիք, ինձ շատ զարմացրեց, ասեցիք գիտեք ես ուզելով եմ այստեղ եկել կամ այստեղ նստած շատ-շատերը: Պա- րոն Վարդևանյան չուզ Ուզելով, եթե մի տեղ են գնում և աշխատում են այդ- տեղ, դա վնասակար է առողջությանը: Եթե դուք կամ գործընկերները չուզելով են եկել, թող գան մարդիկ, ովքեր ուզում են աշխատել, որովհետև լուրջ եմ ասում, դա վնասակար է առողջությանը և վնասակար է այն տրամաբա- նությանը, որի մասին այս օրերին խոսել եմ: Դուք խոսում եք, մի քանի անգամ հիշատակեցիք Մնացական Մարտիրոսյանին: Ես աս դատավորին չեմ ուզում քննարկել, Բայց այնպիսի տպավորու- թյուն է, որ դուք այն նախորդ փուլի հետ որևէ առնչություն չեք ունեցել, ըստ Մնացական Մարտիրոսյանը ձեր պաշտպանյալների, ձեր եղած իշխանու- թյան մեջ ժամանակվա դատավոր է էլի և ինձ համար զարմանալի է, եթե այն ժամանակ դուք ըստ դատավորի դեմ ինչ-որ բողոք արտահայտած լինեիք կամ ձեր ղեկավար Կարեն Կարապետյանին կամ նախագահ պաշտոն զբա- ղեցրած Սերժ Սարգսյանին ասեիք կամ առաջարկեիք այս մարդուն հանել էլի մի տեղ հասկանալի կլիներ Մնացական Մարտիրոսյանի վրա ձեր հղումը: Բայց կարծում եմ որ պետք չի խոսել որովհետև տարբեր բաներ կարելի է հիշել ձեր նախորդ կյանքից կենսագրությունից մինչև 18 թվականը [մաքրում է կոկորդը] և օրինակներ բերել ես կարծում եմ որ այն տրամաբանության որը գնում է, մենք պետք է համագործակցաբար գնանք և ես այնուամենայնիվ ուզում եմ հաջողություն մաղթել ձեզ ընտրության կամ չընտրության դեպ- քում: Կարծում եմ, որ կարող եք դուք կարևոր դերակատարում ստանձնել իշխանության այս դահլիճում գտնվող ընդդիմության և իշխանության միջև համագործակցության համար: Հիմա ես քանի ժամանակ ունեմ մի շարք ելույթների էլ կանդրադառնամ, մասնավորապես մասնավորապես Գեղամ Մանուկյանի ելույթին, մի դրվագին: Այստեղ շատ տարբեր բաների մասին խոսվեց, բայց անպենսի տպավո- րություն է, որ այս մարդիկ այդպենս առանց այս մազոխիզմի, այս սադիզմի բան չունեն էլի, հնարավորություն չունեն: Չակերտավոր եմ ասում, որովհե- տև ինչ է ասում, գալիս է, խոսում է այստեղ պարոն Մանու Մանուկյանը Հա- յաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, երկու ժողովուրդների հարաբերությունների մասին և այդպենս օրինակներ է բերում, ասում է ցույց տալու համար, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաշտություն հնարավոր չի: Ասում է, երբ որ Արարատ-Նևթչի խաղն էր, այդտեղ էլ կար հակամար- տությունը: Երբ որ Ղարաբաղում ինչ-որ մի ադրբեջանցի հայ երեխա է սպանում, այդտեղ էլ կար լարվածություն ու այսպես օրինակներ է բերում ու ուզում է անընդհատ ապացուցել, որ հնարավոր չի հաշտություն: Եվ այս մարդիկ շատ երկար տարիներ ղեկավարել են մեր կրթական համակարգը և իրենք անընդհատ փորձել են մեր երեխաներին, սովորողներին էս տրամաբանությունը մատուցել և շատ լավ է, որ այս տրամաբանությունը այլևս դուրս է մեր հանրակրթությունից ից և տեղ չի ունենա այս մազոխիզմի այս դրսևորումները նաև մեր երիտասարդ սերնդի մոտ: Մի բան էլ է ասում օգոստոսի 8-ին հայտնի դատավարություններ է Էջմիածնում և ասում է օրինակ է բերում ասում է այս կերպ ԿԳԲ-ն Խորեն վեհափառին խեղտամահ է արել և դուք այդ նույն տրամաբանությամբ եք բան գործում որ կա Հագն, որի հավաքագրված գործակալ է եզրած սրբազա- նը, հա՞ ադ ադ այդ ԿԳԲ-ի մասին է խոսքը, բա եթե այդ ԿԳԲ-ն էր և ես համոզված եմ, որ որ այդ ԿԳԲ-ն է եղել խեղդամահանողը, ինչի՞ են ձեր որոշ եկեղեցականներ հավաքագրվում և նրանք համաձայնվեին հավաքագրվել այնտեղ: Ես կարծում եմ, որ Երբ որ ելույթներ ենք ունենում և այսպիսի օրինակներ ենք բերում, մի քիչ պետք է էդ դաշտը ավելի լավ նայենք և տրամաբանություն պահենք մեր ելույթներին: Շնորհակալություն:

By Appo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *