Սերիկ Գևորգյանի օգոստոսի 8, 2026 թ. ֆեյսբուկյան գրառումը. Սրանք պաշտպանել են մեր անվտանգությունը։ 2007 թվականին Ռոբը ՀՀ պաշտպանության նախարար է նշանակում Ռուսաստանի Դաշնու- թյան քաղաքացի Միքայել Հարությունյանին, որը 2008թ. մարտի 1-ին իր սև գործն անելուց հետո ներկայումս բնակվում է Ռուսաստանում: ՀՀ պաշտպանության մեկ այլ նախկին նախարար՝ Վիգեն Սարգսյանը, ներկայումս ԱՄՆ-ում է բնակվում՝ մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը: ՀՀ պաշտպանության մեկ այլ նախարար՝ Սեյրան Օհանյանը, ներկայումս բնակվում է մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը: ՀՀ ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանը ներկայումս բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է բիզնեսով, հանդիսանում է «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդական: Սա ուղղակի, փոքրիկ ակնարկ, թե որքան հայրենասեր մարդիկ ենք ունեցել:
